Շանթ Մկրտչյան

 
Շանթ Խաժակի մկրտչյանը ծնվել է  1953 թվականին, Հայաստանի հյուսիսում գտնվող Արթիկում:
1982 թվականին ավարտել է Երևանի Պետական հալալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշ-խատակցել է մի շարք թերթերի և հանդեսների, ստանձնելով նաև խմբագրի պարտականություն: 2006 թվականից «Նարցիս» գրական – գեղարվեստական, մշակութային հանդեսի փոխխմբագիրն է:
 
 
Բ ա ն ա ս տ ե ղ ծ ու թ յ ու ն ն ե ր
 
Սերը ապրել
ու անցնել,
սերը մեռնել
ու անցնել,
 
Տեսնել մի նոր
արեգակ,
տեսնել լույսով
գծած քար,
 
ծառեր` ի վեր
բխացող,
լուսնի փոշի-
ծաղկի հող…
Սերը ապրել
ու անցնել,
սերը մեռնել
ու անցնել:
 
2
***
Առավոտ լուսո,
երբ ելար տնից,
հետքերդ ասես
սյուներ էին շարում
հիերոգլիֆների:
 
Ճամփադ ձգվում երկար`
մի կետի էր հանգում:
 
Մեկ էլ` տեսա’, տեսա~,
չտեսածս կյանքում-
արևն արևամարի
հոն էր, թե մորի
և դեպ այնտեղ ձգվող
սյունը թռչունների…
 
Մի ծաղկաթե՜րթ էր
մնացել
ձեռքիս…
 
3
***
Ի ՀԻՇԱՏԱԿ
 
Հայրս երազ է տեսել,
Թե ես երազ եմ տեսել…
 
4
***
 
ՁԵՌՔԸ
 
1.
Ձեռքը շարժվում էր
Երազի միջով,
Տեսնըվում օդում տաք աղբյուրների,
Ոնց երգչախմբում քույր – եղբայրների:
 
Հորից՝ իր որդուն,
Որդուց՝ թռչունին՝
Լորին, տատրակին, բուին, սարյակին…
Ու նաև նրան, ով որ բույն չունի ու անուն չունի:
Երեք մատներով
Պտղուցի շարժումն այս հոգեբավ
Կարեկցական է, անդրգեղեցիկ,
Որպես հղկվող ցեղային լեզուն
Ի Տեր Քրիստոս, և այն օրհնյա’լ է – երիցս:
 
5
***************
Միթե՞
Կկաթի
Ցողդ երկնային – վերքիս մեջ լայնացող
 
6
***
ՓՇՈՏ ՄԱՐԴԸ
 
Մեկնելուց առաջ
Սրեց իր զենքերը բոլոր՝
Կամք, քեն, կորով, ընդվզում,
Հայացք, մկան…
Վերջիվերջո՝ ոգին,
Ասես լեգիոններ էին
Արշավում Արևելք
Գտնելու աստղը անանուն մոգի,
Ասես անտառն էր ձմեռվա
Շուքերի ուռկանը քաշում վար
 
Ապա բուրեց ինչպես մթնշաղում
Ցնորական վարդը,
Փլվեց շատրվանը շվար,
Եվ հոգին ավանդեց – փշոտ մարդը:
 
 
ԷՔՍՊՐՈՄՏ
 
Ես մի պոետ ընկեր ունեմ
           Անունը Վահան,
Հար տխուրն է նա երկնային,
Իբրև Շահ Ջահան:
 
Երկինքներում կառուցելով
           Իր տաճարը պերճ,
Ապրեցնում է նշանածին
           Անեզրության մեջ:
 
 
«Յոյս» թիւ 208
13 Հունվար 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *