Անգնահատելի երեւոյթ

 
 
Վերջերս Հ.Մ. Արարատ Կ.-Ի Արվեստից միության նախաձեռնությամբ «Շանթ»  «Շանթիկ» թատերախմբի երիտասարդական բաժինը ներկայացրեց «Պաշ-տոնս է խռմփալ», «Վարկ ամուսնության համար», «Զոքանչիս աչքին թրխկացրի» և «Պապան մահա-ցավ» վոդիվիլները:
Փաստը այն, որ այս ժամանակահատվածում մի շարք արվեստի նվիրյալներ այս ճգնաժամային պայմաններում և առանց որևէ ակնկալիքի ամիս-ներ աշխատում և փորձում  են կենդանի պահել հայ կենդանի արվեստի այն հատվածը, որը կոչվում է թատրոն. մի բան, որ ինքնին արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ցավոք սրտի այսօր աշխատում են տարբեր ձեռնարկներ և ես կասեի արվեստամերժ և ընդամենը մեծ նյութական շահեր ակնկալող ձեռնարկներ կամ թե ակամա գործում են ի դեմ կենդանի արվեստների, որոնց շարքում է թատրոնը: Իրականության մեջ ըստ այդ տեսակետը հետապնդողների, քանի որ թատերական ներկայա-ցումները չեն տալիս ակնկալիք նյութական արդ-յունքները, նրանք ոչ միայն հրաժարվում են այդ եզակի արվեստից, այլ փորձում են աննկատ շարքից հանել այն: Ըստ իս արվեստի իսկական նվիրյալներ և հատկապես հայ թատրոնի գոյատևմանը ձգտողներ պետք է լուրջ քայլեր կիրառեն հայ թատրոնը փրկելու համար: Այլապես մենք կունենաք մեծ և անդառնալի կորուստ:
Ինչևէ, դառնալով վերոհիշյալ ներկայացմանը նախ պետք է բարձր գնահատել թատերախմբի նվիրյալ բեմադրիչ Ռուբեն Պետրոսյանի աշխատանքը, ով անվերապահ աշխատում է ծառայել հայ թատրոնին:
Ինչքանով որ անձս է ծանոթ նա  այդ բոլորը կատա-րում է առանց որեևէ ակնկալիքի, ինչն անշուշտ  կարելի է համարել քաջություն:             
     Նա  իր  շուրջ  հավաքելով  մի շարք ոչ արհեստա-
վարժ երիտասարդների անում է այն, ինչ կարելի է սպասել նման սիրողական անձնավորություներից: Իսկ ինչ վերաբերում է դերակատարներին. շուրջ 20 դերակատարներից կարելի է առանձացնել Վարանդ Պետրոսյանին, ով իր արտակարգ խա-ղով շատ մեծ տպավորություն գործեց: Անկեղծ ասաց, Վարանդ Պետրոսյանը իր դերասանական տվյալներով առանձանանում էր մյուսներից; Նա ո’չ թե խաղում էր, այլ ստեղծագործում: Նրա  բոլոր շարժ ու ձևերը այնքան բնական և կատակերգական բարձր արվեստներով էին մատուցվում, որ հանդիսատեսը ոչ միայն չէր կամենում իր հայացքը թեկուզ մի պահ կտրել նրանից, այլ եղան պահեր, որ հանդիսականները ներկայացման ընթացքում խիստ զգացված ծափահարում էին: Վարանդն իր բնական և չափավոր շարժ ու ձևով, արտակարգ ճկունությամբ ապացուցեց, որ ունի դերասանական անսպառ տաղանդ և խոր ընկալում: Ըստ իս, եթե Վարանդի արվեստը պատշաճ գնահատվի և հովանավորվի, հայ բեմը կունենա   այնպիսի կատակերգու, ինչպիսին էր հանճարեղ Մհեր Մկրտչյանը,Կարպ խաչվանքյանը: 
Թատերախմբի անդամներից նաև աչքի էին ընկնում Ալենուշ Իսաղուլյանը, Էրվին Գալստյանը և Սևան Գալստյանը:
Գնահատանքի են արժանի նաև թատերա- խմբի անձնակազմի բոլոր անդամների ծնողները, հարազատները, ովքեր սատար են հանդիսացել որպեսզի այդ հրաշալի ներկայացումը լավագույնս իրականանա: 
Ես այստեղ չեմ կարող չանդրադառնալ մի անընդունելի երևույթի: Մի անտեղի խաչաձևման: Այդ նույն օրը, նույն ժամին Չարմահալի միության  թատերախումբը բեմ էր բարձրացել և ներկայացնում էր մի այլ թատերգություն:
Իհարկե, ուրախալի երևույթ է, որ Իրանահայ համայնքը կարողանում է տարբեր ներկայացումներ ունենալ: Սակայն հարց է առաջանում միթե չէր կարելի ծրագրերը համադրել այնպես, որ  մեկը մյուիսին չխաչաձևի: Նախաձեռնողները պետք է քաջ գիտակցեն, որ համայնքը փոքրացել է և պահանջվում է լինել ավելի զգոն և իրարից ավելի տեղյակ, եթե չասենք «Համադրված»:
Վերջում մաղթում եմ խմբին կանաչ ճանապարհ, նորա նոր  նվաճումներ և շատուշատ  հաջողություն-ներ:
 
Վաչիկ Վարդանյան
06/11/2015
«Յոյս» թիւ 205
Դեկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *