Ընտանիքի նոր անդամի՞ էք սպասում

 
Լիա  Խաչիկեան
 
 
Երեխայ ունենալը զոյգերի կեանքում մեծ իրադարձութիւն է։ Ծնող դառնալու համար հարկաւոր է զոյգը պատրաստւած լինի թէ՛ ֆիզիոլոգիապէս, թէ՛ հոգեպէս։ Սա կարեւոր նախապայման է նորմալ յղիութեան եւ առողջ  մանկիկ ծնելու համար: Քանի որ առողջ մանուկը աճում է առողջ մօր եւ առողջ ընտանիքի գրկում, եթէ պատրաստւում էք երեխայ ունենալ, ապա ուշադիր վերանայէք ձեր ամուսնական յարաբերութիւնները, աշխատէք հարթել ընտանեկան խնդիրները եւ փոքրիկի համար պատրաստել ապահով եւ լարւածութիւնից հեռու, խաղաղ մի միջավայր։
Երբ դա պատահեց մեզ, մեծ խանդավառութեամբ սկսեցինք մեզ պատրաստել ընտանիքի նոր անդամին ընդունելու համար։ Այս «ընդունման» ինչպիսութեան վերաբերեալ ուսումնասիրեցինք տարբեր գրքեր եւ յօդւածներ, մասնակցեցինք դասարանների եւ սեմինարների, սկսեցինք շփւել այն զոյգերի հետ, ովքեր երեխայի էին սպասում, կամ արդէն լոյս աշխարհ էր եկել նրանց բալիկը, եւ փոխանակեցինք մեր փորձառութիւնները։ Յաջորդ էջերում ներկայացւում է այս ընթացքում իմ հաւաքած տեղեկութիւնների կարեւորագոյնը, որը յոյսով եմ օգտակար լինի «Յոյս»-ի ընթերցողների համար։ Այս նիւթերում   ամփոփ տեղեկութիւններ են մատուցւում մօր առողջութեան, երեխայի ներարքանդային աճի եւ սննդային կարիքների մասին։
 
 
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԷՔ ՅՂԻԱՆԱԼՈՒ
 
 
Եթէ Ձեր ամուսինը եւ Դուք որոշել էք երեխայ ունենալ, ապա պէտք է քննադատաբար եւ գիտակցաբար գնահատէք Ձեր ապրելակերպը, ինչպէս նաեւ ընդհանուր առողջական վիճակը: Դա հարկաւոր է անել նախօրօք` յղիութիւնից 1-3 ամիս առաջ: Յղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու եւ ծխելը թող-նելու համար: Ծխելու վնասակար ազդեցութիւնը յղի կնոջ օրգանիզմի վրայ հա-ւաստիօրէն յայտնի է` պտղի զարգացման դանդաղեցում հիպոքսիա, վաղաժամ ծննդաբերութիւն եւ բազմաթիւ բարդութիւնների վտանգ: Պակաս վտանգաւոր չէ նաեւ պասիւ ծխելը:
Ցանկացած ալկոհոլային խ-միչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակութեամբ, բեղմնաւորման եւ յղիութեան ընթացքում անթոյլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արեան մէջ եւ պատճառ դառնում զարգացման արատների, մտաւոր յետամնացութեան: Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է յանգեցնել վիժման, մեռելածնութեան, վաղաժամ ծննդաբերութեան:
Անհրաժեշտ է հետեւել սննդակարգին: Պէտք է կրճատել բարձր կալորիականութեամբ, ցածր ս-նուցողականութեամբ օժտւած մթերքները` իւղային եւ քաղցր ուտեստները: Ցանկալի է հարստացնել սնունդը ֆոլաթթւով (folic acid) հարուստ մթերքներով կամ ընդունել ֆոլաթթւի հաբեր: Աւելորդ քաշը կը վնասի միայն Ձեզ: Քաշի պակասը նոյնպէս բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրայ եւ իջեցնում յղիանալու հաւանականութիւնը:
Յիշէք, որ հարկաւոր է հետեւել քաշին յղիութեան ամբողջ ընթացքում, բայց ոչ մի դէպքում յանուն մարմնակազմւածքի մի սահմանափակէք անհրաժեշտ նիւթերը, քանի որ այդպիսով Դուք զրկում էք Ձեզ եւ Ձեր երեխային անհրաժեշտ ս-ննդանիւթերից, որոնց շնորհիւ նա զարգանում է:
Յղիութեան ընթացքում բժշկի մօտ ամէն այցելութեան ժամանակ Դուք պէտք է անպայման հետազօտւէք: Ձեզ կը կշռեն, կը չափեն ճնշումը, որովայնի շրջագիծը եւ արգանդի յատակի բարձրութիւնը: Կը ստուգեն` կան արդեօք այտուցներ, կը լսեն պտղի սրտի զարկերակը:
Բուժաշխատողին այցելելով, կը ս-տանաք մանրակրկիտ խորհրդատւութիւն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական եւ սեռական ակտիւութեան, աշխատանքի, հանգստի, ռեժիմի եւ այլնի վերաբերեալ: Առաջին այցելութեան ժամանակ կը կատարւի լայնածաւալ հետազօտութիւն, կը գնահատւի Ձեր ընդհանուր վիճակը: Կը կատարւեն լաբորատոր քննութիւններ. արեան, մեզի ընդհանուր քննութիւն, քսուքի հետազօտութիւն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի յայտնաբերման համար: Եթէ յղիութիւնը հաստատւած է, անպայման կորոշւի արեան խումբը, շաքարի մակարդակը արեան մէջ: Կորոշւի ռեզուս (RH) գործօնը, որը իրենից ներկայացնում է սպիտակուցային նիւթ եւ պարունակւում է արեան կարմիր գնդիկներում: Այն յայտնաբերւում է 85% մարդկանց մօտ (ռեզուս-գործօնը` դրական): Բացակայութիւնը նշանակում է արեան բացասական ռեզուսի պատկանելութիւն: Այն ունի նշանակութիւն, եթէ Ձեր ամուսինը ունի դրական ռեզուս, իսկ Դուք բացասական, այդ դէպքում պտուղը կունենայ ռեզուս դրական պատկանելութիւն եւ հետագայ յղիութիւնների ժամանակ կարող են ծագել բարդութիւններ: Աւելի մանրամասն տեղեկութիւնների համար դիմէք Ձեր բժշկին:
Յղիութիւնը, երեխայի ծնունդը եւ մայրութիւնը որոշ փոփոխութիւններ կը մտցնեն Ձեր յարաբերութիւնների մէջ մտերիմների հետ: Սովորաբար մարդու ծնունդը տօն է եւ ուրախալի իրադարձութիւն, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստութիւն է եւ երբեմն վիճակի բարդացում: Այդ պատճառով յղիանալուց առաջ խորհրդակցէք Ձեր ամուսնու հետ կեանքի սպասւող փոփոխութիւնների, պրոբլեմների մասին:
Երեխայի ծնունդը նշանակում է նաեւ ծախսերի աւելացում: Դուք պէտք է հոգ տանէք ոչ միայն մահճակալի, հագուստի մասին, այլեւ պէտք է ամենօրեայ ծախսերը նախատեսէք՝ մանկան, նրա հետագայ խնամքի համար:
 
ՅՂԻՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏՒՈՒՄ Է
Յղիութիւնը հաստատւում է թաւկենու (hcg) հորմոնի, գոնադոտրոպինի առկայութեամբ: Այդ անալիզը կատարւում է, երբ հորմոնի դաշտանային յաջորդ ցիկլի ժամկէտն լրանում է: Յղիութիւնը կարելի է ստուգել նաեւ տանը` յատուկ թեսթերի միջոցով, որոնք կարող էք ձեռք բերել դեղատներից: Ուշադրութիւն դարձրէք այն հանգամանքին, որ Ձեզ հետաքրքրող հորմոնը աւելի շատ կայ առաւօտեան մեզի մէջ:
Յղիութեան հաստատման միջոցներից է նաեւ ուլտրաձայնային հետազօտութիւնը: Ուլտրաձայնային հետազօտութիւնը բեղմնաւորումից 3-6 շաբաթ անց կարող է յայտնաբերել սաղմի սրտի զարկերը: Պտղի սրտի զարկերը հնարաւոր է լսել բեղմնաւորումից 10 շաբաթ անց: Պտղի շարժումները կարելի է զգալ յղիութեան մօտաւորապէս 18-րդ շաբաթում:
 
«Յոյս» թիւ 128
8 Օգոստոս 2012
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *