Սարգիս Համալբաշյան

 
hamalbashyan-1-hooys
 
Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվես-տի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Հա-մալբաշյանի աշխատանքներըցու-ցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պոր-տուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում:
2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:
Նա բացել է Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում  կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի` գեղանկարիչ Սարգիս Համալբաշյանի «Հայկական թաղ-ամաս» անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին:
Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվես-տի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում:
 
hamalbashyan-2-hooys
 
Ցուցահանդեսներ
-1988 «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես», Մոսկվա, Ռուսաստան
-1989 «Նկարիչներ և արվեստի գործեր», Հելսինկի, Ֆինլանդիա
-1990 «Ժամանակակից արվեստ Հայաստանից», Լոնդոն, ՄԹ
-1990 «Ժամանակակից խորհրդային նկարչություն», Լիսաբոն, Պորտուգալիա
-1990 «Երիտասարդ խորհրդային նկարիչներ», Կասել, Գերմանիա
-1991 Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
-1992 «Ժամանակակից հայ նկարիչներ», Կասել, Գերմանիա
-1992 «Հայկական պոստմոդեռնիզմ», Մոսկվա, Ռուսաստան
-1992 «Էքպրես-Ավանգարդ» պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
-1993 «Ժամանակակից չորս հայ նկարիչներ», Գլորիա պատկերասրահ, Նիկոսիա, Կիպրոս
-1993 Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան, Հայաստան
-1994 «Երևանյան լանդշաֆտ», «Ex-Voto» պատկերասրահ, Երևան, Հայաստան
-1995 «Հայաստան, Անտիկ երկրի մշակույթի բացահայտումը Բոխում թանգարանում», Բոխում, Գերմանիա
-1995 «Կրակե շղթա», եվրոպական մշակույթի ամիս, Նիկոսիա, Կիպրոս
-1995 «Ժամանակակից արվեստ Հայաստանից 80-95», Մոսկվա, Ռուսաստան
-1995 «Հայաստանի և սփյուռքի նկարիչներ», Փարիզ, Ֆրանսիա
-1996 «Արդարադատության պալատ» , Պուատե, Ֆրանսիա
-1996 «6-րդ շրջանի քաղաքային պատկերասրահ», Փարիզ, Ֆրանսիա
–1997 «Լոնդոնի ժամանակակից արվեստի տոնավաճառ», Լոնդոն, ՄԹ
-1998 «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
-1998 «Երազանքներ և տեսլականներ», Չիկագո, ԱՄՆ
-1998 «1-ին միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
-1999 «21-րդ դարի շեմին», ՀՆՄ, Երևան, Հայաստան
-1999 «Երեք միտումներ, Հայ Արտ կենտրոն», Երևան, Հայաստան
-2000 «2-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
-2001 «Ժամանակակից հայկական արվեստ, ՀԱՊ
-2002 «Ազգերի մշակույթ», Մոսկվա, Ռուսաստան
-2004 «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
-2004 «4-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
-2004 «Նատյուրմորտներ Արամե պատկերա-սրահում», Երևան, Հայաստան
-2010 «Հայկազյան համալսարանի արվեստի կենտրոն», Բեյրութ, Լիբանան
-2010 «Նոր գլուխգործոցներ Արամե պատկերա-սրահում», Երևան, Հայաստան
-2011 «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատ», Բեյրութ, Լիբանան
-2011 «Ժամանակակից արվեստ», Ստամբուլ, Թուրքիա
-2012 «Արամե պատկերասրահի նոր կենտրոնի բացում», Երևան, Հայաստան
-2012 «Գույների սիմֆոնիա», Բեյրութ, Լիբանան
-2012 «Դրախտի որոնումներում», Պեզարո, Իտալիա
-2012 «Հայկական արվեստը Կոնեկտիկուտի համալ-սարանում», Կոնեկտիկուտ, ԱՄՆ
-2012 Լոս Անջելես, ԱՄՆ
-2013 «Արամե պատկերասրահի 10-րդ տարելից», Երևան, Հայաստան
-2013 Արվեստի ընտրված գործեր», Բեյրութ, Լիբանան
-2013 «ՀԸԲՄ, Ժամանակակից հայկական արվեստ», Փասադենա, ԱՄՆ
-2013 «Զգայական բացահայտումներ», Բեյրութ, Լիբանան
-2013 «Ներկայացնելով Արամե պատկերասրահը, Լաս Վեգաս, ԱՄՆ
-2015 «Հայկական թաղամաս», Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Երևան[2]
 
hamalbashyan-3-hooys
 
Մրցանակներ
-Երիտասարդական կազմակերպության մրցանակ (Երևան, 1989)
-«Վահագն» համահայկական մրցանակ (2002)
-«Վահան Թեքեյան» մրցանակ (2005)
-Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2008)
 
«Յոյս» թիւ 222
24 Օգոստոս 2016
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *