Արցախը չի կարող որեւիցե կարգավիճակով ընդգրկվել Ադրբեջանի կազմում

 
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը Արցախի պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակչության վրա: Մեր բոլոր մաս-նաճյուղերի կողմից խորին ցավակցություն ենք հայտնում ալիևյան ագրեսիայի զոհ դարձած երիտասարդ զինվորականների և խաղաղ բը-նակիչների ընտանիքներին: Միաժամանակ հպար-տանում ենք հայ զինվորի արիությամբ և մեր խորին երախտագիտությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայոց բանակին՝ ադրբեջանական ոտնձգությունները խիզախորեն դիմակայելու և ետ մղելու համար:
Ադրբեջանի վարած հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը, պետական ամենաբարձր մակարդակով քարոզվող քսենոֆոբիան, հայ ժողովրդի պատմությունը կեղծելու և յուրացնելու պետական քաղաքականությունը, և Հայաստանը ոչնչացնելու մոլուցքը արդեն անխուսափելի էին դարձրել լայնածավալ պատերազմի հեռանկարը:  Քաղաքացիական բնակչության թիրախավորումը և տարեց բնակիչների դաժան սպանության դեպքերը մեզ հիշեցնում են, որ գործ ունենք ոչ թե քաղաքակիրթ պետության, այլ ոճրագործ ռեժիմի հետ, որն իր բարբարոս գործելակերպով չի զիջում Իսլամական Պետության ահաբեկիչներին:
Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող որևիցե կարգավիճակով ընդգրկվել Ադրբեջանի կազմում, ուստիև այդ ուղղությամբ միջազգային հանրու-թյան վարած միջնորդական գործունեությունը տանում է ոչ թե խնդրի լուծման, այլ փակուղու և ինչպես արդեն համոզվեցինք՝ Ադրբեջանի ագրեսիային: Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ եթե մինչ այսօր Հայաստանի իշխանություննե-րի վարած զգուշավոր և նույնիսկ երկչոտ արտաքին քաղաքականությունը կարելի էր ինչ-որ կերպ արդարացնել պատերազմից խուսափելու պահանջով, ապա այսօր այն ո’չ միայն Արցախի հիմնախնդիրը չի լուծել, այլ փաստորեն նաև խաղաղություն չի ապահովել:
 «Հայկական վերածնունդը» եղել և մնում է այն համոզմանը, որ Արցախի հիմնախնդրի միակ և վերջնական լուծումը Հայաստանի հետ միավորվելն է: Գտնում ենք, որ ժամանակը հասունացել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերանայելու և ավելի սկզբունքային և ինքնավստահ քաղա-քականություն որդեգրելու: Մասնավորապես՝ ինչպես պաշտոնապես մի քանի անգամ հայ-տարարվել է ՀՀ իշխանությունների կողմից, Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Համոզված ենք, որ այդ պահը  եկել է: ՀՀ   իշխա-նությունները  պիտի անհապաղ ճանաչեն Արցախի անկախությունը, և արտաքին քաղա-քականությունը ձևավորեն Հայաստանի Հանրա-պետության և Արցախի վերամիավորման ուղղու-թյամբ:
Վրդովմունքով ենք ընդունում միջազգային հանրության և լրատվական միջոցների՝ ար-դեն վաղուց կիրառվող երկու կողմերին հավա-սարեցնելու քաղաքականությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ նա-խահարձակ է և այն չի թաքցնում՝ միջազգային հանրությունը կրկին մեղադրում է երկու կողմե-րին: Մենք սա համարում ենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը խրախուսող հանգամանք, և գտնում ենք, որ միջազգային հանրության նը-ման վերաբերմունքը ՀՀ դիվանագիտության բաց-թողման հետևանք է:
«Հայկական վերածնունդը» միանում է սփյուռքյան բոլոր կազմակերպություններին և կրկին անգամ իր զորակցությունն է հայտնում Արցախի սահմանները պաշտպանող Հայոց բանակին: Միաժամանակ կոչ ենք անում սփյուռ-քում գործող բոլոր կազմակերպություններին, կուսակցություններին և անհատ անձանց՝ օգտագործել իրենց երկրներում բոլոր հնարավոր լծակները՝ միջազգային հանրությանը ալիևյան ագրեսիայի ճշմարտությունը ներկայացնելու և մերժելու հարձակվողին ու պաշտպանվողին հավասարեցնելու անընդունելի քաղաքակա-նությունը: Այս ուղղությամբ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել և առաջարկում ենք մեր կազմակերպության համագործակցությունը:
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն
Ապրիլի 5, 2016 թ.
 
«Յոյս» թիւ 214
27 Ապրիլ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *