Մամլոյ ասուլիս իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական գրասենեակում

 
 
Չորեքշաբթի, յունւարի 27-ի առաւօտեան Իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական գրասենեակում Իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի պատասխանատու Սաիդ Թաղաւիի եւ միաստւածային կրօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս:
Ասուլիսի սկզբում Սաիդ Թաղաւին բացատրելով կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէների ծրագրերն ասաց. «Իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի եւ այգաբացի տասնօրեակի մեծարման կապակ-ցութեամբ հայ, ասորի, զրադաշտական ու հրեայ փոքրամասնութիւնների կողմից ծրագրւել են տարբեր միջոցառումներ»:
Նա անդրադառնալով Իրանում կրօնական փոքրամասնութիւններին տրւող կարեւորութեանն ասաց. «ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմէյնին ասել է, որ մեր բոլորի վարդապետութիւնը հիմնւած է միաստւածութեան վրայ եւ Իրանը պատկանում է բոլորին: Կրօնական փոքրամասնութիւններն արժանաւոր կերպով կատարել են երկրի ու համակարգի հանդէպ իրենց պարտքը»:
«Մեր երկրի կրօնական ու ազգային փոքրամասնութիւնները կարեւոր դերակա-տարութիւն են ունեցել իսլամական յեղա-փոխութեան յաղթանակի ու դրա պահպանման ուղղութեամբ: Կրօնական փոքրամասնութիւնները շարունակ կանգնած են եղել միւս իրանցիների կողքին, եւ թէ’ իսլամական յեղափոխութեան շրջանում եւ թէ’ Սրբազան պաշտպանութեան ութ տարիներին բազմաթիւ նահատակներ են ունեցել»,-նշեց Թաղաւին:
Այս կոմիտէյի ծրագրած միջոցառումների կապակցութեամբ Թաղաւին ասաց. «Հայ, ասորի, զրադաշտական ու հրեայ փոքրամասնութիւնների ընդհանուր ծրագրերից կարելի է յիշել բահմանի 12-ին՝ փետրւարի 1-ին իսլամական յեղափոխութեան հիմնադրի դամբարան այցելութիւնն ու ծաղկեպսակի տեղադրմամբ նրա յիշատակի մեծարումը: Նոյն օրն առաւօտեան ժամը 9:33-ին ղօղանջելու են բոլոր եկեղեցիների զանգերը, իսկ հինգշաբթի, փետրւարի 4-ին Նոր բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում նախատեսւած արարողութեամբ կը մեծարւի բոլոր փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը: Կրօնական փոքրամասնութիւնները մասնակցելու են նաեւ բահմանի 22-ի՝ փետրուարի 11-ի, շքեղ ու մեծ քայլարշաւին»:
Իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի պատասխանատուն նաեւ նշեց. «Թեհրանում ու այլ քաղաքներում ծրագրւել են շուրջ 75 միջոցառումներ ու հանդիսութիւններ, որոնք ներառում են մշակութային, գեղարւեստական ու մարզական ծրագրեր, գրքի ու ձեռարւեստի ցուցահանդէսներ, գիտութեան ու այլ ոլորտների երեւելի դէմքերի մեծարում, այցելութիւն  նահատակների հարազատներին, ինչպէս նաեւ փոքրամասնութիւնների յատուկ դպրոցներում բանաստեղծութեան ու երգի եւ պատի թերթի պատրաստման մրցութիւններ»:
Ասուլիսի ընթացքում հրեաների համայնքի ներկայացուցիչ Սոլէյման Քոհան Սեդղը ներկայացնելով իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումներն ասաց. «Հրեաների միու-թիւնն Իրանի ժողովրդի հետ համաքայլ մասնակցելու է այգաբացի տասնօրեակի յատուկ միջոցառումներին: Բացի այդ, հրեա-ներին պատկանող տարբեր կառոյցներ ու կազմակերպութիւններ մշակել են մի շարք ծրագրեր: Այդ թւում լուսահոգի Էմամ Խոմէյնու Իրան ժամանելու պատմական պահին հնչելու են հրեաների դպրոցների զանգերը, բահմանի 22-ին՝ փետրւարի 11-ին, «Դոկտ. Սափիր»-ի բարեգործական հիւանդանոցը անվճար բուժելու է հիւանդներին, հրեայ կանանց միջոցով կազմակերպւելու է իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած հանդի-սութիւն, այցելութիւն է տրւելու 70 տոկոս հաշմանդամութեամբ հրեայ անձնուրացներին ու նահատակների հարազատներին, որոնք մեծարւելու են հրեաների համայնքի պատասխանատուների կողմից»:
Այնուհետեւ Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցիչ եւ այգաբացի տասնօրեակի միջոցառումների պատասխանատու Արթին Բաբայեանը ողջունելով իսլամական յեղա-փոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձն, ասաց. «Անցած տարիների նման բահմանի 12-ի՝ փետրւարի 1-ի առաւօտեան ղօղանջելու են հայոց բոլոր եկեղեցիների զանգերը եւ այդ կապակցութեամբ յատուկ արարողութիւն է տեղի ունենալու Ս. Սարգիս եկեղեցում»:
«Բահմանի 16-ին՝ փետրւարի 5-ին, «Արարատ» մարզաւանում կրօնական փոքրամասնութիւնների մարզիկների մասնակցութեամբ բասկետբոլի, վոլէյբոլի եւ սեղանի թենիսի մարզաճիւղերում կը կազմակերպւեն քառակողմ մրցութիւններ: Թեհրանահայ միւս միութիւնների, այդ թւում «Սիփան», «Նայիրի», «Սարդարապատ», «Րա-ֆֆի» եւ «Չարմահալ» միութիւնների միջոցով կազմակերպւելու են մարզական, մշակութային ու գեղարւեստական յատուկ միջոցառումներ: Բահմանի 18-ին՝ փետրւարի 7-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանում գիտական բանախօսութիւն կունենայ ակնաբոյժ դոկտ. Քաղազ Քաթանին, իսկ անցած տարիների նման բահմանի 22-ին՝ փետրւարի 11-ին, անվճար սպասարկութիւն կը մատուցւի հիւանդներին»,-նշեց Արթին Բա-բայեանը:
Նա աւելացրեց. «Իրանահայութիւնը կմաս-նակցի նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեանը, իսկ բահմանի 22-ին՝ փետրւարի 11-ին, Իրանի քաջարի ժողովրդի հետ ուս ուսի ներկայ կը գտնւի օրւայ մեծ քայլարշաւին»:
Զրադաշտականների միութեան ներկայացուցիչ Նամիրանեանի ընդգծմամբ յիշեալ միութիւնը իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը նշելու է լուսահոգի Էմամ Խոմէյնու դամբարան կատարելիք այցով ու ծաղկեպսակի տեղադրմամբ, կրօնական յատուկ արարողութիւններով, զրադաշտական կանանց գեղարւեստական աշխատանքների ցուցահանդէս կազմակերպելով ու նաեւ նահատակների յիշատակը յարգելով:
Ասուլիսի վերջին բաժնում արտայայտւեց Թեհրանի Ասորիների միութեան ներկայացուցիչ Ռաման Հորմոզին, որը շնորհաւորելով այ-գաբացի տասնօրեակի եւ իսլամական յեղա-փոխութեան յաղթանակի կապակցութեամբ  ասաց. «Ասորիների դպրոցների ու միութեան զարդարումը, ասորական եկեղեցիներում կրօնական արարողութիւնները եւ հինգշաբթի, բահմանի 15-ին՝ փետրւարի 4-ին, Թեհրանի Նոր բուրաստան գերեզմանատանը կազմակերպւելիք նահատակների յիշատակի մեծարման հան-դիսութեանը մասնակցելն այս միութեան կողմից նկատի առնւած ծրագրերից են»: Թեհրանի ասորիների միութեան ներկայացուցիչն ի դէպ, նշեց. «Ս. Ծննդեան տօների սեմին պատերազմի շրջանի նահատակներից մէկի հարազատներին իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջ-նորդի տւած այցը վկայում է այն մասին, որ ասորի համայնքը, որպէս փոքրամասնութիւն, որեւէ տարբերութիւն չունի կրօնական կամ դաւանական այլ փոքրամասնութիւնների հետ»:
 
«Յոյս» թիւ 210
17 Փետրվար 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *