Այսպիսի դէպք չէինք տեսել ու լսել, իսկ հիմա կարդում ենք

Լևոն Ահարոնեան
 
hooys-armenian-228-image4
Աշխարհի անկիւններում զարմանալի դէպքեր են պատահում, որ մարդ լսելիս ուղղակի ցնցւում է:
Այս պատմական և զարմանալի դէպքը պատահել է ԱՄՆ-ի Մասաչուսսետ նահանգում յօդւածագիր Ջեսի Հեմպէլի եղբօր հետ 

 

Եղբայրս՝ Էւանը ծնւել էր իբրև իգական սեռին պատկանող մի անձ: Նրա սեռային փոփոխութիւնն սկսւեց 16 տարի առաջ և այդ ցանկութիւնը երբէք նրա մտքում չդադարեց: Անցեալ գարնանը նա ունեցաւ մի երեխայ: Եղբայրս աշխատում էր Մասաչուսսետ նահանգի Քեմբրիջ քաղաքում մի բացօթեայ աշխատավայրում՝ դեղորայքի ուսումնասիրութեան մի կլինիկայում  իր 7 աշխատակիցներով, որոնք յատուկ համակրանք ունէին  նրա նկատմամբ:

Աշխատանքի ընթացքում նրա հեռախօսի զանգը հնչեց. իմացաւ իր բժշկուհին է՝ Անիա Քոալիքը: Մի պահ նեարդացաւ. ժամ առաջ ընդունել էր ադրենալին, թերևս  դրա ազդեցութիւնն էր: Նա ուշադրութեամբ լսում էր իր բժշկի խօսքերը, բժշկի ասածների մէջ փնտրում էր իրեն հետաքրքրող բաներ:
 Էւանը 35 տարեկան էր, միջահասակ, ուժեղ կազմւացքով մարդ էր. նա սիրում էր մօրուք պահել, նրա մօրուքը շէկ էր. ունէր 2 թանկարժէք ականջօղեր ականջներից կախած. սովորաբար նա հագնում էր կարճ, կարմիր գուլպաներ ու դնում գլխարկ և երբ բարկանում էր, կարմիր գուլպաներն ու գլխարկն իրենից հեռացնում էր և սեղմում ականջողները: Բայց այն սեպտեմբերեան կէսօրից յետոյ նրա երկու ձեռքերը կապ ընկան: Հէնց այդ միջոցին էլ զանգահարեց իր բժիշկ Անիա Քոալիքը, որը յայտնի ներզատաբանուհի էր: Նրանք աւելի քան 6 ամիս էր, որ իրար հետ խօսում էին հեռախօսով: Եղբայրս՝ Էւանը, որ իգական սեռի ծնունդ էր,  խիստ ցանկութիւն ունէր, որ ծնող դառնայ. այդ ցանկութիւնն իր մտքում կար հէնց պատանեկան տարիքից: Երեխայ ժամանակ նա աւելի շատ սիրում էր խաղալ խրծիկներով: Նա իր միջնակարգ ուսումն աւարտեց 19 տարեկանում և հէնց այդ ժամանակւանից նրա մէջ երևան էր գալիս սեռային փոփոխութեան յատկանիշեր և ինքն էլ չէր թաքցնում  զաւակ ունենալու  ցանկութիւնը: Նա լաւ գիտէր, որ իր մէջ փոփոխութիւն է տեղի ունենում: Այդ միջոցին նա պիտի իրեն աւելի լաւ զգար, բայց փոխարէնը մատնւել էր մի անակնկալ ու տագնապալի վիճակի: Թէև նախապէս գիտէր, որ իր հետ մի ինչ-որ տարօրինակ բան է կատարւում, բայց բժշկուհի Քոալիքը  նրան ասում էր, որ յատուկ սարքի միջոցով կարելի է ստուգել և լսել  սրտի բաբախման ձայնը: Այնուհետև բժշկուհի Քոալիքն բժշկական ստուգումներից յետոյ Էւանին յայտնեց, որ նա յղիացել է և ստուգումները ցոյց են տալիս, որ նրա փրոգեստերոն (progesterone) հորմոնը սովորականից աւելի քիչ է և դա շատ կարևոր է առողջ յղիութիւն ունենալու համար:hooys-armenian-228-image5
 
Բժշկուհին Էւանի համար յատուկ դեղեր է նշանակեց այդ հորմոնը զարգացնելու համար: Կարճ ժամանակից ամէն ինչ բարեյաջող ընթացք ունեցաւ և բժշկուհին  նրան շնորհաւորեց այդ բանի համար: Քիչ անց զանգահարեց իր ընկերը. Էւանը մի պահ անակնկալի եկաւ, չգիտէր ինչ ասէր, լռեց, բայց շուտով սթափւեց և հասկացաւ, որ աւելի լաւ է ասել ընկերոջը չծնւած երեխայի մասին: Հօր շնչասպառ ձայնը խօսափողից բաւականին բարձր էր լսւում:
 
Ես որևէ պատճառ չեմ գտնում ձեզ բացատրելու եղբօրս այդ ժամանակւայ կեանքի մասին: Այժմ կարող եմ ասել, որ նրա անպաշտօն ամուսնութիւնը դառնում է օրինական: նրա սոցիալ-պաշտպանութեան պայքարի դաշտը միանգամայն փոխւել է:
Սեռային փոփոխութեան ընթացքում որոշ ամերիկացիներ շահել են որոշ տեսակէտից և ընդունելութիւն են գտել հանրութեան կողմից, ինչպէս Քայթլին Ջենները և  Լաւենս Քոքսը:
Այժմ աւելի քան 500 կազմակերպութիւններ պաշտպանում ու հովանաւորում են սեռային փոփոխութիւն կատարած երիտասարդ պաշտօնեաների:
Անցեալ տարի մայիս ամսին նախագահ Օբամայի կառավարութիւնը յայտարարեց բոլոր հանրային դպրոցներին, որ բոլոր աշակերտների նկատմամբ պիտի լաւ վերաբերմունք ցուցաբերել  անկախ նրանց  ցեղային , կրօնական և կամ որևէ դաւանային պատկանելութիւնից:
Այս յօդւածը աւելի լայն բացատրութիւններ ունի և իրաւաբանական ու սոցիալական լուրջ հարցեր է արծարծում և հասարակական հովանաւորութեան ու պաշտպանութեան  օրէնքներ է պահանջում, որին  անդրադառնալը  այստեղ աւելորդ ենք համարում:
 

Յօդւածը քաղւել է «Թայմ» շաբաթաթերթի 2016 թւականի սեպտեմբեր 13-ի համարից Թարգմանեց Լևոն Ահարոնեանը

«Յոյս» թիւ 228
16 նոյեմբեր 2016

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *