Կալիֆոռնիական երազանք

 
Ֆրանսերենից թարգմանեց և համադրեց
Ալիս Խոդավերդյանը
 
Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ: Ներկա հաղորդում-հոդվածում հեղինակը քար-տեզներով, պատկերներով և թվերով ցույց է տալիս Կալիֆոռնիայի գրավիչ անցյալը, բարդ ներկան և ոչ այնքան խոստումնալից ապագան:
 
Կալիֆոռնիան չի նմանում ԱՄՆ-ի մյուս նահանգներին, Ժողովրդական մշակույթի մեջ նա ամերիկյան երազանքի սիմվոլն է։ Առաջին հայացքից դա շատ գրավիչ է թվում, բայց կան նաև շատ լուրջ սպառնալիքներ այս ամերիկյան երազանքի համար:
Առաջադիմություն,տնտեսական դինամիզմ,մշակութային բազմազանություն,-ահա այն դրդապատճառները, որ-պեսզի Կալիֆոռնիան ստանա նորագույն էլդորադոյի պատկերը: Բայց այս երազային Կալիֆոռնիայի ետև ինչ է թաքնված: Այն, որի վրա  նա հիմնված է՝ արդյոք բավական ամո՞ւր է:
Դառնանք Կալիֆոռնիայի առանձնահատկություններին․
 
-ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱՄԱՐԴԱՇԱՏ ՆԱՀԱՆԳԸ
 
 Ամերիկայի Կալիֆոռնիա  նահանգը  գտնվում է Խաղաղական Օվկիանոսի ափին և սահմանակից է Մեկսիկայի հետ: Վարչական կենտրոնն է Սակրամենտոն: Ունենալով մոտավորապես 400000 քմ տարածք և 39 միլիոն բնակիչ Կալիֆոռնիան համարվում է Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգներից մեկը և ամենամարդաշատը:
 
 
-8-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՈՒԺ
 
california-11-hooys
 
Կալիֆոռնիան նաև Ամերիկայի ամենահարուստ նահանգն է, որի համախառն ներքին արդյունքը(ՀՆԱ-ն) 2014-ին կազմել է 2300 միլիարդ դոլլար  և դա նշանակում է Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի 13 տոկոսը: Եթէ Կալիֆոռնիան լիներ անկախ երկիր, ապա նա կդառնար համաշխարհային տնտասական 8-րդ ուժը՝ Հնդկաստանից  և Ռուսաստանից  առաջ, իսկ Ֆրանսիայից հետո: Ինչպես բացատրել այս: Կան բազմաթիվ գործոններ: Նախ Կալիֆոռնիայի աշխարհագրական դիրքը: Գտնվելով Խաղաղական Օվկիանոսի ափին նա կապ Է հաստատում Կենտրոնական և Լատինական Ամերիկայի, ինչպես նաև Ասիայի հետ, որ այսօր համարվում է համաշխարհային առաջադիմության շարժիչ ուժ: Լոս-Անջելեսը և Լանգ-Բիչը ԱՄՆ-ի երկու ամենակարևոր նավահանգիստներից են։ Կալիֆոռնիայի բարենպաստ կլիման, նրան դարձնում է ԱՄՆ-ի ամենաբերքառատ հողատարածքը:
 
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒԺ
 
california-10-hooys
 
Կարևորագույն պատճառը, որ Կալիֆոռնիան մնում է Ամերիկայի գյուղատնտեսական առաջին ուժը, նրա նպաստավոր կլիման է: Նա մատակարարում է Միացյալ Նահանգների բանջարեղենի ավելի քան մեկ երրորդը, իսկ մրգեղենի և ընկուզեղենի երկու երրորդը, հիշենք նաև խաղողագործությունը, այսօր Կալիֆոռնիան տալիս է Միացյալ նահանգների գինու արտադրության մոտավորապես 90 տոկոսը:
 
 
ԱՐԵՎ ,ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ՍԻՆԵՄԱ
 
california-9-hooys
 
Բարենպաստ կլիմա և բազմազան բնական տեսարան-ներ, հանգամանքներ, որ Կալիֆոռնիան համարվում է առաջին կարգի զբոսաշրջության վայր (ծովափնյա և դահուկավարության  հանգստավայրեր, պետական զբոսայգիներ, քաղաքային զբոսաշրջություն):2014- թվականին Կալիֆոռնիայի տուրիզմի շուկան իր 7 միլիոն զբոսաշրջիկներով կազմել է ԱՄՆ-ի զբոսաշրջության 20 տոկոսը: Հենց այս պատճառով էլ կինեմատոգրաֆիայի արդյունաբերության հայտնի մեծ ընկերությունները 20-րդ դարի սկզբին հիմնադրվեցին Կալիֆոռնիայում ավելի ճիշտ՝ Հոլիվուդում՝ այսօրվա Լոս-Անջելեսի թաղամասերից մեկում, որով և նա համարվեց այս արդյունաբերության սիրտը:
 
 
ՍԻԼԻԿՈՆՎԱԼԻՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ 
 
california-2-hooys
 
Կալիֆոռնիան ճանաչված է նաև Սիլիկոն-վալի-ով՝ ընդգրկելով իր մեջ ամենախոշոր հայթեք հիմ-նարկությունները, և ղեկավարելով 1,5 միլիոն աշխա-տուժ։ Սանֆրանցիսկոյի հարևանությամբ գտնվող այս բարձրագույն արդյունաբերության բևեռը, իհարկե, զարգացել է երկրի լավագույն համալսարաններից մեկի՝ Ստանֆորդին կից, որտեղից շրջանավարտ են եղել ինֆորմատիկ և համացանցային ոլորտին պատկանող բազմաթիվ խոշոր ընկերությունների( ինչպես HP, YAHOO, GOOGLE,FACEBOOK, MICROSOFT,ևայլն) ղեկավար-ներ: Ամուր գիտական ռեսուրսներ, ռիսկի գնալու մեծ տարողություն, հիմնարկային դինամիզմ, -մշակույթ՝ որ ներառվում է նորարարության բոլոր բաժիններում մասնավորապես այսօր, բիոտեխնոլոգիայում և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
 
 
ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ՝ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԵՒ ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ
 
california-3-hooys
 
Կալիֆոռնիան եղել է տնտեսական, ինչպես նաև հասարակական-քաղաքական նորարարության վայր: Դրա վառ խորհրդանիշը Սանֆրանցիսկոն է, ուր ծնվել են բազմաթիվ միջազգային ճանաչողություն ունեցող շարժումներ, ինչպես՝ free Speech և hippie շարժումները, Beatles սերունդը, Black Panther Party-ն  և այլն: Թեկուզ նրանք այսօր ուղղակիորեն ակտիվ չեն , բայց և այնպես հիշյալ ասպարեզներում Կալիֆոռնիան իրեն է վերապահել առաջատարության համբավը:
 
 
ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ
 
california-4-hooys
 
Հենց այս բաց և դինամիկ վերաբերմունքը, դեպի իրեն է  ձգել բազմաթիվ գաղթականների, որոնք որոնել են ամերիկյան երազանք: Այս երևույթը գալիս է հնուց և ունեցել է արագացման ժամանակահատվածներ, մասնավորապես 19-րդ դարի կեսերին, երբ ոսկու ճանապարհը  Ամերիկա է բերել  տեղացիներ և օտարերկրացիներ աշխարհի բոլոր կողմերից՝ հարստանալու երազանքով: Կարելի է հիշել 1930-ական թվականներին Ամերիկայի կենտրոնական շրջաններից,  մասնավորապես երաշտից ավերված Օկլահոմայից գյուղատնտեսների հոսքը Կալիֆոռնիա։ Ինչպես նաև 1965-ին, երբ վերացվեց ներգաղթի քվոտան, հոծ թվով գաղթականներ Լատինական և Կենտրոնական  Ամերիկայից, Ասիայից և այլ վայրերից հաստատվեցին Կալիֆոռնիայում։
 
 
ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒՅԹ ՆԱՀԱՆԳ
 
california-5-hooys
 
Վերոնշյալ գաղթերը Կալիֆոռնիան դարձրել են ամենաբազմամշակույթ նահանգը, 2014 թվականին  ոչ իսպանախոս և ոչ լատինո սպիտակները ներկայացնում էին հասարակության 38,5 տոկոսը, իսպանախոսները և լատինոները՝ 38,6 տոկոս, ասիացիները՝ 14,4 տոկոս , սևերը և աֆրո-ամերիկացիները՝ 6,5 տոկոս։ Սա ապացուցում է, որ այսօր Կալիֆոռնիայում իսպանախոսները ավելի մեծ թիվ են կազմում, քան սպիտակները: Մշակութային այս բազմազանությունը իր հետքն ունեցավ նահանգի քաղաքական կյանքում: 2005 թվականին Լոս-Անջելեսի բնակիչները ընտրեցին իրենց առաջին լատինո քաղաքապետը, իսկ 2011–ին Սան Ֆրանցիսկոն եղավ առաջին մեծ քաղաքը, որ ընտրեց ասիական ծագում ունեցող  քաղաքապետ։
 
 
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
california-6-hooys
 
Հարկ է շեշտել, որ մշակույթային այս բազմազանությունը դեռ չի նշանակում  համակեցություն: 2013-ի քարտեզում մուգ տեղերը համարվում են այն շրջանները, որտեղ ավելի շատ ընդգրկված են եղել դրսեցիներ։ Այնտեղ տեսնում ենք, թե ինչպես սպիտակամորթ հարուստ հասարակությունը շարժվում է առավել դեպ հյուսիս և արևմուտք՝ մերժելով ձուլվել  հարավի և ծովեզերյա համայնքների բնակչության հետ: Այն նաև դրսեվորվում է քաղաքական ասպարեզում։ 2012-ի նախագահական ընտրություններում հյուսիս արևելյան  հատվածները մեծամասնորեն քվեարկեցին հանրապետականներին, իսկ հարավ արևելյան հատվածները՝ դեմոկրատներին:
 
 
-ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳԱՂԹ
 
california-7-hooys
 
Մշակութային այս բազմազանությունը  չի հանդուրժվում  բոլորի կողմից, ավելին՝ այն հատկապես հետ է մղվում՝  երբ վերաբերվում է անօրինական գաղթին: Ըստ գնահատականների՝ Կալիֆոռնիան ամենաշատ անօրինական գաղթականություն ընդունած նահանգն է, թվով  2,5 միլիոն,այսինքն բնակչության մոտ 7 տոկոսը,ո-րից 70 տոկոսը  մեկսիկացիներ են, և որի առաջն առնելու համար  Մեկսիկայի սահմանի երկայնքով կառուցվել է  պատ: Էթնիկ համայնքներում գոյություն ունեցող տարածքային այս խտրականությանը ավելանում է նաև սոցիալ-տնտեսականը: Այս տեսակետից Կալիֆոռնիան  ԱՄՆ-ի ամենաանհավասար նահանգներից  է, որտեղ ընդգրկված են մեծ թվով միլիարդերներ՝ 111 հոգի, այնինչ իր բնակչության 16 տոկոսը գտնվում է աղքատության մեջ և այսպես կողք կողքի ապրում են հարուստ դասակարգը և թիթեղաշեն հյուղակների բնակիչները:
 
 
-BIG ONE –Ի ՍՊԱՍՈՒՄՈՎ
 
california-8-hooys
 
Բայց միայն սրանք Կալիֆոռնիական պատկերի  մութ մասերը չեն։ Կա նաև երկրաշարժի հավանականությունը: Կալիֆոռնիան ունի՝ բազմաթիվ երկրաբանական ճեղքվածքներ, ինչպես Սան- Անդրեասի ճեղքվածքը։ 1850 թվականից սկսած նա ունեցել է 6 բալ ուժգնությունից բարձր հարյուրավոր ցնցումներ : Բնակիչները սպասում են  հսկայական մի ցնցումի, որին անվանել են big one, նրա ուժգնությունը   համեմատվել է 1906 թվականի Սանֆրանցիսկոն ավերող երկրաշարժին: Նկատի առնելով այսօրվա բնակչության խտությունը և ռիսկային շրջաններում գտնվող քաղաքային  տարածքները, նման մի երկրաշարժ կլինի բնաջնջող:
 
 
ՋՐԻ ՀԱՐՑԸ
 
california-1-hooys
 
Կա նաև երաշտը՝ բազմաթիվ ենթակառուցվացքների միջոցով քաղաքային շրջաններ ու գյուղատնտեսական հողեր բերված և լայնորեն սպառված ջրային ռեսուրսների հարցը։ Այսօր ջրային այս ռեսուրսները մեծ չափերով պակասել են, որի արդյունքում երկար տարիներ է, ինչ Կալիֆոռնիան ունենում է  երաշտի ժամանակաշրջաններ, դրա պատճառները ոչ միայն կլիմայի տաքանալը, այլև բնակչության և մասնավորապես  գյուղատնտեսության միջոցով սպառվող ջրի ծավալն է, որ կազմում է Կալիֆոռնիայի  ջրի 80 տոկոսը: Արդեն երկար տարիներ է, ինչ պատասխանատուները առաջարկում են ջրի տրամաբանական օգտագործումը, բայց բազմաթիվ դիտորդներ այն համարում են ոչ բավարար, և գտնում են, որ պետք է վերանայվի կալիֆոռնիական ապրելաձևը և գյուղատնտեսական ոռոգման եղանակը:
 
 
ՎԵՐՋԱԲԱՆ
 
Տնտեսական դինամիզմ, մշակութային բազմազանություն, գաղափարական առա-ջատարություն, -Կալիֆոռնիան ունի նորագույն էլդորադոյի պատկերը, բայց այն վերապահված է միայն մի փոքրիկ էլիտար խավի համար։ Վերոնշյալ գրավչություններով Կալիֆոռնիան անկասկած շարունակում է մնալ երազանք և իրականություն, սակայն նրա հիմքերը շատ փխրուն են,  քանի որ հասարակական դասակարգերի, ինչպես նաև էթնիկ համայնքների միջև եղած անհավասարության անդադար աճը և հատկապես ջրային արդեն իսկ սպառվող պաշարները հարց են առաջացնում թէ Կալիֆոռնիական  ներկա մոդելը՝ հասա-րակական-տնտեսական և մասնավորապես բնապահպանական տեսակետից, որքան կարող է գոյատևել ։
 
 
«Յոյս» թիւ 222
24 Օգոստոս 2016
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *