Քրդերենի և թուրքերենի դասավանդում Իրանի դպրոցներում

 
«Թաբնաք» լրատվական կայքէջը հաղորդում  է, որ Իրանի թրքախոս և քրդախոս շրջանների դպրոցներում  կդասավանդվի համապատասխանաբար տեղական թուրքերեն և քրդերեն լեզու և գրականություն։ Լուրը հայտնել է Ալի Յունեսին, որ նախագահ Հասան Ռոհանիի օգնականն է երկրի էթնիկական խմբերի և կրոնական փոքրամասնությունների հարցերում։ Ըստ Յունեսիի՝ կառավարությունը հրահանգել է, որ շուտով քրդերեն եւ ազերի թուրքերեն կդասավանդվի այն նահանգներում, որտեղ մեծամասնութույն են կազմում այդ լեզուներով խոսողները: Ռոհանին հենց իր նախագահության սկզբից  համաձայնություն էր հայտնել երկրի ոչ պարսկերեն լեզուների դասավանդման կապակցությամբ: Հարկ է նշել, որ ըստ երկրի հիմնական օրենքի 15-րդ հոդվա-ծի՝ երկրի պետական լեզուն է պարսկերենը, սակայն տեղական եւ տոհմիկ լեզուների եւ նրանց գրականության դասավանդումը դպրոցներում ազատ է:
Յունեսին ավելացրեց՝ արդեն 2 տարի է, որ երկրի Քրդստան նահանգի բարձրագույն ուսումնական հաստատություններում դասա-վանդվում է քրդերենը: Նույնը պիտի կատարվի նաեւ այլ նահանգներում: Դա, ըստ Յունեսիի, անհրաժեշտ է ե՛ւ տեղական լեզուների, ե՛ւ հենց պարսկերենի համար. «Մենք այս երկուսը չենք հակադրում իրար: Չգիտեմ, թէ ինչու են ոմանք այսքան երկմիտ այս հարցում»,ասել է Յունեսին: Որոշումը ողջունվել է ոչ միայն երկրի քրդախոս եւ թրքախոս շրջանների բնակչության կողմից, այլեւ դրական արձագանք է գտել մյուս լեզվական խմբերի (գիլաքերենի եւ այլոց) մոտ:
Իրանի բնակչության շուրջ կեսը խոսում է ոչ պարսկերեն տեղական լեզուներով ու խոսվածքներով(թուրքերեն, քրդերեն, լոռե-րեն, արաբերեն, թալիշերեն, բալուչերեն, թուրքմեներեն, հայերեն, ասորերեն, գիլաքի, մազանդարանի եւ այլն):  Սիրելով հանդերձ  իրենց մայրենի տեղական լեզուն, նրանք մշտապես խոր սեր են ունեցել երկրի պետական լեզվի՝ պարսկերենի եւ նրա հարուստ գրակա-նության հանդեպ:
 
«Յոյս» թիւ 217
15 Հունիս 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *