Ակսել Բակունց կենսագրական

 
 
Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Կենսագրություն
Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում  է 1917-ին։ Հետագայում մանկավարժա-կան աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյու-ղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես,  գործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թթ. աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։
1937 «Սև ու Դև» տարում բազմաթիվ այլ մտավորականների հետ Ստալինական Գեշտափոն ձերբակալում է նաև Բակունցին և անմիջապես գնդակահարում «Ազգայնական» լինելու մեղադրանքով:
Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։
 
Ա. Բակունցի երկերի մատենագրությունը
•       Խոտորջուրի կոմունան, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1927, 51 էջ։
•       Հովնաթան մարչ, Երևան, Պետհրատ, 1927, 87 էջ։
•       Մթնաձոր, Երևան, Պետհրատ, 1927, 184 էջ։
•       Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, 1927, 72 էջ։
•       Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 44 էջ։
•       Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1929, 72 էջ։
•       Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, Պետհրատ, 1932, 64 էջ։
•       Սև ցելերի սերմնացանը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 205 էջ։
•       Անձրևը (պատմվածքների ժողովածու), Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ։
•       Եղբայրության ընկուզենիները   Երևան, Պետհրատ, 1936, 155 էջ։
•       Սև ցելերի սերմնացանը, Երևան, Պետհրատ, 1936, 23 էջ։
•       Քեռի Դավոն, Երևան, Պետհրատ, 1936, 22 էջ։
•       Պատմվածքներ, Ա շարք, Փարիզ, գրատուն Հրանտ-Սամուել, 1938, 80 էջ։
•       Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1955, 219 էջ։
•       Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։
•       Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ և վիպակներ, Բ հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1956, 171 էջ։
•       Եղբայրության ընկուզենիները, Երևան, Հայպետհրատ, 1959, 184 էջ։
•       Մուրոյի «զրույց»-ը, Երևան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։
•       Ալպիական մանուշակ (երկու պատմվածք՝ «Ալպիական մանուշակ», «Միրհավ»), Երևան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։
•       Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։
•       Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։
•       Մուրոյի «զրույց»-ը։ Նամակ ռուսաց թագավորին, Երևան, «Հայաստան», 1969, 24 էջ։
•       Ալպիական մանուշակ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
•       Անձրևը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
•       Պատմվածքներ, Երևան, «Լույս», 1975, 191 էջ։
•       Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։
•       Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
•       Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»՝ Բակունցի փոխադրությամբ), Երևան, 1979, 716 էջ։
•       Միրհավ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։
•       Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Երևան,  , 712 էջ։
•       Մուրոյի «զրույցը», Երևան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։
•       Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։
•       Երկեր, Երևան, «Լույս», 1985, 398 էջ։
Ա. Բակունցն կատարել  է նաև թարգմանություններ  ռուսերենից ևփոխադրություններ գրաբարից:
 
 
Հայկական Վիկիպեդիա
«Յոյս» թիւ 203
4 Նոյեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *