Թուրքիայի ամբարտակաշինությունը եվ հարեւան երկրների ամայացումը

 
1550 իրանցիներ և մոտ 160  ոչ կառավարական միություններ մի նամակով դիմել են ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՈ-ին բողոքելով Թուրքիայի ամբարտակաշինության ավերիչ հետևանքների մասին: Թուրքիան Տիգրիս և Եփրատ գետերի ջրերը չափից ավելի օգտագործելով նվազեցրել է այդ գետերի ջրաբաժնի հոսքը դեպի հարևան Սիրիա և Իրաք: Այս շրջանները, ինչպես նաև Իրանի Խուզեստան նահանգը եղել են հին աշխարհի քաղաքակրթությունների օրրան, իսկ հիմա դատապարտված են դանդաղ ամայացման: Ավազափոշու սփռումը Իրանի որոշ նահանգներում այդ ամայացման սպառնալի նշաններից են:
Թուրքիայի կառուցած ամբարտակներից ամենամեծը Աթաթուրքի անվան ամբարտակն է, որ ունի 50 միլիարդ խորանարդ մետր տարողություն, որն ավելի է, քան Իրանում կառուցված հարյուրավոր ամբարտակների տարողությունը միասին վերցրած:
Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության պատասխանատուներից Մո-համմադ Դարվիշը մեկնաբանելով Էներգետիկայի Նախարարության լռությունը այս հարցում ասում է, երբ այդ նախարարությունը ինքը անհաշիվ ամբարտակաշինությամբ ավերել է շրջակա միջավայրը երկրի շատ վայրերում (Ուրմիյո Լիճ, Բախտեգան եւ այլուր) ինչպես կարող է բողոքել Թուրքիային՝ Տիգրիս և Եփրատ գետերի ջրերը կլանելու և մեկ երրորդի հասցնելու համար:
Թուրքիան ԴԱԵՇ-ի նման խմբերին սատարելուց, Օսմանյան կայսրության սին փառքը վերականգնելուց, ցեղային ատելություն քարոզելուց զատ, ձեռնամուխ է եղել նաև Տիգրիս և Եփրատ գետերի ջրերը յուրացնելուն՝ ամայություն պատճառելով հարևան երկրներին:
“Թաբնաք” կայքէջ
«Յոյս» թիւ 219
13 Հուլիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *