Պարսկերեն նոր գիրք եղեռնի մասին

 
vahe-kacha-book-hooys
 
«Մազիար» հրատարակչության կողմից Լույս է տեսել Վահե Քաչայի “Մի դաշույն այս պարտեզի մեջ” վեպը պարսկերեն թարգմանությամբ վերնագրով: Գիրգը մեծ վարպետությամբ թարգմանել է դոկտ. Ղավամեդդին Ռազավիզադեն: Գրքի շապի-կի վրա այն ներկայացվել է հետեվյալ տողերով՝ “Մի դաշույն այս պարտեզի մեջ”-ը մի հայ ընտանիքի պատմությունն է  1894-ից մինչեւ 1916 թվականը Օսմանյան Թույքիայում: Վեպը որպես մի մեծ ֆրեսկո է լի զանզան կերպարներով, որոնց մեջ առաջին տեղում են երկու եղբայրներ՝ Ազատ եւ Տիգրան Դուրյանները՝ հանրահայտ մի ընտանիքից, ինչպես նաեւ մի մտավորական արվեստագետ՝ Հրանտ Վռամյանը: Այս կերպարները ներկայացնում են մի ժողովրդի, որի ինքնությունն ու պատմությունը դեռեւս անծանոթ են շատերին: Վեպում նկարագըր-ված են մարդկանց առօրյա կյանքը Բոսֆորի ափերին, ինչպես նաեւ Օսմանյան արքունիքի սադրանքները եւ Օսմանյան պետական այրերի մակիավելիստական վարքագիծը:
Թարգմանիչը տվել է նաեւ Վահե Քաչայի կենսագրական գծերը: Վահե Քաչան (բուն անունով Վահե Խաչատրյան) ծնվել է 1928 թ. Դամասկոսում, Կիլիկիայի Ադանա քաղաքից քշված ընտանիքում: Շուտով Վահեի ընտանիքը տեղափոխվում է Լիբանան, ուր անցնում է Վահեի մանկությունն ու պատանեկությունը: 17 տարեկանում գնում է Ֆրանսիա, որտեղ մնում է մինչեւ իր կյանքի վերջը (2003 թ.): Ստեղծագործել է հիմնականում ֆրանսերենով: Գրել է բազմաթիվ վեպեր, թատերկեր, ֆիլմի սցենարներ եւ այլն: Հայտնի գործերից է “Գիշատիչների խնջույքը”, հրատարակված 1960 թվին: 1962  թվականին” Խղճա-հարություն չկա կույրերի հանդեպ” եւ “Քաղց-կեղավորները” ռեպորտաժների համար ստա-ցել է մամուլի «Պելման» մրցանակ: Քաչայի որոշ ստեղծագործություններ էկրանավորել են: Ներկա վեպը (ֆրանսերենով՝ Un poignard dans ce jardin) գրվել է 1981 թվին, երբ վերելք էր ապրում հայոց նորագույն ազատագրական շարժումը: Գիրքը հայերենի է թարգմանվել 1999-ին:
Գրքի հրատարկիչը իր երկու խոսքում գրում է. Ներկա գիրքը մի պատմական վեպ է հայոց ցեղասպանության մասին, որ գրվել է մի շարք փաստաթղթերի եւ վերապրողների, ինչպես նաեւ այն ժամանակվա դիվանագետների հուշագրությունների հիման վրա: Ի հարկէ, կարեւոր   է եղել նաեւ գրողի  ստեղծագործող  միտքը դեպքերի գեղարվեստական արտա-դրության եւ վեպի կերպարների ներկայացման մեջ: Թեկուզ ոմանք հավատացած են, որ հայոց ցեղասպանությունը կատարվել է կրոնական հաշվեհարդարների պատճառով, սակայն պատմական փաստերը դրա հակառակն են վկայում: Այս ցավալի եղելությունը, որից այժմ անցել է մեկ դար, հետագային հանդիսացել է որպես օրինակ նացիստական Գերմանիայում, Ռուանդայում եւ այլուր, եւ դեռ շարունավում է ներկայանալ որպես նմուշ աշխարհի շատ վայրերում:
 Վահե Քաչան երբեք չի մոռացել իր հայկական ինքնությունն ու արմատները եւ միշտ կապ է պահել ֆրանսահայ համայնքի հետ: Հաճախ անծանոթ կերպով մասնակցել է հայոց քաղաքական ցույցերին:
Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր երկուշաբթի մայիսի 30,-ին Հուսկ հաս-տատության կողմից, Հայ Համալսարա-նականների Ընդահնուր Միության սրահում:
 
«Յոյս» թիւ 217
15 Հունիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *