Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի այցն ազգային առաջնորդարան

 
 
Ամանորեան տօների հետ միաժամանակ Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ  շրջանի տնօրէն տիկ. Զահրա Փարւազի Մո-ղադամը, ֆինանսական հարցերով տեղակալ պրն. Էսֆահանու, հետազօտական հարցերով տեղակալ պրն. Սոլէյմանփուրի, ինչպէս նաև տարրական օղակի հարցերով տեղակալի և խորհրդականի ընկերակցութեամբ այցելեց Թեհ-րանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Սարգիս մայր եկեղեցի, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօ-ների կապակցութեամբ շնորհաւորելով բոլոր քրիստոնեաներին ու յատկապէս 6-րդ շրջանում բնակւող թեհրանահայերին, ասաց. «Մեզ համար մեծ պատիւ է ամէն տարի Ամանորի առիթով Ազգային առաջնորդան կատարւող այցելութիւնն ու Սրբազան հօր հետ հնդիպումը»:
Փարւազի Մողադամն ակնարկելով Իրանում քրիստոնեաների ու մուսուլմանների խաղաղ ու երկարատեւ համակեցութեանն ասաց. «Ղու-րանում մեծարանքով է յիշւել Յիսուս Քրիստոսի անունը եւ մուսուլմաններն իրենց Սուրբ գրքի համաձայն բարեկամական վերաբերմունք ունեն քրիստոնեաների հանդէպ: Յիսուս Քրիստոսի և Մոհամմեդ մարգարէյի ծննդեան տօների զու-գադիպումն էլ յիշեցնում է բարեկամութեան մասին եւ յոյսով ենք, որ այս բարեբաստիկ զուգադիպութեան շնորհիւ խաղաղութեան, ար-դարութեան ու ազատատենչութեան հող կը պատրաստւի եւ աշխարհում ու տարածաշրջանում բրտարարքների արմատները չորացւելով նոր տարում լաւ իրադարձութիւնների ականատես կը լինենք»:
Հանդիպման ժամանակ Սրբազան հայրն  իր հերթին շնորհակալութիւն յայտնելով պատւիրակութեան այցի կապակցութեամբ բոլոր իրանցիներին բարիքներով լեցուն ու պատերազմից զերծ տարի ցանկացաւ:
 
«Յոյս» թիւ 209
3 Փետրվար 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *