Հայաստանը եվ Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը

 
ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆ
 
Աբո Չափարյանի հոդվածը չաղավաղելու համար «Յոյսը» այն ներկայացնում է ամբողջությամբ, սակայն իրականության մեջ այնտեղ կետեր կան, որոնք չեն համապատասխանում, թե’ իրանահայության պատմությանը, թե ներկա իրականությանը:
Ամենայն դեպս մենք սպասում ենք Ձեր մեկնա-բանություններին ու կարծիքնեէրին:
Պարզ է, որ հոդվածագրի խոսքը վերաբերում է հայ համայնքների ներքին կառույցներին :
 
USA Armenian Life պարբերականի կայքում  հրապարակված այս հոդվածում խմբագիրը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են, քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջ-նորդները ինքնակոչ կերպով իրենց  հռչակում  են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ կազմակերպությունների անդամների ընդհանուր թիվը չի գերազանցում ողջ սփյուռքահայության 5 տոկոսը: 
Աբո Չափարյանն արձանագրում է սփյուռքյան կազմակերպությունների շարքերի նոսրացումն ու ծերացումը եւ նկատում, որ այն չի կարողանում վերականգնվել ու նորանալ:  Նա Սփյուռքին վերաստեղծվելու կոչ է անում, որը  կարելի է իրականացնել համասփյուռքյան մակարդակով ժողովրդավարական մի կառույցի կազմավորման միջոցով:
 Եթե Ձեզ հետաքրքրում է՝ արդյոք Հայաստան և Արցախ երկվորյակ հանրապետությունները ավելի ժողովրդավարակա՞ն են, քան սփյուռքը, ապա կարճ և բարձրաձայն կպատասխանեմ «այո՛»:
Ինչպես ճակատագրի հեգնանքով արևմտյան ժողովրդավարական պետություններում ապ-րող մեզանից շատերը գիտեն` սփյուռքում ժողովրդավարություն գոյություն չունի:
Չնայած նրան, որ ժողովրդավարությունը Հայաստանում լիարժեք չի գործում և ինչ-որ չա-փով կոռումպացված է, ժողովրդավարությունը սփյուռքում փաստորեն բացակայում է: Քանդված ժողովրդավարական համակարգը, ինչպես Հա-յաստանի դեպքում, կարելի է ֆիքսել, մինչդեռ սփյուռքում ժողովրդավարական համակարգ ընդ-հանրապես գոյություն չունի:
Սփյուռքահայերի միայն 5 տոկոսն է, որ անդամակցում է կրոնական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների, մինչդեռ մի ամբողջ 95%-ը ոչ մի կազմակերպության անդամ չի հանդիսանում:
Հիմնական խնդիրը. չնայած այն փաս-տի, որ ներկայացուցչության համար բա-ցակայում է հանրային մանդատը, շատ կազմակերպությունների առաջնորդներ սխալ-մամբ ներկայանում են որպես «համայնքի ղեկավարներ»: Անհիշելի ժամանակներից ի վեր չի եղել և ներկայումս չկա որևէ ընտրական համակարգ, որի միջոցով քվեարկում են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց օգտին, ինչպես «մեկ անձ, մեկ ձայն» սկզբունքի հիման վրա համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված ներկայացուցիչները:
Ինչպե՞ս կարող էր պատահել, որ հայկական քաղաքացիական հասարակությունում, որը սոցիալապես և տնտեսապեսզարգացած է, բացակայում են սփյուռքի համայնքների քա-ղաքացիական կյանքը համակարգող հիմնարար ժողովրդավարական գործընթացները:
Պատասխանը պարզ է նրանց համար, ովքեր քաջատեղյակ են կրոնական և համայնքային բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներքին խոհանոցին. սփյուռքի հասարակական, մշակութային, քաղաքական, ինչպես նաև կրոնական  կազմակերպությունները առանձին-առանձին  ունեն հիմնականում անգործունակ համակարգեր, որոնք արտաքուստ կարծես ժողովրդավարական լինեն, սակայն իրակա-նում նրանցից շատերը չեն խթանում  ժողովըր-դավարական գործընթացները իրենց շարքերում:
Նույնիսկ, եթե առկա սփյուռքային կազմա-կերպությունները պահպանեին գործող ժողո-վըրդավարությունը, նրանց կոլեկտիվ անդա-մակցությունը (5%) ավելի մեծ թվով սփյուռքահայ բնակչության (95%) հետ  համեմատ  այնքան   ան-նշան է, որ նրանք, այնուամենայնիվ,  ի զորու չէին լինի  իրավացիորեն  հայտարարել,  որ  հանդիսա-նում են սփյուռքի լիազորված ներկայացուցիչ(ներ): 
Թույլ տվեք հստակեցնել. ամբողջ սփյուռքի քաղաքացիական և կրոնական կազմակեր-պությունների բոլոր անդամների ընդհանուր քանակը հազիվ կազմում է սփյուռքի ամբողջ բնակչության 5% -ը:
Քաղաքական եւ կրոնական կազմակերպու-թյունների անդամների զգալի հատվածը պնդում է, որ հանդիսանում է ողջ սփյուռքի անունից «միակ» որոշում կայացնողը: Նրանք իրենք իրենց սովորաբար դասակարգում են որպես «տանու մարդ», իսկ անդամակցություն չունեցողներին համարում են «կողմնակի անձ»: Անդամակցություն չունեցող ֆանատներին և հետևորդներին նրանք գաղտնի դասակարգում են որպես «երկրորդ կարգի քաղաքացիներ»: Շատ դեպքերում գոռոզաբար նրանք նույնիսկ պիտակավորում են անդամակցություն չունեցող որոշակի դոնորների որպես «գառնուկներ»: Նրանց կոռումպացված առաջնորդները քարոզում են՝ «Տվեք, բայց մի միջամտեք մեր ներքին գործերին», որը իրականում նշանակում է՝ «Չհամարձակվեք քննադատել մեր (կոռումպացված) գործելաոճը»:
Ճիշտ այնպես, ինչպես ես ընդգծել էի նախորդ հոդվածներում, սփյուռքը դեռ պահպանում է ներքին ինքնավարության հնացած եւ անար-դյունավետ թուրք-օսմանյան պարտադրված «միլլեթների» համակարգը:
Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ, այսպես կոչված «միլլեթների» համակարգի ներքո,  հաջողության հասած բռնապետական սուլթանները պաշտոնապես «ճանաչեցին» հայերին որպես oսմաններին ենթակա կրոնական համայնք: Սուլթանները և նրանց վեզիրները գաղտնի և շատ հաճախ բացահայտ նշանակում էին իրենց «սիրած» կրոնական անհատին օսմանահայկական «միլլեթի» «առաջնորդ»: Սուլթանի չինովնիկները հաշվենկատորեն ընտրված կրոնական առաջնորդին «խորհուրդ տվեցին» կոոպտացված  «աղաներին» նշանակել որպես հայկական «Ազգային իշխանության» անդամներ՝ իրենցով անելով «Ազգային իշխանության» սուրբ անունը: 
Մինչ օրս «Ազգային իշխանություն» անունը անարդարացիորեն շարունակվում է շահարկվել: Բայց դա ապակողմնորոշում է: Անցյալում և ներկայում «Ազգային իշխանությունների» ան-դամները երբեք համընդհանուր ընտրական իրավունքով «Ազգային» կոչումը արդարացնող քվերակությանը չեն մասնակցել:
19-րդ դարում, այն ժամանակ, երբ եվրոպական ազգերի մեծ մասը Միացյալ Նահանգների հետ միասին համընդհանուր ընտրական իրավունքով կազմեցին իրենց ազգային ժողովները, ինչպիսիք են՝ խորհրդարանը, Լորդերի պալատը, ԱՄՆ Կոնգրեսը, Օսմանյան հայերին ստիպեցին ընդունել իրենց ներքին «Ազգային ժողովը», որը հաշվենկատորեն ընտրվում էր հայերի կրոնական առաջնորդի կողմից, ով շատ հաճախ հանդես էր գալիս որպես սուլթանի վստահված անձ:
Մնում է միայն հուսալ, որ թուրք-օսմանյան լծից ազատվելուց հետո ցաքուցրիվ եղած հայերը նաև կազատվեն բռնապետական թուրքական իշխանավորների կողմից իրենց վրա պարտադրված օսմանյան վատ սովորություններից՝ մասնավորապես օսման-ների կողմից պարտադրված «միլլեթների» հա-մակարգից:
Ցավոք պետք է արձանագրեմ, որ մինչ օրս օսմանների կողմից պարտադրված «միլլեթների» անգործունակ համակարգը դեռևս շարունակում է գոյատևել ամբողջ սփյուռքում: Պարզապես տերերն են փոխվել և այն վերածվել է այսօրվա մի շարք խոշոր կրոնական եւ քաղաքական անգործունակ կազմակերպությունների: Ժողովրդավարական ընտրական գործընթացի բացակայության արդ-յունքում խոշոր կրոնական եւ քաղաքական անգործունակ կազմակերպությունների ներկա-յացուցիչները չեն կարող համագործակցել, քանի որ նրանք մրցակցության մեջ են գտնվում:
Չկա նման շրջանակ: Չկա որևէ սփյուռքային համակարգ, որը կարող է պահպանել և՛ համագործակցությունը, և՛ մրցակցությունը: Հօ-գուտ իրենց պետությունների, Հայաստանը և Արցախը պահպանում են ժողովրդավարական համակարգը (խորհրդարանը), որը ծառայում է որպես համագործակցության և մրցակցության կառույց:
Չնայած այն փաստին, որ սփյուռքի այս անգործունակ կազմակերպությունները պնդում են, որ ուժեղ են, նրանք ոչ ավելի են, քան թղթե վագրեր: Ինչու՞: Որովհետև այս կազմակերպությունների կոռումպացված և կոոպտացված առաջնորդները զտման միջոցով առավելապես քայքայում են առողջ, անկախ և անկողմնակալ մտածողություն ունեցող անդամներին: 
Այսպես, եկեք վերդառնանք և համեմատական տանենք Հայաստան և Արցախ երկվորյակ հանրապետությունների ժողովրդավարության և սփյուռքի ժողովրդավարության միջև: Կարելի է վստահաբար ասել, որ սփյուռքը բավականին հետ է մնում Հայաստանից և Արցախից իր գոյություն չունեցող ժողովրդավարության պատճառով:
Ներկայիս անգործունակ իրավիճակը արդեն հանգեցրել է համատարած արտագաղթի մի քանի կազմակերպություններից: Այս կազմակերպություններից շատերը, որոնք ժամանակին  կենսունակ էին, շատ արագ ծերանում են: Այս կազմակերպությունները պետք է կրկին կենսունակ դառնան և երիտա-սարդները պետք է դրանց մասը կազմեն: Այս կազմակերպություններից շատերը պետք է իրենք իրենցից փրկվեն:
Ի՞նչ լուծում տալ այս ծանր իրավիճակին, որը հանդես է գալիս որպես սփյուռքի համայնքների գոյատևման սպառնալիք:
Հիմնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված, կայուն հանրային մանդատ ունեցող տարածաշրջանային ու համասփյուռքային ներ-կայացուցչություն և լիազորել մեր ընտրված ներկայացուցիչներին ուղղորդել մեր ազգին և ազգային խնդիրը դեպի խոստումնալից հո-րիզոններ: Լինելով հազարամյա ժողովուրդ՝ մենք պետք է վերաստեղծվենք որպես վերածննդի ազգ:
 
«Յոյս» թիւ 212
16 Մարտ 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *