Իրան Հայաստան տնտեսական համագործակցութիւն

 
 
Իրան և Հայաստան պատմական ընդհանրությունները՝ տնտեսական պատժամի-ջոցներից հետո միանում են իրար
Լրատվական զեկույց Իրանի Առևտրա-արդյունաբերական պալատում անցկացված Իրանի և Հայաստանի առևտրական ֆորումից
Կազմեց՝ Իրան-Հայաստան Բարեկամական 
միության վարչության անդամ
Ալի Ռեզա Նազիֆը 
 
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմա-րիտյանը Թեհրան կատարած իր երկօրյա այցի ընթացքում (8-9.10.2015) առանձին հանդիպումներ ունեցավ  իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար պր.Նեմաթզադեի,  Կապի ու հաղորդակցության տեխնոլոգիայի նախարար պր. վաեզիի և Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պր. Ջալալփուրի հետ:
ա- հանդիպումներ
1.Մեր երկրի  Արդյունաբերության, հանքերի և առևտրի  նախարար Նեմաթզադեն  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ երկուստեք  տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իր ցանկությունն հայտնելով երկու երկրների առևտրական պալատների  և Իրան-Հայաստան Առևտրական պալատի առավել ակտիվացման ուղղությամբ ավելացրեց նաև «Թեհրանի ու Երևանի առևտրական հարաբերությունների ընդլայնումը կիրականանա երկու երկրների առևտրականների, մասնավորապես Ազատ առևտրական գոտիներում  երթևեկության շնորհիվ»: Նա նաև շեշտը դնելով Հայաստանի ազատ առևտրական գոտում իրանցի առևտրականների ներկայության աշխուժացման ու մաքսային արգելքների և հարկային տարիֆների վերացման վրա ավելացրեց՝ «Հայաստանում Ազատ առևտրական գոտիներ շատ կան, որոնք օգտագործելի են իրանցի առևտրականների համար»:
Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը այնուհետև նշեց՝ ներկայումս երկու երկրները կարող են տնտեսական հարաբերություններ ունենալ էներգիայի, ճանա-պարհաշինության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, էլեկ-տըրականության և հանքերի բնագավառներում: Նա իր խոսքերի շարունակության մեջ անդրա-դարձավ Հայաստանի մաքսադրույքային առա-ջարկներին և ասաց, թե այդ առաջարկները կքննարկվեն հառաջիկա նիստերի և հանձնա-ժողովների ընթացքում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ևս այդ հանդիպմանն ասաց. «…ուզում ենք ինչքան որ իրանցի առևտրականներն են Հայաստան գալիս, նույնքան էլ հայ առևտրականներ այցելեն Իրան»: Նա հստակեցրեց՝ նկատի ունենալով, որ Մետաքսի ճանապարհն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ու Հայաստանից, ուստի այս  կապակցությամբ ծրագրավորումներ ենք կատարելու:
2.Կապի և հաղորդակցության տեխնոլոգիայի նախարար դկ. Վաեզին ևս  ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, այն համարեց բարենպաստ և ասաց, թե՝ երկու եր-կրներն իրենց տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացներու կապակցությամբ միևնույն հայացքներն ունեն: Դր. Վաեզին այս հանդիպումին, անդրադառնալով այն բանին, որ ինքը Իրան-Ռուսաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի համանախագահն է, ասաց. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից է և մենք կամենում ենք նրա տարողություննեն օգտագործելով  Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկա ստեղծելով ապրանք արտահանել:  Նա այնուհետև հստա-կեցրեց, թե նկատի ունենալով, որ իրանական ապրանքների Ռուսաստան ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ներմուծելու տարիֆները  ավելի քան 20 տոկոս են, որն էլ դժվարացնում է մրցակցությունը մասնավոր  հատվածի համար,  ուստի,  թե’ Հայաստաի և թե’ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարվում մաքսադրույքները նվազեցնելու ուղղությամբ: Նա այնուհետև հավելելով, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ մի մեծ պատվիրակություն է ժամանել Իրան, նշեց. «…նկատի ունենալով, որ այդ պատվիրակությանը ներկա էր նաև Հայաստանի Կապի և տրանսպորտի նախարարի տեղակալը, որի հետ խոսվեց  ու մտքերի փոխանակություն կատարվեց ինտերնետային կապի, հաղորդակցության, փոստի, ուսումնասիրության ու հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման ընդհանությունների և երկու երկրների մասնավոր հատվածի գործունեության ակտիվացման վերաբերյալ, հետևաբար այդ  բանակցությունները հետապնդվեցին ու շարունակվեցին երկու երկրների կապի ու հաղորդակցության նախարարների տեղակալների միջոցով:
3.ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Իրանի Առևտրաարդյունաբե-րության պալատում ներկա գտնվելով պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ հանդիպում  և բանակցություն ունեցավ:
Ջալալփուրն այդ հանդիպումին ասաց. «Թեպետև երկու երկրների քաղաքական հարաբերությունները ընդունելի մակարդակի վրա են գտնվում, սակայն Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները սպասածի չափ չեն զարգացել, ուստի և այս վերաբերյալ երկու երկրների առևտրական պալատները պետք է առավել ճիգեր գործադրեն»: Նա ապա ավելացրեց, թե՝  Հայաստանը երեք տեսակետից Իրանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, առաջինն այն է, որ օգտվելով դրանից  իրանական ապրանքներն արտահանել այդ երկիրն ու այդտեղից ևվրասիական  երկրներ:  Իրանի և Հայաստանի երկրորդ համագործակցության  տարողականությունը  Իրանից էներգիայի փո-խանցումն է այդ երկիր, որ իհարկե,  նկատի ունենալով, որ  Իրանից փոխանցված էներգիայի 70 տոկոսն է օգտագործվում Հայաստանում, մենք առաջարկում ենք Հայաստանի կառավարությունը գազի փոխանցման  խողովակագիծը ընդարձակի     մինչև Վրաստան, որպեսզի իրանական գազը հասնի այդ երկիր: Նա ապա նշեց, թե՝ Իրանի ու Հայաստանի հարաբերությունների երրորդ տարողունակությունը համատեղ բրենդավոր ընկերություններ հիմնադրելն է, որովհետև ոչ միայն կարող ենք համատեղ բրենդնավոր ապրանքներ  արտադրել Հայաստանում ,այլև դրանց ավելորդը ևս արտահանել Եվրասիական երկրներ, ինչպես Իրաքի և Աֆղանիստանի նման հարևան երկրներ:
Իրանի Առևտրաարդյունաբերական պա-լատի նախագահը  նաև նշեց, թե Իրանի տեխնիկաինժեներական  ծառայությունների ընկերությունները, որոնք վերջին տարիներին բավականի աճ են արձանագրել, Հայաստանի հետ համագործակցության  մի այլ տարողություն կարելի է համարել: Ջալալփուրը Հայաստանի և շրջակա երկրների ցեմենտի պահանջին և ռեսուրսների չգոյության պատճառով այդ երկրում դրա արտադրման  բարձր ինքնարժեքին անդրադառնալով առաջարկեց, որ Հայաստանը արտադրվող ցեմենտի որակը բարձրացնի իրանական նշանակալի բրենդներով ցեմենտի գործարանի աղորիքներ ներկրելով:
Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը   այնուհետև սննդամթերքները, սպառողական  և արդյունաբերական արտա-դրանքները Իրանի և Հայաստանի միջև փոխ-համագործակցության այլ ոլորտները համարեց, որոնց արտադրումը կարող է արդյունավորվել համատեղ ու միասնական բրենդով և ապա արտահանել տարածաշրջանի  երկրներ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը ևս այս հանդիպմանը Իրանի տնտեսական ներկա պայմաններին մատնանշելով ասաց,-«… այս պայմանները մեզ հույս են ներշնչում,  որ երկու երկրների միջև իրականացվող նախագծերը արդյունավետ կլինեն,  դրա համար էլ հովանավորում ենք  երկու երկրներում իրա-կանացվող ծրագրերը»:
նա, ի դեպ, Հայաստանի առանձնահա-տկություններից  համարեց  որոշ երկրների հետ  տնտեսական հարաբերություններում զրոյական  մաքսադրույքների  գոյությունը և ավելացրեց, որ այս առավելությունը կարելի է օգտագործել Իրանի և Հայաստանի համատեղ արտադրանքների համար: Ճշմարիտյանը  նշեց, թե՝  այն ապրանքները, որոնք  կարտադրվեն Իրանի և Հայաստանի միասնական բրենդներով, կարող են մուտք գործել Եվրասիական  տնտեսական միության անդամ և շահառու երկրներ, ինչպես Եվրամիություն, Ամերիկա և այլ երկրներ, որոնք Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեն: Նա ընդառաջելով տեխնիկաինժեներական և կապի  ծառայությունների ոլորտում  իրանական ընկերությունների հետ համագործակցությունը, անդրադարձավ Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու և երկաթգծի կառուցմանը որպես կարևոր նախագծերի, որոնք կարելի է իրականացնել Իրանի հետ համատեղ:
Բ. Տնտեսական  Ֆորում  երկու երկրների նախարարների ներկայությամբ
Իրանի և Հայաստանի տնտեսական զար-գացման ֆորումը ևս սույն թ. նոյեմբերի 9-ին կայացավ Թեհրանում՝ Իրանի առև-տրաարդյունաբերության պալատի 10-րդ հար-կում, ուր բացման խոսքով ելույթ ունեցավ պալատի նախագահ Ջալալփուրը: Այնուհետև արտահայտվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը և Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Նեմաթզադեն: Թեհրանում ՀՀ և Հայաստանում ԻԻՀ դեսպաններ Ա. Թումանյանն ու Սաջադին ևս հանդես եկան հակիրճ խոսքերով, որից հետո Իրանի Արտահանումների երաշխավորման հիմնադրամի գործադիր տնօրեն Սեյեդ Ալին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 1-ին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաև Իրանի Առևտրի զարգացման  կազմակերպության ղեկավար Աֆղամին ֆորումի հաջորդ արտահայտվողները եղան:
Մոհսեն Ջալալփուրն այս ֆորումում ասաց,-« Իրանի մասնավոր հատվածն այն սպասելիքն ունի, որ Հայաստանում գտնվող տնտեսական հատվածների պես ինքը ևս համահավասար պայմաններից օգտվի և խուսափի այդ երկրի մաքսատների  խստապահանջություններից   ու  քմահաճ վերաբերմունքից», ավելացնելով, թե՝  ուղղակի բանկային փոխանցումների կաշկանդումները, որոնք  հանդիսանում են տնտեսական հարաբերությունների  գլխա-վոր հիմքը և Հայաստանի հարկային վար-չության  խստությունները արտարժույթային փոխանցումների հարցում, այլ դժվարություն է երկու երկրների տնտեսական փոխանակումների ավելացման խնդրում, որի հետևանքով այժմ այդ հարաբերությունները իջել են 300 միլիոն դոլարի մակարդակի, մինչդեռ այս ցուցանիշը մոտ ապագայում պետք է հասնի ավելի քան մեկ միլիարդ դոլարի:
Իրանի և Հայաստանի երկաթգծի շահարկումը երկու  երկրների  հարաբերությունների զարգաց-ման  ուղղությամբ շատ դժվարություններ կվերացնի և լիահույս ենք ինչքան շուտ երկու երկրների շահագրգիռ  ինստիտուտների օգնութ-յամբ այս նախագիծը շահագործման կհանձնվի: 
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը այդ ֆորումում նաև ընդգծելով, որ Իրանը 2015 թվականին Հայաստանի տնտեսական 4-րդ կողմն է հանդիսանում ասաց,- «ԱՊՀ երկրների 250 միլիոնանոց ազգաբնակչությունը, ինչպես նաև Եվրասիական  տնտեսական միության անդամ  երկրները և Հայաստանի անդամակցությունն այս երկու կառույցներին հարկային զրո տոկոս գործակցով ու մաքսադրույքով մի կա-րողունակություն է Հայաստանի համար, որը կարող է նպաստել  Իրանի և Հայաստանի համատեղ փոխգործակցություններին ու միաս-նական բրենդների արտադրությանը՝ տվյալ շուկաներ մուտք գործելու մտադրությամբ: Նա «Ալիանս» ազատ տնտեսական գոտին որպես արտադրության և առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի և «Միրիդին»-ի ազատ գոտին որ-պես ոսկեգործության, թանկագին քարերի արտադրման և ժամագործության երկու գոտիներ համարեց, որոնք կարող են իրանցի ներդրողների ուշադրության առարկան դառնալ: ՀՀ  Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, թե՝  այդ երկիրն օժտված է զբոսաշրջության  բարձր ներուժով, և իրանցի զբոսաշրջիկներին հրավիրեց օգտվել այդ երկրի զբոսաշրջության հնարավորություններից:
 
«Յոյս» թիւ 206
16 Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *