ԽՈՍՏՈՒՄ

 

Թարգմանեց և համադրեց՝ Ալիս Խոդավերդյան
 
hooys-armenian-224-4
 
Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի միջազգային փառատոնի շրջանակներում: Ֆիլմի թրեյլերը 2 օրում 1000000 առցանց դիտումներ  ունեցավ: Ստորև ներկայացնում ենք Թերի Ջորջի մամուլին տված հարցազրույցը:
Հինգշաբթի սեպտեմբերի 8-ի հրապարակված հարցազրույցում կինոռեժիսոր Թերի Ջորջը խոսել է իր վերջին ֆիլմի՝ այս տարվա Տորոնտոյի ամենասպասված  վերնագիր՝  «Խոստում»-ի կապակցությամբ, ֆիլմ, որ հայկական Եղեռնը դիտում է նոր հայացքով և այն կարող է  բանավեճի առիթ դարձնել։
2004-ին դրական քննադատություների արժանացած Թերի Ջորջ-ի « Ռուանդա հյուրանոց»-ը որի թեման՝ անկոտրում խիզախությունն է մարդու վայրագության դեմ, լավագույն  սցենարի և դերասաններ՝ Դոն Շիդլ և Սոֆի Օկոնոդոյի գեղեցիկ խաղարկության համար առաջադրվեց Օսկար մրցանակի: Այսօր իռլանդացի ռեժիսոր և ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը, «Խոստում»-ով բեմահարթակ է բերում պատմության մեկ ուրիշ անհայտ էջ:
Այս ֆիլմի դրամատիկ պատմության կերպարները ներկայացնում են Քրիստիան Բեյլը,Օսկար Իսակը և Շառլոտ Լը Բոնը, կազմելով  ռոմանտիկ եռանկյունի՝  բժշկության ուսանողի , հայ կնոջ և մի ֆոտոլրագրողի միջև ,Օսմանյան Կայսրության մայրամուտին։
Երբ ռեժիսորին հարցրին թե ինչու նա որոշեց Եղեռնը պատմել սիրային պատմության միջոցով, նա պատասխանեց՝ բոլոր մեծ ֆիլմերը ինչպես «Դոկտոր ԺՒիվագո»-ն և «Reds»-ը (կարմիրներ)  պատմում են անձնական մի պատմություն ,կարծում եմ որ սիրային պատմությունը գերազանց միջոց է նկարագրելու մի իրադարձություն, որ անծանոթ է բոլորին ,գեղեցիկ երկ կամ ներկայացումը արդյունավետ ձև է իրազեկելու մարդկանց։ «Ռուանդա հյուրանոց»-ը նույնպես քաղաքական համատեքստում սիրո պատմություն էր Փոլի և Տատիանայի միջև ։ Ռաբին Սուիքորդի  տեկստը գրված «Խոստում» -ի համար նաև պարզ պատմություն էր, որին ես տվել եմ եռանկյունի սիրո պատմության տեսք ։
Ինչ վերաբերվում է Օբամայի կառավարությանը, կինոռեժիսորը վկայակոչում է Թուրքիայի ռազմավարական մեծ ազդեցությանը որպես հիմնական խոչնդոտ այն գործնթացում, երբ Օբաման մերժեց ընդունել՝ թե հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն  է ։Օբաման այն խոստացել էր հայկական համայնքին երբ դեռ առաջադրվել էր որպես թեկնածու նախագահական ընտրություններում։ Բայց նա դրժեց իր խոստումը, ինպես որ նախապես արել էին Ամերիկայի նախկին իշխանավորները։ Անցյալում սառը պատերազմը և Թուրքիայի դրիքը սովետի սահմաններին որպես կենսական գործընկեր, այսօր Թուրքիայի իրավիճակը Ասիայի և Եւրոպայի միջև ,ինչպես նաև Սիրիայի պատերազմը և Դաէշի հետ կռիվը՝ Թուրքիային  հնարավորություն է ընձեռում ցեղասպանության հարցի արծարծումը մեծ չափերով իր հսկողության տակ առնելու։
Թերի Ջորջն ասաց թե նա հույս ունի որ այս ֆիլմը կարող է առերեսել մարդկանց իրենց պատմության հետ։ Հայոց Եղեռնը եղել է 20-րդ դարի մոռացված ամենամեծ աղետներից մեկը։ Նա ավելացրեց որ ցեղասպանություն տերմինը ստեղծվեց նկարագրելու հենց հայկական համայնքի կրած մեծ տառապանքը։ Վստահ չեմ որ Տորոնտոյում ֆիլմը ցուցադրվելուց հետո  ինչ կլինեն  ռեակցիաները , բայց հաստատ գիտեմ որ Թուրքիայի կառավարությունը նրան կարձագանքի այնպես ինչպես ամեն տարի արձագանքում է Ցեղասպանության, տարելիցին, այսինքն՝ ժխտելով այն ։
Քննարկելով ֆիլմի իրականացման դժվարությունները Հոլիվուդի նման տեղում, ուր հակված են այսպես կոչված « փոփ քորն» ֆիլմերով, կինոռեժիսորն արտահայտեց  թե հույս ունի որ ապագայում կինոստուդիաները առավել ներդրում կկատարեն լուրջ դրամատիկ ստեղծագործությունների համար։

armenews.com

 

«Յոյս» թիւ 224
21 Սեպտեմբեր 2016

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *