Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը՝ Remember

 
remember-atom-egoyan-hooys
 
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգո-յանի վերջին ֆիլմը, կոչվում է Remember (ՙՀիշիր՚), նկարահանված 2015 թվականին: Ֆիլմը մի դրամա-թրիլեր է Աուշվիցի   համակենտրոնացման ճամբարում ապրած ծերունի Մաքսի մասին, որը չի ձերբազատվել այստեղ կրած իր ապրած տառապանքների և նացիների ձեռքով ոչնչացված իր ընտանիքի կորստյան ցավից:
Նշենք, որ Էգոյանը ծագումով եգիպտահայ է` Մեծ Եղեռնի հուշերը կրող արևմտահայ ընտանիքի զավակ, Ժառանգորդը այդ հուշերի: Նախապես, 2002 թվականին, նա նկարահանել է ՙԱրարատ՚ Ֆիլմը` հայոց ցեղասպանութիւնից վերապրածների հետ-նորդ սփյուռքահայ սերունդների մասին: ՙՀիշիր՚ ֆիլմը դարձյալ ցեղասպանություն վերապրածների մասին է, միայն թէ այս անգամ Էգոյանն անդրադարձել է հիտլերական նացիների կատարած ցեղասպանության հետևանքներին:
«Կարծում եմ որ հայերը համանման եզրեր կգտնեն իրենց հարցի և այս ֆիլմի միջև», ասել է Էգոյանը: Իրոք, ֆիլմի բովանդակությունը չմոռացվող հոգեկան հարվածի մասին է, որ կրում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդը:
 
Վերադառնաք ֆիլմի սյուժեին: Մաքսը, այժմ շարժվելու անկարող վիճակով, բնակվում է Նյույորքի ծերանոցներից մեկում, ուր և ընկերացել է այնտեղ բնակվող ութսունն անց Զև Գութմանի հետ, որն ունի հիշողության կորուստ: Մաքսը անընդհատ հիշեցնում է Զև-ին, որ իրենց ընտանիքներին Աուշվիցում ոչնչացրել է հիտլերական Օտտո Վալիշը: Մաքսը շարունակ պատմում է Զևին, որ Գերմանիայի պարտությունից հետո  Վալիշը կեղծ փաստաթղթերով, որպես Աուշվիցից վերապրած հրյա` Ռուդի Կուրլանդեր անվան տակ գաղթել է Հյուսիսային Ամերիկա: Մաք-սը համոզում է Զևին, որ պետք է գտնել Վալիշին և պատժել նրան: Մաքսը երկարատև պրպտումների շը-նորհիվ կարողացել է գտնել տեղե-կություն չորս անձանց մասին, որ Ռուդի Կուրլանդեր անունով ապրում են Ամերիկայում և Կանադայում: Զևը վերջապես Մաքսի խորհուրդով գնում է մի ատրճանակ և ծերանոցից փախչելով ձեռնամուխ է լինում   Կուրլանդերների հետապնդմանը: Առաջին երեք Կուրլանդերների հետաքրքրական հետապնդումից պարզվում է, որ սը-րանք չեն ներկայացնում Զևի փնտրած անձը: Սակայն չորրորդ Կուրլանդերին հանդիպելու հենց առաջին պահին Զևը հիշում է նրան: Այս Կուրլանդերը հիմա ապրում էր իր ընտանիքի հետ միասին, Զևը սպառնում է սպանել նրա թոռնուհուն, եթե այս կեղծ Կուրլանդերը  չբացահայտի ամբողջ «ճշմարտությունը»: Ցնցիչ է Կուրլանդերի խոստովանությունը: Նա հաստատում է որ, այո’,ինքը եղել է հիտլերական էսէս և շատ մարդկանց է սպանել, բայց իր իսկական անունը Վալիշ չէ, այլ` Կուրիբերտ Շտուրմ, իսկ Վալիշը հենց այստեղ ներկա Զևն է: Իրենք երկուսն էլ եղել են էսէսական և կռվից հետո դաջել են միմյանց ձեռքերը` ցույց տալու համար որ իբր եղել են Աուշվիցի հրյա բանտարկյալներ և այդպիսով կարողացել են գաղթել Ամերիկա: Զևը տեղնուտեղը  սպանում  է  Կուրլանդերին և ապա բացականչելով «Ես հիշում եմ» ինքնասպան է լինում:
Այս սպանության և  ինքնասպանության լուրը հեռուստացույցով դիտում են Նյույորքի ծերանոցի բնակիչները:
Այստեղ Մաքսը բացահայտում է, որ երբ Զևը եկավ ծերանոց, նա իսկույն ճանաչեց նրան և իմացավ, որ այս Զևը հենց ինքը Վալիշն է: Բայց Մաքսը գիտեր նաև, որ իր ընտանիքին սպանել են Վալիշը և Շտուրմը միասնաբար: ԵՒ այսպիսով  մարմնով անդամալույծ Մաքսը Զևի ձեռքով մահվան դատաստանի ենթարկեց իր ընտանիքը ոչնչացնողներին:
թարգմանեց եւ համադրեց՝ Ա.Խ.
 
«Յոյս» թիւ 218
29 Հունիս 2016
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *