Հայոց պատմության մեծ անկյունադարձը

 
ԱԼԻՍ ԽՈԴԱՎԵՐԴՅԱՆ
 
hayots-badmootyan-hooys
 
Ժողովուրդների կյանքում կան անկյունադարձային դեպքեր, որոնք փոխել են պատմության ընթացքը: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ թերեւս ամենաճակատագրական անկյունադարձը Սարդարապատի հե-րոսամարտն է,1918 թվի մայիսին, երբ  կործանման անդունդի եզրին հասած հայ ժողովուրդը կարողացավ դեմ դուրս գալ դաժան ճակատագրին եւ ապրելու իրավունք վաստակել իր հոշոտված հայրենիքի վերջին հողակտորի վրա: Հայոց հաղթանակը Սարդարապատում հրաշքի էր նման, որ կատարվեց Մեծ Եղեռնի տարիներին՝ հայասպան եւ հայաստանասպան ծրագրերի գործադրման ժամանակաշրջանում: Դա տեղի ունեցավ մի ժամանակ, երբ Հայոց աշխարհի մի փոքրիկ բեկորի վրա ծվարել էր հազիվ վեց-յոթ հարյուր հազար հայ, որի կեսը գաղթականներ եւ որբեր էին: Հենց այդ մի բուռ հայությունն էր, որ ապրելու եւ գոյատեւելու վճռական կամքով եւ գերմարդկային ճիգով հաղթեց թուրքական ցեղասպան բանակին, այլ խոսքով՝ հաղթեց հայությանը պար-տադրված ճակատագրին, հաղթեց մա-հին եւ հիմքը դրեց մի պետականության, որը հարատեւեց եւ այսօր գոյություն ունի աշխարհի քարտեզի վրա որպես Հայաստանի Հանրապետություն:
Իրականացվեց մեծ ֆրանսիացի՝ Անատոլ Ֆրանսի մարգարեական նախատեսումը: Հայ ժողովրդի եղեռ-նական օրերում նա պայծառա-տեսությամբ ասել էր .” Հայաստանը՝ Թուրքիայի դժբախտ զոհը, մեռնում է , բայց նա կվերածնվի: Նա դեռեւս պահպանում է փոքր քանակությամբ  թանկագին արյուն, որից կծնվի մի հերոսական սերունդ”: Իրոք, հենց այդ հերոսական սերունդն էր, որ անհուն տառապանքով եւ միաժամանակ մեծ արիությամբ հող պատրաստեց անկախ պետականության համար: Այդ նույն հերոսական սերունդն էր նաեւ, որ իր արյուն-քրտինքով  պահեց ու պահպանեց Հայաստան երկիր-պետությունը սովետական ժամանակաշրջանում,   թեկուզ կիսանկախ վիճակով, թեկուզ բռնատիրական վարչակարգի ներքո: Դա կատարվեց ժողովրդի, ինչպես նաեւ Սովետական Հայաստանի ղեկավարների հայրենասիրության շնորհիվ, որի արդյունքում հայոց ողբի ու որբի հայրենիքը դարձավ լույսի ու հույսի հայրենիք, ծաղկուն մշակույթի եւ զարգացող արդյունաբերության երկիր: Այդ փրկված-վերածնված Հայաստանն էլ ահա դարձել է մերօրյա անկախ Հայաստանը: Այս Հայաստանը ժառանգել է ո’չ միայն Սարդարապատով ստեղծված երկիր-պետությունը, այլեւ ժառանգել է սարդարապատյան ոգին: Հայ ժողովուրդը հենց այդ ոգով է առաջնորդվել արցախյան պա-տերզամի ընթացքում, որով հայոց ավանդական հողում ստեղծվեց հայ-կական նոր պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույն սարդարապատյան ոգին էր, որ պաշտպանեց հայոց հայրենիքը ցեղասպանի ներխուժումից քառօրյա պատերազմում:
Այսօր Հայաստանի Հանրապետության սատարությամբ կա՛ Արցախի Հան-րապետությունը: Վաղը այդ զույգ հանրապետությունների համատեղ զո-րակցությամբ ստեղծ-վելու է սերունդ-ների փայփայած մեծ երազանքը՝ նոր ու հզոր Հայաստա-նը: Եվ հայ ժողովուրդը  երբեք չի մոռանում, որ այսօրվա եւ վաղվա այդ հայրենիքը սկզբնավորվել է հայոց պատմության ճակատագրական անկյունադարձով՝ Սարդարապատով:
 
«Յոյս» թիւ 217
15 Հունիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *