Հայ լրագրողների համահայկական 8-րդ համաժողով

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
 
ՀՀ Սփյուռքի Նախարարության նախաձեռնու-թյամբ հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ հայ լրա-գրողների համահայկական 8-րդ համաժողովը, որտեղ 28 երկրից մասնակցել էին 140 լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցների աշխատողներ:
Նախապես լրագրողների ուշադրությանն էր հանձնված մի քանի թեմաներ, որոնց շուրջ մի շարք լրագրողներ հանդես եկան իրենց զեկույցներով, որից հետո անց էր կացվում զեկույցների քննարկում ու կարծիքների փոխանակում: Հիմ-նական թեմաներն էին.
 
1-Համահայկական տեղեկատվական միաս-նական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղի-ները ճգնաժամային պայմաններում:
2-Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետա-կանաշինության գործում:
3-Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային գործընթացին:
4-Հայաստանի և Արցախի հանրապետու-թյունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում:
5-Տեղեկատվական անվտանգության խնդիր-ներն արտակարգ իրավիճակներում:  Այս կապակ-ցությամբ հանդես եկան Հայաստանի լավագույն մասնագետները:
6-Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկրոնային մամուլի համագործակցության հեռանկարները:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան հան-դիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Համդիպումների ընթացքում տեղեկություններ փոխանցվեցին Հա-յաստանի ու Արցախի իրավիճակի մասին, որից հետո եղան հարց ու պատասխաններ:
Ըստ Սփյուռքի նախարարության որոշման, բոլոր զեկույցները տեղադրվելու են համապատասխան մի գրքում և տրամադրվելու են սփյուռքի բոլոր հասարակական ու մշակութային կենտրոններին:
Իրանից մասնակցում էին «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր պրն. Դերենիկ Մելիքյանը և թերթի թղթակից Արմինե Էլիազյանը, «Արաքս» շաբաթա-թերթից պրն. Մովսես Քեշիշյանը և «Համայնք» կայք էջից դոկտ. Ռուբիկ Սարդարյանը: Վերջինս ելույթով հանդես եկավ համաժողովին: Այդ ելույթը վերգին մասը ներկայացնում ենք ձեր ուշադըրության:
 
 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
 
Առաջակվում է սփյուռքահայության ներուժի օգտագործման նպատակով պետականա-շինության գործում նկատի ունենալ որոշակի սկզբունքներ ու կիրառել գոծնական քայլեր ըստ հետևյալի՝
Ա- Ստեղծել մշտական գործող «ՍՓՅՈՒՌ-ՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»:
 
1-Բոլոր սփյուռքահայ ունակ համայնքներից ընտրել պոտենցիալ ուժ ունեցող անհատ-ների ու ընդգրկել մի խմբում, որպես «ՍՓՅՈՒՌ-ՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»:
2- «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-ը պետք է աշխատի անկախ և իր գործունեության մասին զեկուցի ժողովրդին ու ազդի արդար պետականության ձևավորման գոր-ծին:
3-«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-ը պետք է ունենա իր ֆունկցիան կատարելու համապատասխան կանոնագրություն:
4-«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-ում պետք է ընդգրկված լինեն ոչ կուսակցական անհատներ, քանի որ կու-սակցական սփյուռքահայերը իրենց մայր կուսակցության միջոցով (որոնք գտնվում են հիմնականում Հայաստանում) աշխատում են այդ ուղղությամբ աշխատանքներ տանել հօգուտ իրենց կուսակցություններին:
Բ-Սփյուռքահայությունը չապրելով Հայաս-տանում չի կարող ընդգրկվել պետական կա-ռույցներում, սակայն դյուրություն ստեղծել նրանց ընդգրկելու և աշխատանք տանելու իրավունքներ տրամադրել «Ոչ Պետական Կառույցներ»-ում՝ NGO-ում:
Գ-Երկրի ընտրությունները կարևոր համարելով երկրի զարգացման ու առաջխաղացման համար, սփյուռքահայությանը ընտրություններին դի-տորդական կարգավիճակ շնորհել, որպեսզի նրանք նպաստեն արդար ընտրությունների անց-կացմանը:
Դ-Սատարել խոսքի ազատությանը և ազատ մամուլին ՀՀ-ում
Է- Օգնել տեղի հասարակաության սոցիալ-տնտեսապես տկար շերտերին՝ պաշտպանելու իրենց իրավունքները և չխաբվել կեղծ խոս-տումներով ու ընտրակաշառքներով:
Ը-Օգնել հասարակության մեջ օրենքի հարգ-ման կարևորության ու անհրաժեշտության գիտակցության բարձրացմանը երկրի բարօրու-թյան ու բարգավաճման համար:
Պետության բնույթի ու ֆունկցիաների մասին կարելի է շատ խոսել ու տարբեր հարցերի ան-դրադառնալ, որտեղ սփյուռքահայությունը կարող է դերակատար լինել, սակայն այստեղ մի հիմնական հարց գոյություն ունի. արդյո՞ք սփյուռքահայության առաջարկները և առա-ջարկած գործնական մեխանիզմները չե՞ն բախվելու որոշ իշխանավորների, օլիգարխների ու կոռուպցիայի մեջ մխրճված քաղաքական, տնտեսական շահերին, որոնք կաշխատեն չեզոքացնել սփյուռքահայությանը և անտար-բերության մատնել նրանց պոտենցիալ ուժերը: Հուսով ենք հնարավորություն ստեղծվի, օգ-տագործել սփյուռքի ներուժը Հայաստանի պե-տականաշինության գործում, օգնի վերացնել կամ նվազեցնել կոռուպցիան, որը Հայաստանի  անվտանգության հետ ուղղակիորեն կապվող հիմնահարց է, և ստեղծել օրենքի գերակայություն կյանքի բոլոր ասպարեզներում: Այստեղ սփյուռքահայությունը ճիշտ մեխանիզմներ կի-րառելով հնարավորություն կունենան մշակել հստակ բարեփոխումների ծրագրեր ու դրանց իրականացման համար մեխանիզմներ:
 
«Յոյս» թիւ 227
2 նոեմբեր 2016​

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *