Էդւարդ Աւագեան՝ Իրանի առաջին սինէման

 
 
1900 թւականին (1279 թ.), Իրանի առաջին կինոն այսօրւայ (արդիական) ձե- ւով, «Սինեմա Սոլի» անւամբ կառուցւեց Թաւրիզի «Փասաժ» թաղամասում, կաթոլիկների միջոցով: Սոյն սինեման 100 հոգանոց էր, որտեղ օրւայ ընթացքին մէկ անգամ ֆիլմ էր ցուցադրւում, բայց դժբախտաբար նոր Ֆիլմերի հասանելի չլինելու պատճառով, բացումից 16 տարի յետոյ փակւեց:
Ապա Էմիլ Սորքոֆը եւ Առնոլդ ժաքոբսոնը, որոնք Ռուսաստանի մեծահարուստնե¬րից էին համարւում, Ռուսաստանի կառավարութեան փոփոխութիւնից յետոյ ժամանեցին Իրան եւ հիմնեցին «Սինեմա Մայաք»-ը:
Իրականութեան մէջ, հայերը մեծ դեր են ունեցել Իրանի մանաւանդ Թաւրիզի կինօարւեստում ինչպէս «Ասիա» եւ «Քրիսթալ» սինեմաների հիմնւելը յաջորդ տա-րիներում: Սկզբում սինե-ման շատ ընդունւած չէր, բայց Թաւրիզում սինեմաների թիւը շատանալով սոյն արւեստը իր յատուկ տեղը գրաւեց ժողովրդի մէջ: Հետաքրքիր է, որ սինեմայի աշխատանքի սկզբնական շըր-ջանում, բռնակը պտտեցնելով, շարժական նկարներ էին ցուցադրում սպիտակ վարագոյրի վրայ, ներկաների համար եռանդով պատմելով համապատասխան պատմութիւններ:
Ապարատի գործիքների պահպանման եւ նորոգութեան դժւարին աշխատանքը կինօ սիրող մարդ էր պահանջում, ուստի այս աշխատանքը տանող անձիք փոքրաթիւ էին եւ քանի տարի աշխատելուց յետոյ հրաժարւում էին:
Բայց սոյն ասպարէզում ժրաջան աշխատող անձանց մէկը որ մինչ այսօր ապրում է այդ տարիների յուշերով, Էդւարդ Աւագեանն է (ճանաչւած Էդիկ անունով) ում աշխատանքներին է պարտական Թաւրիզի կինօն: 
Նա պատահած գալիս է իր խանութը, որտեղ սիրով աշխատում էր տարիներ առաջ, նրա Ֆիզիկական անառողջ վիճակը չի կարող արգելք դառնալ նրա ներկայութիւնից իր արհեստանոցում:
Նրա խանութում կարող ենք տեսնել 50-ամեայ մեծ ապարատը, իր աշխատանքի արդիւնքը՝ տաշման գործիքը, բարձր վոլտաժի ապարատների տրանսները, որոնք բարձր ջերմութեամբ վառ էին պահում գործիքի լամպը, աննման մեխանիկա- կան էխոյի գործիքը, որը կրկին իր աշխատանքն էր, անալոգ ամփլիՖայեր անօդ տարածութեամբ (վակիւմ) լամպով եւ շատ գործիքներ հեռու անցեալի Ֆիլմի ցուցադրութեան գործիքներից, որոնք քանի տասնեակ գործածութեան հող ու փոշի ունենալով հանդերձ, դեռ գործածելի են:
Այստեղ, 74-ամեայ ապարատի մոնթաժի մասնագէտի խանութում, տեսայ այն գործիքները որ ունի նա անցեալ տասնամեակների սինեմայի բարձունքում, ամենայն սիրով եւ յոգնութիւն չզգալով նորոգում էր: Ամէն մարդ չի կարող այս աշխատանքը տանել:
Մեր զրոյցը Պրն. Էդիկի հետ կարողացաւ որոշ չափով նրա մէջ արթնացնել հին անցեալի յուշերը:
Նախ պատմում է իր մասին. «12 տարեկանից մասնակցել եմ մասնաւոր երաժշտական դասա-րանների, որովհետեւ երաժշտական ուսումնարանը տարիներ յետոյ հիմնւեց: Տարրական կրթութիւնը աւարտելուց յետոյ, ուսանել եմ Թաւրիզի երա-ժըշտական ուսումնարանում, լինելով առաջին մասնակցող աշակերտներից: Սոյն ուսումնարանը սկզբնական շրջանում գտնւում էր Արամեան փողոցում, ապա փոխադրւեց Եկեղեցու փողոց եւ յետոյ քաղաքային ժամացոյցի հրապարակ եւ Գոլեստան զբօսայգու մօտ: Բայց ես որոշ պատճառներով չշարունակեցի ուսումը»: Էդիկը անդրադառնալով իր մանկութեան օրերին այսպէս է արտայայտւում. «ես 5 տարեկանից մեր տան ներքնայարկում սկսել եմ ֆիլմի պատրաստումը սլայդի ձեւով՝ կտրատում էի ֆիլմերի կադրերը եւ ֆիլմը ցուցադրում…: Միւս կողմից իմ եղբայրը ինձ քաջալերում էր ծանօթանալ երաժշտական գործիքների հետ: Ես սովորեցի ջութակ նւագելը հանրայայտ երաժիշտ պր. Զաւէնից (Եդգարեան -ծնթ. խմբ.):
Նա իր խօսքերի այլ բաժնում անդրադառնում է, թէ ինչպէս է մուտք գործել կինոյի աշխարհ. «Իմ դասընկերներից մէկը Թաւրիզի «Սինեմա Քրիստալ»-ի մեխանիկական աշխատանքների պատասխանատուն էր: Այս աշխատանքը սիրելու պատճառով եւ իմ խնդրանքով ընկերոջս հետ գնացի սինեմայի ապարատատուն: Այնտեղ, մանկութիւնից ունեցած մտքերը եկան իմ աչքերի առջեւ եւ ես հիացած նայում էի այն գործիքին: Առաջին անգամ լինելով հանդերձ, որ այսպիսի մի գործիք էի տեսնում, կարծես թէ որեւէ տեղում նախապէս տեսել էի: Այսպիսով երկու տարի շարունակ, ամրան արձակուրդների ընթացքին, անվճար եւ ամենայն սիրով սկսեցի աշխատել սինեմայի նորոգութեան բաժնում եւ այս սէրն իմ մէջ մնացել է մինչ այսօր»: Նա այսպէս է շարունակում. «Իմ ստեղծագործ մտքի ու լրջութեան շնորհիւ, այս ասպարէզում աշխատող անձանց ուշադրութեան կենտրոնը դարձայ, այնպէս որ կէսօրից յետոյ ժամը 4-ից, ուսումնարանն արձակւելուց յետոյ, անցնում էի աշխատանքի, եւ ապա հրաժարւեցի ուսումից: Աստիճանաբար սինեմայում եւ սարքերում փոփոխութիւններ տեղի ունեցան եւ ես իմ ձեռքերով սարքերը արդիականացնում էի: 55 տարիներ աշխատել եմ այս ասպարէզում եւ այս ընթացքում չեմ թողել մագնիտային, ձայնային եւ որեւէ նման պարագաների նորոգութեան կամ զետեղման համար ուրիշ տեղից մասնագէտ ժամանի Թաւրիզ»: Նա աւելացնում է. «Առաջին անգամ, 1306 թւին (1927 թ.) կինօն հիմնւեց Թաւրիզում: Որովհետեւ այն ժամանակ ֆիլմը նկարների եւ գրութիւնների ցուցադրութիւն էր, ֆիլմերը անհասկանալի էին դառնում անգրա-գէտ մարդկանց համար: Հետագայում ֆիլմերը Իտալիայում բնակւող պարսիկների միջոցով, պարսկերէն լեզւի թարգմանւելուց յետոյ, ու-ղարկւում էին Իրան: Ֆիլմերի ցուցադրութիւնը մագնիտ եւ սինեմասկոպ սիստեմներից յետոյ, 70 միլիմետրանոց ֆիլմերը յայտնւեցին, որոնք իրենց տեսակի մէջ իւրայատուկ էին»:
Էդիկը շեշտը դնելով իր ունեցած աշխա-տանքներին, Թաւրիզի սինեմայի արւեստում, ասում է. «Իմ աշխատած տարիների ընթացքին մինչեւ իսկ 5 րոպէ ֆիլմի ցուցադրութիւնը չի դադարել, որովհետեւ անձամբ եմ բոլոր սարքերը զետեղել: Գիշերներն աշխատում եւ սարքերը նորոգում էի, որպէսզի ամբողջ օրն անդադար աշխատեն: 70 միլիմետրանոց ապարատներով ֆիլմի ցուցադրման սկիզբը իմ կեանքի ամե-նահաճելի եւ ամենաարժէքաւոր օրերն են եղել: Այս ձեւի ցուցադրութիւնը առաջին անգամ տեղի ունեցաւ Թաւրիզի «Սինեմա Ասիա»-ում որտեղ ֆիլմի հետ ունէինք երաժշտութիւն, որը վերահսկելի էր մեր միջոցով»:
Էդիկ Աւագեանը պիտի հանգստանայ եւ ես չեմ ուզում խանգարեմ: Իր սարքերի վրայ եղած եր-կար տարիների հող ու փոշին չի կարողացել որեւէ բաց ստեղծել նրա աշխատանքներում:
Նա երբեք չի դաւաճանել Թաւրիզին, որովհետեւ շատ է սիրում իր ծննդավայրը: Նա հաւատացած է, թէ այն երիտասարդները, որոնք սիրում են աշխատել այս ասպարէզում, պիտի օգտւեն վարպետ անձանց փորձառութիւնից, որովհետեւ նրանք այս փուլերից են անցել եւ գուցէ վաղը չլինեն:
 
«Յոյս» թիւ 211
2 Մարտ 2016
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *