Ֆրանց Վերֆել

 
ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ
 
 
Անուններ կան, որոնց երբեք չի կարելի ջնջել հայ ժողովրդի հիշողությունից: Դրանք աշխատել և գործել են պատմության ճիշտ այն ահավոր պահին, երբ ամեն ինչ շուռ էր տրվել և աշխարհը գնում էր մոռանալու hայոց եղեռնը, ջարդերը և ամբողջ Արևմտահայաստանի կորուստը: Ճակատագրական այդ  պահին,  Ֆrանց Վեր‎ֆելն իր «Մուսա լեռան քառասուն Օրերը» զարմանահրաշ վեպով եկավ սև գիծ քաշելու ջարդարարների ամեն ինչ մոռացության մատնելու ուղղությամբ թափած ջանքերի վրա և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոչ միայն կոտորվել ու իր բնօրրանից քշվել է մի ամբողջ ժողովուրդ, այլ այդ սխրագործ ժողովուրդը ամենահուսահատական վայրկյանին  նույնիսկ մարտնչել է գոյատևման համար և ապրում է դեռ:
Ֆրանց Վեր‎ֆելը ծնվել է 1890 թվականի Սեպտեմբերի ‎10-ին ժամանակի Ավստրո-հուն-գարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Փրագայում: Հայրը մեծահարուստ վաճառական՝ Ռուդոլ‎ֆ Վերֆելը պատկանում էր Պրագայի գերմանախոս հրեական համայնքին: Այստեղ վատ չի լինի հիշատակել, որ նույն գերմանախոս համայնքում է ծնվել, ապրել ու ստեղծագործել նաև մեծանուն գրող՝ Ֆրանց Քա‎ֆքան, որն ի դեպ, շատ մոտիկ է եղել Վերֆելին:
 Ֆրանց Վեր‎ֆելը գլխավորապես հայտնի է դարձել իր «Բեռնադետի Երգը» (1941թ.) վեպով, որն էլ ‎ֆիլմի է վերածվել Հոլիվուդում 1943 թվականին, երբ մեծ գրողը հիտլերական հետապնդումներից մազապուրծ, ապրում էր ԱՄՆ – ում:
Վերֆելն իր առաջին բանաստեղծությունները տպագրել է 1910 թվականին:  1911 և 1912 թվականներին նա ծառայել է ավստրիական բանակում: Այնուհետև մեկնել է Լայփցիգ և աշխատել Քուռթ Վոլ‎ֆ  հրատարակչության մեջ, որպես խմբագիր: Այդ թվականներին նրա  ղեկավարությամբ էլ հրատարակվել են ժամանակի expressionist   նորարար գրողների աշխատությունները:
1915 – 1917 թվականներին նա Ավստրիական բանակի շարքերում, մասնակցում է առաջին համաշխարհային պատերազմի մարտերին: Պատերազմից հետո էլ մնում է Վիեննայում և աշխատում որպես ազատ գրող:
Չնայած նա գրել է նաև բանաստեղծություններ և դրամաներ, սակայն նրան հռչակ բերողը նրա պատմվածքներն են և նորավեպերը(նովելները): Առաջին նովելը «Ոչ թե մարդասպանն, այլ սպանվածն է մեղավորը» գրել է 1920 թվականին: Այնուհետև լույս են տեսել այլ պատմվածքներն ու նորավեպերը:
Ֆրանց Վեր‎ֆելի ստեղծած գրականությունը հիմնված է խաղաղատենչության և եղբայրության սկզբունքների վրա:
Սակայն պետք է շեշտել, որ հայ ժողովրդի ջարդարարների թափած ջանքերը դժբախտաբար զուր չեն անցել և այդ պատճառով էլ «Մուսա Լեռան քառասուն Օրը» վեպը դեռ մնում է իր հայտնագործությանը` ‎ֆիլմի վերածմանը և ավելի մեծ ուշադրության արժանանալուն: Թուրքական պետական քարոզչական մարմինները ոչ մի ջանք չեն խնայել համաշխարհային հանրությունը հեռու  պահելու այս  գլուխգործոցին ավելի շատ ծանոթանալուց: Եվ իհարկե, արևմտյան երկրների ռազմական դաշինքները Թուրքիայի հետ, տվել են իրենց դառը պտուղները և ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ Եվրոպայում և նույնիսկ Գերմանիայում ու Ավստրիայում այս վեպը մնացել է թուրքական քաղաքականության ստվերի ներքո և չի ներկայացվել այնպես, որ պետք էր:
1933 թվականին, երբ մեծ գրողն ու հումանիստը ծանոթանում է Մուսա (Մովսես) Լեռան հերոսամարտի պատմության հետ, որոշում է գրել այդ մասին և երկար ուսումնասիրություններից ու ճամբորդություններից հետո (նաև Եգիպտոս, այնտեղ հաստատված Մուսալեռցիների հետ մոտիկից հանդիպելու և զրուցելու համար), վերջապես 1947 թվականին ծնվում է, մեր կարծիքով նրա՝ «Երգ երգոցը»` «Մուսա Լեռան քառասուն Օրը» վեպը:
 
Վերֆելը, եթե մինչևիսկ չգրեր «Մուսա Լեռան քառասուն Օրը» և իր եզակի ծառայությունը չմատուցեր հայ ժողովրդին, միայն և միայն իր գրական երկերի համար նույնիսկ արժանի կլիներ հիշատակության և մեծարման: Բայց հայ ժողովրդի համար առավել ևս կարևոր է նրա մեծարումն ու ծննդյան ու մահվան տարելիցների հիշատակությունը նույնիսկ համազգային  մակարդակով:
Իսկ այս տարի Մեծ եղեռնի 101-ամյակի առիթով ամենափոքր հատուցումը նրա հայ ժողովրդին մատուցած մեծ ծառայության, այն կլինի, որ Հայաստանում վերահրատարակվի «Մուսա Լեռան քառասուն Օրը» վեպի հայերեն թարգմանությունը ու նաև սփյուռքահայության (և ինչու չէ նաև Հայաստանյան) ջանքերով այն վերահրատարկման տրվի բոլոր հնարավոր լեզուներով:
Վերջապես պետք է մի կերպ ցույց տալ, որ հայ ժողովուրդն իր բարեկամների նկատմամբ անուշադիր չէ և հատուցել ու պատվել գիտի այս բառերի իսկական իմաստով:
Վեր‎ֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում և թաղվել հենց այդտեղ: Սակայն հետագայում աճյունը փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:
Ֆրանց Վերֆել՝
Շնորհակալություն և հավերժ փառք անմեռ հիշատակիդ:
 
«Յոյս» թիւ 214
27 Ապրիլ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *