Հայաստանի անկախության 25-ամյակը՝  նոր հորիզոններով      

 
Հրաչ Ստեփանյան
 
hooys-armenian-224-2
 
Արդեն քառորդ դար է,  ինչ Հայաստանը  որպես   անկախ պետություն կանգնած է պետությունների միջազգային ընտանիքի շարքում: Անկախությունը հայ ժողովրդի դարավոր երազանքն է, դարավոր կարոտը: Քանի՜ սերունդներ են երազել այս դրոշի ծածանումը անկախ Հայաստանի մայրաքաղաքում և անցել: Քանի՜ բոցավառ հոգիներ են պայքարել այս անկախության համար և ընկել: Շատերս հիշում ենք, որ այս անկախությունից առաջ Սփյուռքում քանի՜ քանիսն էին ճառում, թե երբ Հայաստանը ազատվի և անկախանա, հենց հաջորդ օրը ամեն ինչը կթողնեն և կերթան հայրենիք: Եվ Հայաստանը լքողներից քանի՜ քանիսն էին արդարանում, որ իրենք հեռանում են գերի հայրենիքից և եթե Հայաստանը անկախանա՝ կվերդառնան տուն:
Եվ վերջապես անկախացավ Հայաստանը: Այս 25 տարիների ընթացքում ականատես եղանք հայրենանվեր ոգու ամենավեհ դրսևորումների, ինչպիսին էր քառօրյա պատերազմում զինվորների սխրանքը: Բայց անխաությունը ի հայտ բերեց նաև դառը իրականություններ հայերի որոշ հատվածների մոտ առկա հոգեբանությունից – ներքին թալան, սաստկացող արտագաղթ և այլն: Թերևս անկախության ամենամեծ բարիքներից է եղել հայերի ինքնաճանաչումը, մասնավորապես Սփյուռք-Հայաստան փոխադարձ ճանաչումը, այլ խոսքով՝ իրակաունթյան հետ առերեսվելը, այնպես որ հիմա պակասել են բաժակաճառային հայրենասիրության ներկայացումները և երազային-երևակայական Հայաստանի տեղ հիմա գոյություն ունի իրականը՝ ռեալ Հայաստանը՝ ինչպես որ կա: Սա շատ նման է 1920-ական թվականներին նոր Հայաստանի մասին Չարենցի այն ձևակերպումին, որ այլևս չկա երազային Հայաստան-Նայիրին, որ ոչ այլ ինչ էր, քան «Միրաժ… ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն…իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով»: Մեր օրերում ևս այդ ժողովուրդն ապրում է այդ երկրում իր վատ ու լավով՝ իր օլիգարխներով և անձնվեր զինվորներով, իր կաշառակեր տզրուկներով և քարից հաց հանող աշխատավորներով:
 
hooys-armenian-224-3

 

 

 

 

Ինչևէ, հակառակ Հայաստանը աշխարհի քար-տեզից շուտով վերանալու պանթուրքիստների նախատեսումներին, ուրախալի է ,որ այսօր գոյատևում է անկախ Հայաստանը՝ իր հաջողություններով և ձախողումներով հանդերձ: Ամենամեծ հաջողությունը, անտարակույս, ազատագրված Արցախն է: Ամենամեծ ձախողումը՝ աննախադեպ արտագաղթը և տիրող կոռուպցիան : Այս 25 տարում ոչ մեկ կառավարություն չկարողացավ այդ հոռի երևույթների առաջն առնել, որով էլ դրանք կարծես Հայաստանում դարձել են բնականոն երևույթ: Բարեբախտաբար 25-ամյակի շեմին նոր վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, հայտնի որպես վճռական տրամադրված անձնավորություն, որ կարող է երկրի դժվարություններին և հարցերին տալ արմատական լուծումներ:

 

Հուսանք և սպասենք:

 

 

«Յոյս» թիւ 224
21 Սեպտեմբեր 2016
 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *