Մեր այբուբենը

 
 
Այբուբեն չէ սա՝
Բ՞երդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
 
Դուռ է փրկության,
Ե’լք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվա՞գ
 
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղի’ն,
Թագ ու զորավա’ր.
 
Ժողովող մի կա’նչ,
Իմաստուն խորհո’ւրդ,
Լինելու հնա’ր:
 
Խո’ւնկը խորանի,
Ծնո՞ղը բանի,
Կնի’քն ինքնության,
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձա’ն:
 
Ղողա’նջը երգի, ղե’կը ընթացքի,
Ճեմարա՞ն ճառի.
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յո՞ւղ անմար ջահի:
 
Շո’ղը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
 
Չինարի՞ն այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:
 
Ռո’ւմբն է մեր ռազմի.
         ռո’ւնգը բնազդի,         
                    ռահվիրա’ն կյանքի.                 
 
Սերն ու սի’րտն է մեր,
        Սե՞րմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագի’ր:
 
Տուն՝ը ցամաքում,
        Տապանը՝ ջրում,          
Րոպեն՝ սլացքում,
Ցորյանը՝ արտում,
Ուղին՝ անհայտում,
Փառքը՝ սխրանքում:
 
Քի’ստն ու քա’ղն է մեր,
        Քանքա’ր ու քնա’ր,
                    Քարավա’ն ու ա’փ.
       
Եվ
Օջա’խն անմար, օժի’տն անհատնում,
Ֆե-ից մինչև Ա’յբ:
 
 
«Յոյս» թիւ 201
21 Հոկտեմբեր 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *