Անհրաժեշտ է Իրան-Հայաստան մերձեցումը

 
ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
 
iran-armenia-hooys
 
Էդուարդ Նալբանդյանի երկօրյա այցը Իրան դարձյալ մտորումների նյութ դարձրեց  Իրան-Հայաստան հարաբերությունները, ընդորում այս նյութով հետաքրքրված են թե’ Իրան-Հայսատան մերձեցման կողմնակիցները, թե դրա հակառակորդները: Այցի առիթը ըստ երևույթին երկու երկրների միջև վիզայի վերացումն էր, սակայն թվում է, թե այն շոշափում էր նաև այլ խնդիրներ: Հազարամյակներ իրար հարեվանությամբ գոյատեված այս երկու երկրների հարաբերությունները առայժմ գտնվում են սպասվածից ավելի ցածր մակարդակի վրա: Իրանին և Հայաստանին իրար է կապում ոչ միայն դարավոր մշակութային առնչությունները, փոխադարձ զբոսաշրջությունը, արդյունավետ տնտեսական կապերը, այլև այդ երկրներին սպառնացող պանթուրքական վտանգը:
Խորհրդային Միության փլուզումից հետո և նրա թրքալեզու շրջանների՝ Ռուսաստանից լիովին կամ մասամբ անկախանալուց հետո նորից գլուխ բարձրացրեց պանթուրքիզմը՝ թրքալեզու ժողովուրդների և երկրների քաղաքական միասնության գաղափարը: Պանթուրքիզմը որպես քաղաքական գաղափարախոսություն վերջնականապես ձեւավորվել է 20-րդ դարի սկզբին: Հենց սկզբից պանթուրքիզմի առաջնահերթ նպատակը եղել է Հայաստանի վերացումը, որ գտնվում էր Թուրքիայի և Կովկասի թրքախոս ժողովուրդների միության ճանապարհին: Այդ նպատակին հասնելու համար պանթուրքիստները ծրագրեցին հայոց ցեղասպանությունը և ամայացրին Հայաստանի մեծ մասը, բայց Հայկական Լեռնաշխարհի մի փոքրիկ հողակտորի վրա կազմվեց և գոյատեվեց հայկական հանրապետությունը, որ կա’ նաև այսօր և, ինչպես պանթուրքիստներն են ասում, որպես «անիծյալ սեպ» խրվել է Թուրքիայի և Ադրբեջանի միացման ճանապարհին: Այսօր ևս պանթուրքիստները, այս անգամ Ադրբեջանի ղեկավարության բերանով, խոսում և երազում են Հայաստանի մոտակա ոչնչացման մասին: Իլհամ Ալիևը ադրբեջանական հող է համարում ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Երևանը և Արևելյան Հայաստանը: Նա թրքալեզու երկրների ղեկավարների հերթական հանդիպումին, որ կազմակերպվել էր Նախիջևանում, ցավով հայտարարում էր, որ Զանգեզուրը (Սյունիքը) նվիրաբերելով Հայաստանին փակել են թուրքերի միացման ճանապարհը: Պանթուրքիզմի նպատակն է ոչ միայն Հայաստանի ոչնչացումը, այլև հայ ժողովրդի չեզոքացումը և հեռացումը տարածաշրջանից: Այդպես էր հարյուր տարի առաջ, երբ Օսմանյան թուրքերը կոտորում էին ոչ միայն այդ երկրի հայերին, այլև Հայաստանից դուրս ապրող հայերին՝ Բաքվում, Խոյում և այլուր: Այսօր ևս Իլհամ Ալիևվը թշնամի է համարում ոչ միայն Հայատսանը, այլև ամբողջ հայությունը: Ահա թե ինչու պանթուրքիստների և նրանց կապված մարդասպանների զոհ են գնում ոչ մի-այն Արցախի ժողովուրդը, այլև Սիրիայի հայերը:
Իրանի հանդեպ ևս պանթուրքիստները ունեն իրենց ծրագրերը, հատկապես Հայաստանի հարևան Ատրպատական նահանգում, թեկուզ Իրանի թրքախոսները երբեք էլ չեն ընդհառաջել այդ ծրագրերին: Այսօր Ադրբեջանի դպրոցական դասագրքերով նոր սերնդին դաստիարակում են ապագա մեծ Ադրբեջանի երազանքով: Մյուս կողմից Թուրքիան Դաեշի նման մարդատյաց խմբերին  սատարելով  փորձում  է իր նպատակնե-րին հասնել տարածաշրջանում: Պանթուրքիստ-ների համար Իրան-Հայաստան մերձեցումը կարող է ընդմիշտ խոչնդոտել պանթուրքիզմի իրականացումը: Դեռևս Հայաստանի վերանկա- խացման ժամանակ,1990-ական թվականների սկզբին, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները համամիտ էին Ղարաբաղը տալ հայերին և դրա դիմաց ստանալ Զանգեզուրը, որպեսզի անջատեն Հայաստանը Իրանից: Քաղաքական հայտնի դեմք Բուլենտ Էջևիթը առաջարկում էր արագացնել այդ տարածքային փոխանակումը, որպեսզի Արաքսի վրա չկառուցվի Հայաստանը Իրանին  միացնող կամուրջը: Բայց այդ կամուրջը կառուցվեց  և այսօր այն կապում է երկու երկրներին:
Իրան-Հայաստան առավել մերձեցումը կենսական անհրաժեշտություն է երկու երկրների համար:  
 
«Յոյս» թիւ 218
29 Հունիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *