Դպրոցական տարեմուտի խոհեր

Ալիս Խոդավերդյան
 
hooys-armenian-1
 
Սեպտեմբերի 22-ը (մեհր ամսվա 1-ը) դպրո-ցական տարեմուտ է Իրանում: Երկրում այդ օրը դիմավորում են մեծ խանդավառությամբ և հույսերով: Իրանահայերիս մոտ ևս ամեն տարի, ըստ ընկալյալ սովորության, դպրոցական տարեմուտին լինում են բարեմաղթություններ՝ ապագա սերնդի առաջադիմության և հաջողության համար, ինչպես նաև դպրոցների բարելավման համար ներկայացվում են ծրագրեր: Բայց տասնամյակներ է ահա, ինչ տարիները անցնում են և համայնքի դպրոցների մակարդակը, ընդհանուր առմամբ, մխիթարական չէ իրանահայերի համար:
 
 Այս կապակցությամբ իրանահայերը խոր ափսոսանք են զգում, որովհետև անցյալում Իրանի հայոց դպրոցները երկրի չափանիշով ունեցել են բավական բարձր մակարդակ. օրինակ՝ թեհրանահայ երեց սերնդի մարդիկ պատմում են, որ 1960-ական թվականներին հայոց Քուշեշ միջնակարգ դպրոցը գիտական ճյուղերում համարվում էր Թեհրանի երեք լավագույն միջնակարգ դպրոցներից մեկը (Ալբորզ և Հադաֆ դպրոցների հետ միասին): Եվ իրոք Քուշե-շից զգալի թվով շրջանավարտներ հաջողում էին ընդունվել երկրի պետական համալսարաններում: Այդ առաջնության հիմնական պատճառը այն էր, որ Քուշեշը ապահովված էր որակյալ ուսուցչական անձնակազմով: Քուշեշում դասավանդում էին Թեհրանի ամենահայտնի ուսուցիչները: Բնականաբար նրանց տրվում էր բարձր աշխատավարձ:
Բայց սաստկացող արտագաղթի բերումով իրա-նահայ դպրոցների աշակերտների թիվը պակասեց, որով և նվազեց դպրոցների եկամուտը: Թերևս դա էր պատճառներից մեկը, որ այլևս հնարավոր չէր բարձր աշխատավարձով որակյալ ուսուցիչներ հրավիրել աշխատանքի:
Ինչևէ, եթե մտահոգված ենք իրանահայ համայնքի ապագայով, ապա պիտի հոգ տանենք նոր սերնդի որակյալ կրթության և դաստիարակության մասին:  Իսկ սերունդները կրթվում և դաստիարակվում են հիմնականում դպրոցներում: Մեր նպատակը պիտի լինի նոր սերնդին պատրաստել որպես ձեռներեց և մասնագետ անձնավորություններ, այլ խոսքով՝ արժեքավոր մարդիկ, ինչպես նաև երկրի համար օգտակար քաղաքացիներ և, իհարկե, հայկական մշակույթով ապրող հայեր:
Ինչպես ասվեց, դպրոցների բարելավումը պայմա-նավորված է որակյալ ուսուցիչների ներկայությամբ և դրա համար հարկավոր է բյուջե: Արդ, եթե մեր համայնքի բյուջեից նպաստներ են տրվում որոշ թերթերի և միությունների , այսուհետ դրանք պիտի հատկացնել դպրոցներին: Անշուշտ համայնքի թերթերը։
 
«Յոյս» թիւ 224
21 Սեպտեմբեր 2016

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *