Սոնիա Պալասանեան

 
sonia-balassanian-1-hooys
 
Սոնիա Պալասանեանը (Ամիրեան) ծնւել է 1942թ. Ապրիլի 8-ին, Իրանում: Բնակ-ւում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում՝ Երեւանում:
Արվեստագէտ – բանաստեղծ  Սոնիա Պալասանեանը ապ-րում եւ ստեղծագործում է Նիւ Եօրքում եւ Երևանում։ Աւարտել է Ֆիլադելֆիայի Պենսիլւանիա համալսարանի եւ Պենսիլւանիայի գեղարւեստի ակադեմիայի միացեալ ար-ւեստի մասագիտութիւնը 1970 թւականին ստանալով արւեստի բակալաւրի   եւ 1978 թւականին Բրուքլինի Փրաթ ինստիտուտը արւեստի մագիստրոսի աստի-ճանները։
Սոնիա Պալասանեանը Թեհրանում իր անհատական առաջին ցուցահանդէսը ունե-ցել է «Զարւան» ապա եւ «Սաման» ցուցասրահներում, կարճ ժամանակ դասախօսել է Թեհրանի արւեստի ինստիտուտում՝ նախքան յեղափոխութիւնը: Իրանում մասնակցում էր նաեւ «Նոր էջ» գրական շրջանակին եւ բանաստեղծութիւններ տպագրում  «Նոր Էջ»-ի մատենաշարում:
 
sonia-balassanian-2-hooys
 
ԱՄՆ-ում իր գործերը ցուցադրւել է Նիւ Եoրքի ժամանակակից արւեստի թանգարանում՝ MOMA, Exit Art, lotus, Franklin France, Brookline Part institute, Նիւ Եօրքի    հեղինակաւոր գալերիաներում, Եւրոպայում եւ այլուր:
«Դիմանկարներ» խորագրով գիրքը լոյս տեսաւ, 1983 թւին, ԱՄՆ-ում, որն ընդգրկում է դիմանկարների մի  ամբողջ  շարք, երկրային տառապանքների, հասարակութեան զրպար-տութիւնների ու ամբոխի խարանների դրոշմը երկփեղկ-ւած դէմքերին:
Սոնիա Պալասանեանը 1992 թւականից ի վեր Հայաստանում կազմակերպել ու մասնակցել է ցուցահանդէսների, զբաղւել  ժամանակակից արւեստի զարգացմամբ՝  ներկայացնելով հայկական ժամանակակից արվեստը համաշխարհային բեմահարթակներում։ 1995 թւականից  վեց անգամ յաջորդաբար ապահովել է Հայաստանի Հանրապետութեան մասնակցութիւնը Վենետիկի Համաշխարհային արւեստի բիենալէում։
Նրա գործունէութիւնը 1994 թւականից յաջողութեամբ պսակւեց Նորարար փորձառական արւեստի կենտրոնի՝ «ՆՓԱԿ»-ի հիմնադրմամբ, որը վերածւել է  Հայ ժամանակակից արւեստի զարգացման օջախի, որտեղ հայ արւեստագէտները հնարաւորութիւն ունեն ոչ միայն իրագործելու, այլեւ ցուցադրելու իրենց համարձակ ու նորարար գաղափարները:  ՆՓԱԿ-ը հիւրընկալոմ է նաեւ արտերկրի հայ եւ օտար արւետագէտների:
Հայաստանում Սոնիա Պալասանեանը ներկայացրել եւ զարգացրել է ինստալացիալների, վիդէօ արւեստի  եւ բազմաբնոյթ արւեստի արտայայտչաձեւերը։
 
sonia-balassanian-3-hooys
 
Երկարատեւ բացակայութիւնից յետոյ, իր ժամանակակից հայ եւ իրանցի արւեստագէտների կողքին Սոնիա Պալսանեանի 3 աշխատանքները ցուցադրւեցին Թեհրանի արւեստի երեք աճուրդներում և վաճառւեցին:
Նրա ամենավերջին աշխատանքը՝ 12 քարակերտ գլուխները ներկայացւեց 2015 թւականի Ստամբուլի Բիենալէում եւ արժանացաւ մեծ ուշադրութեան: Բիենալէի այդ բաժինը նւիրւած էր Հայոց ցեղասպանութեան 100 ամեակին: 
Կազմեց Արագած Սիմոնեանը
Աղբյուր։ «Երկու գիրք» եւ Սոնիա Պալասանեանի կայքէջ՝
www.Soniabalassanian.com
 
«Յոյս» թիւ 219
13 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *