Հայ մամուլի յույսն ու լույսը

 
ԾԱՏՈՒՐՕՂԼԻ
 
 
Ժամանակով իրանահայ երկինքը մութ, խավար էր,
Հայի միտքը ձախ ու աջից փչող քամուն ավար էր,
Համայնքի մեջ խելքը գլխին խմբագիր ու թերթ չկար,
Եղածների գրածներն էլ անհամ ջուր ու ձավար էր:
 
Այստեղ էր, որ մեյդան եկավ Լևոն Ահարոնյանը,
Առյուծի պես ձեռքը տարավ իր սեփական գրպանը,
-Ես ուզում եմ հիմնադրեմ դեմոկրատ իմ թերթը,
Տեսնեմ, ով է խափանելու դեպի առաջ իմ երթը-:
 
Շուրջն հավաքեց ընդդիմադիր գրոց-բրոց տղերքին,
Ասավ,- Ղուրբան դուս մնացած ձեր գրչին ու ձեր խելքին,
Եկեք, ասավ, ո՛վ հայ մտքի ու դպրության ավարեք,
Ինձ միացեք, թեկուզ ձախ ու թեկուզ համայնավար  եք,
 
-Ու՞ր են, ասավ ձեր ձախավեր «Ծիածան»-ն ու «Ապագա»-ն,
Եկան մե քիչ գյարթ արին ու փոշիացան, էլ չկան:
Փառք Աստըծու, էլ չի տպվում համայնավար «Փյունիկ»-ը,
Մնացել են «Արաքս»-ն ու «Հանդեսն» ու «Ալիք»-ը:
 
«Ալիք»-ն ինչքա՜ն դափին տալով կուսակցություն գովազդի,
 Խորը վշտով տպի ազգի զավակների մահազդը:
«Արաքս»-ն ինչքա՜ն լափին տալով հոսի դառը արտասուք,
Ծածանելով իր դրոշը դուշմանի դեմ հայ ու թուրք,
 
Վերջերս էլ հանդես եկավ եռամսյա «Հանդես»-ը,
Իբրև,- Տեսե՛ք, անգրագետ տիրացունե՛ր, մենք էս ենք.
Տեղ չենք տալու մենք մեր թերթում ամեն մի խեղճ գրչակի,
Ինչքան էլ թուղթ մրոտելով իրեն հանճար հռչակի-:
 
-Չէ՛, ժողովուրդ, էսպես չիլնի, մեզ նոր ձեն է հարկավոր
(Հարցնող ըլնի, ձենդ լսող էս համայնքում դեռ կա՞ որ:
Ո՞վ է բացում ախր ծալը տպագրվող թերթերի,
Ականջ դնող մնացե՞լ է քարոզներին տերտերի):
 
-Ես հարգում եմ, տղե՛րք, ասավ, ձախինն ու աջինը,
Բայց ընտրում եմ չափավորն ու էն, էն ոսկե միջինը:
Ես հարգում եմ ամեն մեկիդ գաղափարն ու կարծիքը,
Չեմ ուզում, որ դուք դառնաք իմ քարոզչական գործիքը,
 
-Մեր մամուլը պիտի լինի կարծիքների ազատ բեմ,
Արտացոլի մեր համայնքի կարծիքները թեր ու դեմ,
Ես կվառեմ թերթում ազատ բանավեճի կրակը,
Ինքս էլ մեկ-մեկ փետ կդնեմ վառվող կրակի տակը,
 
Ինչքան կուզեն, աջն ու ձախը իրար գլխի թող խփեն,
Ինչ ուզում են ձախ ու ծուռը իմ թերթի մեջ թող տպեն,
Դուք որտե՞ղ եք տեսել էսպես մաքուր դեմոկրասի,
Պայմանով, որ ձեզնից մեկը իմ թանին թթու չասի:
 
Մնացածը տեսնել «Յույս»-ի 200 համարում,
Որ աստղի պես պլպլում են հայ մամուլի կամարում,
Կեցցե նրա խմբագիրը` պարոն Ռոբերտ Սաֆարը,
Վայ Թե, էն էլ ուզի մեկ օր կապի բարը սաֆարը:
 
Ծատուրօղլի խոսքըդ շաքար, համ էլ դառը զահր օձի,
«Յույս»-ը չըլներ, խոդեմունիմ, դու էլ դուսն իր մնացի,
Գործ չունեմ օր առանց քեզի «Յույս»-ն էլ համ ու հոտ չուներ,
Բայց խելոք կաց, ձենտ կտրի, բախտիդ մի տա դու քացի:
 
14.9. 2015
 
 
«Յոյս» թիւ 200
19 Սեպտեմբեր 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *