ԹՈՒՐՔԻԱՆ ՕՐԵՑՕՐ ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է

Արման Տ. Ստեփանյան
 

hooys-armenian-228-image2

Սրանից ընդամենը երեք տարի  առաջ գրեթե ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե այսօր Թուրքիան կգտնվի այսպիսի անելանելի վիճակում: Այդ օրերում բոլորին, ընդորում նաև Էրդողանի վարչակարգին, թվում էր, թե Թուրքիան ստանձնել է տարածաշրջանի ղեկավարի դերը: Դա այն ժամանակ էր, երբ Էրդողանը ինքնակամ միջամտում էր Մերձավոր Արևելքի երկրների, մասնավորպաես Իրաքի և Սիրիայի ներքին գործերին: Էրդողանի վարչակարգը  սկսել էր բացահայտօրեն Նեո-Օսմանիզմ քարոզել՝  հույս ունենալով, որ շուտով Թուրքիան թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքականապես կսկսի իշխել Մերձավոր Արևլեքին: Սակայն դեպքերի աննախադեպ զարգացումների և թրքական իշխող վարչակազմի սխալ որոշումների հետևանքով այդ բոլոր երազանքները հոդս ցնդեցին: Այսօր Թուրքիան համեմատ անցյալին օրերցօր ավելի է մեկուսանում, իսկ միևնույն ժամանակ ավելանում են նրա թե՛ ներքին և թե՛ արտաքին խնդիրները: Այս հոդվածում կփորձենք համառոտ կերպով անդրադառնալ այն բոլոր սխալներին, որոնց պատճառով այսօր Թուրքիան կանգնած է լուրջ վտանգի առաջ:
Թուրքիայի հիմնական սխալների շարա-նը սկսվեց այն պահից, երբ թրքական պաշ-տոնյաները սկսեցին պաշտպանել Սիրիայում կռվող ծայրահեղական խմբավորումներին, մաս-նավորպես «Իսլամական Պետության»-ը (ԻՊ) և «Ջիբհաթ ալ Նուսրա»-ին: Սա մի քայլ էր, որ հենց այն ժամանակ էլ լուրջ բողոքի ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում: Աշխարհի մի շարք քաղա-քական մասնագետներ և վերլուծաբաններ քննա-դատելով այս քայլը Էրդողանին զգուշացրին, թե  ծայրահեղ խմբերին հովանավորելը և սատարելը կարող է սպառնալիք դառնա Թուրքիայի համար: Նման քննադատությունններն իր գագաթնակետին հասավ այն պահին, երբ ԻՊ-ի գրոհայինները 2014 թ. աշնանը շրջափակեցին սիրիական քրդաբնակ Կոբանի քաղաքը: Կոբանին այնքան մոտ է գտնվում թրքական սահմանին, որ սահմանի մյուս կողմից կարելի է շատ հանգիստ նշմարել այն: Կոբանիի շրջափակումը տեղի էր ունենում այն պայմաններում, երբ ԻՊ-ի գրոհայինները ազատ ելք ու մուտք էին անում Թուրքիայից Սիրիա, իսկ թրքական բանակը, որ այդ օրերին իր զինվորական ստորաբաժանումներից շատերին կենտրոնացրել էր սահմանի մոտ, ոչ մի քայլ չձեռնարկեց ԻՊ-ի դեմ: Ընդհակառակը, երբ իրավիճակը ամեն օր ավելի էր սրւում, Թուրքիայի մի շարք քրդական խմբեր ցանկացան անցնել սահմանը և միանալ Կոբանիում կռվող իրենց քույրերին ու եղբայրներին: Սակայն թրքական բանակը, որը ոչ մի քայլ չէր ձեռնարկում ընդդեմ ԻՊ-ին, սկսեց խոչընդոտել քրդերին:
 Այն օրերին արտգործնախարար Դավութօղլուին թվում էր, թե Կոբանին մաքրելով քրդերից, նա կկարողանա վերջ դնել Սիրիայում քրդական շարժմանը: Այդ շարժումը, որը ստեղծվել էր Սիրիայի ճգնաժամի սկզբնական օրերին, ունէր ռազմական և գաղափարական սերտ կապեր Թուրքիայի Քըր-դական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ: Այսպիսով Թուրքիան փորձում էր մի գնդակով երկու նապաստակ որսալ՝ սատարելով ԻՊ-ին ոչնչացնել իր երկու թշնամիներին՝ Սիրիայի պաշտոնական կառավարությանը և քրդական ջոկատներին: Այս երազանքը, սակայն չիրականացավ, քանի որ Կոբանինի քրդական ինքնպաշտպանության ջոկատները աներևակայելի դիմադարություն ցուցաբերեցին: Իսկ ԻՊ-ը, որը դրանից առաջ Սիրիայում առանց որևէ լուրջ խոչընդոտի կարողանում էր տարածքներ գրավել, չկարողացավ վերցնել Կոբանինը: Քրդական ջոկատները իրենց փայլուն դիմադրությամբ Կոբանինի նման մի փոքր քաղաքում հաղթեցին ԻՊ-ին: Այսպիսով Թուրքիայի մշակած ծրագիրը ձախողվեց: Մյուս կողմից քրդական ջոկատների այս դիմադրությունը ոգեշնչման առիթ դարձավ նաև Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի տիրապետության տակ գտնվող այլ ժողովուրդների՝ արաբների և ասորիների համար: Իսկ կարճ ժամանակահատվածում քուրդ և տեղի այլ ժողովուրդները սկսեցին իրենց տարածքները ազատագրել ԻՊ-ից:
Թուրքիայի ԻՊ-ին սատարելը իր դրական արդյունքները չտվեցին նաև Իրաքում: Այստեղ ևս թրքական իշխանությունը հույս ուներ, որ ԻՊ-ի 2014-ի առաջխաղացումը  ի վերջո կհանգեցնի Բաղդատի տապալմանը: Դա այն օրերին էր, երբ առանց լուրջ դիմադրության ԻՊ-ը գրավեց Իրաքի երկրորդ քաղաքը՝ Մոսուլը: Ապա հենց Մոսուլի մզկիթում էր, որ Աբուբաքր-ալ Բաղդատին հայ-տարարեց իր, այսպէս կոչված, «Իսլամական Խալիֆայությունը»: Մոսուլի անկումից ոգևորված թրքական իշխանությունն օր առաջ սպասում էր, թե երբ ԻՊ-ի գրոհայինները կգրավեն Բաղդատը: Այդպիսով Թուրքիան ավելի հեշտ և հանգիստ կկարողանար ոչնչացնել Իրաքի Քուրդստանը, միևնույն ժամանակ տիրանալով Քիրքուքին և Մոսուլին: Հենց այդ օրերին բազմիցս խոսվում էր այն մասին, թե ԻՊ-ի զինյալները Թուրքիայից մուտք են գործում Իրաք և Սիրիա: Իսկ մյուս կողմից Թուրքիան և մասնավորպես Էրդողանի որդին՝ Բիլալը զբաղված էր ԻՊ-ից նավթի առք ու  վաճառքով: Այն օրերին ԻՊ-ի գրաված տարածքները այնքան շատ էին, որ հավասարվում էր Հորդանանի ամբողջ տարածքին: Մի գուցե հենց դա էր հիմնական պատճառը, որ Էրդողանին և Դավութօղլուին թվում էր, թե շուտով նաև Բաղդատը կանցնի ԻՊ-ի հսկողության տակ: Այս երազանքը ևս չիրականցավ, քանի որ նրանք հաշվի չէին առել տարածաշրջանի հզոր խաղացողներից մեկին՝ Իրանին: Իրաքի կառավարությունը տես-նելով ծանր իրավիճակը, օգնություն խնդրեց Իրանից: Իսկ Իրանից Իրաք մեկնեց Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս զորամասի տաղանդավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Նա, որ սրանից առաջ նաև օգնում էր Սիրիայի պաշտոնական բանակին և իր խորհուրդների ու մշակած զինվորական պլանների շնորիվ Սիրիայի պետական բանակը Սիրիայի հարավային շըր-ջաններում, մասնավորապես Ղոսեյր քաղաքում կարողացել էր ջախջախիչ հաղթանակներ տանել «Ջիբհաթ ալ Նուսրա»-ի ահաբակիչների  նկատ-մամբ, իրաքում կազմակաերպեց զինվորկան կամավոր ջոկատներ, որը կոչվեց «Հաշդ ալ Շաբի»: Այդ օրվանից կամավոր ջոկատները և Իրաքի պետական բանակը սկսեցին մեկ առ մեկ ԻՊ-ին դուրս շպրտել Իրաքի տարբեր քաղաքներից: Ազատագրվեցին Իրաքի շատ քաղաքներ՝ Ամերլին, Բեյջին, Թիկրիտը, Ֆալուջեն, Ռամադին և այլն: Իրաքում գրանցած հաղթանակները այնքան անսպասելի էին, որ բոլորի ուշադրությունը սեվեռվեց դեպի Իրան: Իրանի թե՛ բարեկամները և թե՛ թշնամիները սկսեցին խոսել այն մասին, որ դեռ այն ժաշամակվա պատժամիջոցների ծանր պայմաններում, Իրանն ունի մի այնպիսի զինվորական հրամանատար, որը միայնակ կարողանում է ջախջախել ԻՊ-ին: Իրաքի այս աննախադեպ հաղթանակները բոլորովին դուր չեկան ոչ Թուրքիային և ոչ էլ Պարսից ծոցի արաբական երկրներին՝ մասնավորպես Սաուդյան Արաբիային: Իրանի այս հզոր ներկայությունը և ձեռքբերումներն Իրաքում, պատճառ դարձան, որ Թուրքիան զրկվի իր վաղեմի երազանքներից:
 
hooys-armenian-228-image3

 

 

 

 

 

Սակայն այս ամենից հետո էլ Թուրքիան համառորեն շարունակեց պաշտպանել Սիրիայում և Իրաքում հակակառավարական խմբերին: Դրա ամենավառ օրինակը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ անցյալ տարի հենց այս օրերին թրքական զինուժը խոցեց ռուսական ինքնաթիռը: Ապա ներողություն խնդրելու փոխարեն, Դավութօղլուն համառորեն սկսեց պնդել, թե այդ ինքնաթիռը եղել է թրքական տարածքում: Այսպիսով այն պահին, երբ արդեն ԻՊ-ը կորցրել էր իր հսկողության տակ գտնվող տարածքների զգալի մասը  Իրաքում և Սիրիայում, երբ վերացել էին Իրանի դեմ պատժամիջոցները և Իրանը հանդես էր գալիս որպես Սիրիական ու Իրաքյան ճգնաժամերի հիմնական դերակատար ուժերից մեկը, Թուրքիան ինքն իրեն հակադրեց նաև մի այլ լուրջ գերուժի՝ Ռուսաստանի դեմ:

Այս դեպքերին հաջորդեց նաև քրդական գործոնի ուժեղացումը: Քրդական պաշտպանական ջոկատները և Իրաքի Քուրդստանի Փեշմարգաները քրդաբնակ շրջաններում կարողացան հաղթել ԻՊ-ին և այդպիսով այն երազանքը, որ մի օր ԻՊ-ի միջոցով կարելի է ազատվել քրդերից, միանգամայն ջուրն ընկավ: Քրդական գործոնի ուժեղացումը իսկույն իր անդրադարձն ունեցավ  Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Սակայն Թուրքիայի իշխանությունները, բարեփոխումներ կատարելու կամ առնվազը նրա խոստումները տալու փոխարեն, սկսեցին սաստկացնել քրդերի դեմ բռնությունները: Հենց այս սխալ արարքը հանգեցրեց նրան, որ ՔԲԿ-ն հայտարարեց, թե կրկին վերսկսում է իր զինյալ պայքարը:
Նման ծանր կացության մեջ թվում էր, թե միայն Արևմուտքը կարող էր օգնել Թուրքիային այս ճգնաժամից դուրս գալու համար: Սակայն Էրդողանը հակառակ դրան հայտարարեց, թե այլևս չի ցանկանում բանակցություններ վարել Եվրամիության(ԵՄ) հետ: Դա տեղի ունեցավ այն պահին, երբ սրանից մի տարի առաջ ԵՄ-ն խոստացավ օգնել Թուրքիային իմիգրանտների հարցում: Այսպիսով Թուրքիան հրաժարվեց նաև ԵՄ-ի օգնությունից: Հարկ է նշել, որ հենց այսօր Թուրքիայում ապաստան են գտել հսկայական թվով իմիգրանտներ:
Այս բոլոր իրադարձություններից հետո Թուրքիայում տեղի ունեցավ մի շատ կասկածելի զինվորական հեղաշրջման փորձ: Հենց դեպքերի սկզբից էլ թվում էր, թե սա մի քայլ է Էրդողանի կողմից, որպեսզի նա կարողանա ամրապնդել իր իշխանությունը: Այս կասկածները իսկույն իրականություն դարձան, երբ Թուրքիայում սկսվեցին լայնածավալ մաքրագործումները: Դա մի կողմից հարվածի տակ դրեց Թուրքիայի ժողովրդավարությունը, որը պատճառ դար-ձավ  միջազգային հանրությունը երես թեքի Թուրքիայից, իսկ մյուս կողմից թրքական բանակի բարձրաստիջան զինվորականների ձեր-բակալությունները թուլացրեց նաև Թուրքիայի զինուժը: Սա ևս մեծ ու ճակատագրական սխալ էր, որը թույլ տվեց Էրդողանը և իր վարչակազմը: Անկախ նրանից, թե Թուրքիայի բանակը աշխարհիկ էր թե ոչ, կամ այն փաստը, որ բանակը այնքան էլ ուրախ չէր Էրդողանի կառավարությունից, սակայն թրքական բանակը այն եզակի կառույցներից մեկն էր, որ կարող էր լրջորեն պայքարել ՔԲԿ-ի դիմաց: Այսպիսով Էրդողանը իր ձերբակալությունների հսկա շարանով ոչ միայն հարցականի տակ դրեց իր երկրում ժողովրդավարությունը, այլև թուլացրեց իր դիտքերը քրդերի դեմ պայքարելու հարցում:
Այս բոլոր սխալ քայլերը վերջին քանի տարվա ընթացքում օրեցօր ավելի մեկուսացրին Թուր-քիային: Այսօր իրավիճակը այնքան է լրջացել, որ Իրաքում և Սիրիայում Մոսուլի ու Րաքքայի ազատագրման հարցում ոչ ոք թեկուզ չհարցրեց Թուրքիայի կարծիքը: Իրաքում, երբ Թուրքիայի զինուժը ցանկանում էր մաս կազմել Մոսուլի ազատագրմանը, Իրաքի վարչապետ Հայդար ալ էբադին զգուշացրեց Էրդողանին, որ սա Իրաքի ներքին հարցն է և ոչ մի արտաքին ուժ իրավունք չունի մասնակցելու ազատագրության գործողություններին: Սակայն, երբ Չավուշօղլուն և Էրդողանը սկսեցին պնդել իրենց ներկայության մասին, այս անգամ միջազգային հանրությունը, ընդորում նաև Իրանը, սաստեց Թուրքիային: Իսկ դրանց հաջորդեց «Հաշդ ալ Շաբի»-ի գլխավոր հրամանատար Հադի ալ Ամերիի սպառնալիքը, թե նրա ենթակա ուժերը թրքական ուժերի հետ կվարվեն այնպես, ինչպես ԻՊ-ի գրոհայինները: Թուրքիան նաև չկարողացավ մաս կազմել Րաքքայի ազատագրման գործին: Սա տեղի ունեցավ այն պարագայում, երբ Թուրքիայի ամենամոտիկ դաշնակիցներն էլ նախընտրեցին համագործակցել տեղի քրդաբնակ ուժերի հետ:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Թուր-քիան ավելի է մեկուսանում աշխարհից: Իսկ միաժամանակ աճում է Թուրքիայի ներքին քաղաքական ճգնաժամը և վերջապես սաստ-կանում է քրդական հակամարտությունը: Թե ինչ է մտածում Թուրքիայի իշխող վարչակազմը այս բոլոր խնդիրները լուծելու համար, դեռ պարզ չէ: Սակայն ակնհայտ է բոլորին, որ եթե Էրդողանը շարունակի երկիրը կառավարել նման կերպով, ապա դա կբերի Թուրքայաի առավել քայքայմանը և կարող է ճակատագրական լինել Թուրքիայի համար: 
 
«Յոյս» թիւ 228
16 նոյեմբեր 2016

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *