Մարմնի ո՞ր անդամը ե՞րբ է սկսում ծերանալ

 
Մանդի Օկլանդեր (Mandy Oaklander)
Թարգմանեց Լևոն Ահարոնեանը
 
 
Մարդը միանգամից չի ծերանում: Ոչ ոք յանկարծ մի առաւoտ 90 տարեկանի մարմնով չի արթնանում. անպայման նախապէս նա զգացել է ծերանալու նշանները: Ուրեմն եթէ դուք գիտէք, թէ ինչ հարցերի դիմաց էք կանգնելու, կարող էք նախապատրաստւել և յատուկ խնամքների մասին մտածել: Արդեօք կանգնել էք ծերութեան սեմին: (անտեղի հարց. ո՞վ չի կանգնել): Ոչինչ. դոկտոր Ռոնան Ֆակտորան ասում է. «Դուք երբէք այնքան ծեր չէք,  որ չկարողանաք ձեր առողջութեան բարելաւման համար որեւէ բան անել»:
 
 
Աչքերը` 40 տարեկանից
«Ձեր աչքերը նմանում է multifocal տեսողութեան, որը նմանում է մի նկարահանման սարքի», – ասում է Համազգային առողջապահական ինստիտուտի բժիշկ Ռաչէլ Բիշափը (Rachel Bishop): Նա ասում է 40 տարեկանից մարդու տեսադաշտը սկսում է փոքրանալ: Պէտք է խուսափել աչքի հիւանդութիւնից. պիտի դադարեցնել ծխախոտ ծխելը և օգտագործել ակնոցներ, որոնք հեռացնում են ուլտրամանուշակագոյն  ճառագայթները: Ճառայգայթների ազդեցութիւնը և դրանց անտեսելը կատարակտ է առաջացնում:
 
Մկանները` 40 տարեկանից
«Ընդհանրապէս մարդու մկանները 40 տարեկանից յետոյ սկսում են թուլանալ և աստիճանաբար սկսում է մարմինը ճարպոտել», -ասում է բժիշկ Լուիջի Ֆերոսին (Luigi Ferrucci): Ծերութեան հարցերի ստուգման ինստիտուտի տնօրէն բժիշկ Լուիջի Ֆերոսին նշում է, թէ մկանների թուլացումն սկսւում է 40 տարեկանից: Ուստի անհրաժեշտ է ձեր կեանքում մտցնէք մարզական շարժումներ, որպէսզի կարողանաք մկանների թուլութեան առաջն առնել, իսկ դա  կապ ունի,  թէ դուք ցանկանում էք արդեօք պահպանել ձեր մարմնի մկանների ուժն ու աշխուժութիւնը:
 
Ոսկորները` 35 տարեկանից
Մարդու մարմնի ոսկորները նոյնպէս հակւած են տարին մէկ տոկոս հիւծւելու: Դա սկսւում է 35 տարեկանից(կանանց պարագային աւելի արագ է առաջանում, յատկապէս դաշտանադադարից յետոյ): Կազմւածքը պահպանելու համար մարզական շարժումները մեծ նշանակութիւն ունեն: 2015-ին կատարւած մի շարք փորձարկումների արդիւնքում յայտնի է դարձել, որ մի քանի մարզական հասարակ շարժումներով, օրինակ 20 անգամ վեր ու վար ցատկելով կարելի է ոսկորներին, մասնաւորապէս գօտկատեղի ոսկորներին ամրութիւն տալ և բարի ազդեցութիւն թողնել  արեան շրջանառութեան վրայ:
 
Թոքերը` 30 տարեկանից
«Թոքերի աշխատանքը 30 տարեկանից յետոյ  տարին 1 տոկոսով նւազում է և  դրա պատճառը անշարժունակ ու նստակեաց  կեանքն է»,- ասում է Բոստոնի համալսարանի հետազօտող բժիշկ Թոմաս Փերլսը (Thomas Perls):
 
Մաշկը` 18 տարեկանից
18 տարեկանից յետոյ արդէն փարթամ և կենսաքիմիական տւեալներով հարուստ ու ձգւած մաշկը մօտաւորապէս  տարին 1 տոկոսով կծկւում է: Դուք կարող էք դանդաղեցնել այդ ընթացքը ծխախոտ չծխելով եւ լաւ սնւելով, օգտւելով  տիտանիումից կամ ցինկից պատրաստւած հակաարևային վահանակներից: Դա պիտի միշտ օգտագործւի: 2012 թ. կատարւած մի  հետազօտութեան ընթացքում յայտնի է դարձել, որ  մի տեսակ էլեկտրական լամպեր իրենցից արձակում են ուլտրամանուշակագոյն ճառագայթներ:
 
Ուղեղu` 70 տարեկանից
«Դուք երբէք միանգամից չէք կորցնի ձեր յիշողութիւնն ու գիտակցութիւնը: Բայց 70 տարեկանից յետոյ աստիճանաբար կը նկատէք, որ  տարիքի բերումով ուղեղը փոփոխութիւն է կրում»,- ասում է Ջոն Հափքինզ Բլումբերգ համալսարանի հետազօտող բժիշկ Ջորջ Ռեբոքը (George Rebok): Դա կապւած է ձեր գործունեայ կեանքի եւ զբաղմունքի հետ, որը  կարևոր շարժառիթ է և խթանիչ ուժ ձեր կեանքի համար:
 
Ականջները` 60 տարեկանից
«Տարիքի բերումով լսողութիւնը ևս թուլանում է: Դա պատահում է աստիճանաբար. կարելի է ասել, որ դա տեղի է ունենում  մարդկանց 3-ից 1-ի մօտ, 65 տարեկանից մինչեւ 74 տարեկան հասակում:
Այս երևոյթը չի լինի կասեցնել, բայց կարող էք ընթացքը դանդաղեցնել: Խուսափէք բարձրաձայն երաժշտութիւն լսելուց կամ աղմկալի աշխատավայրում աշխատելուց, հակառակ դէպքում չէք կարող խուսափել դրանից»,- ասում է Բոստոնի համալսարանի լսողութեան մասնագէտ բժիշկը:
 
Սիրտը` 65 տարեկանից
Ծերութեան ընթացքում սրտի մկաններն սկսում են կծկւել ու կարճանալ,  բայց սիրտն  ընդհակառակը մեծանում է և սրտի պատերի մկաններն աւելի հաստանում: Զարկերակն աստիճանաբար սկսում է կարծրանալ: Այդ երևոյթն սկսում է 20-ից 30 տարեկանում: Մարզական շարժումները 10 տոկոսով տասնամեակի ընթացքում նւազեցնում է այդ երևոյթը: Ընդհանրապէս սրտի հիւանդութիւնը սկսւում է 65 տարեկանից:
 
Երիկամները` 50 տարեկանից
Երիկամների գործունէութիւնը իրականութեան մէջ սկսում է  նւազել 50 տարեկանից: Ամենից լաւ ու առողջարար միջոցը, որով կարելի է կանխել երիկամների աշխատանքի թուլացումը, որը և օգտակար է, ջուր խմելն է: Ու թէև  տարիքի բերումով մարդ քիչ է ծարաւում, բայց և այնպէս դարձեալ չպիտի մոռանալ յաճախ ջուր խմել: Յայտնի է դարձել, որ  ովքեր առատ հեղուկներ են օգտագործում, նրանց երիկամները լաւ են աշխատում:
 
Աղիքները` 60 տարեկանից
Ձեր գլխի մազերը միակը չեն, որ անյաջող փոփոխութիւններ են կրում: Բարակ աղիքների վրայ մի մազաչափ դուրս ցցւած մասեր կան, որոնք սննդի ներծծման միջոցներ են հանդիսանում:
Քլիվլենդի կլինիկայի մասնագէտ բժշկի կարծիքով 60 տարեկանից յետոյ բարակ աղիքների շրջանում այդ մազաչափ ցցուն մասերը, միջոցները նւազում են, որոնց հետևանքով  սննդի ներծծման գործողութիւնն էլ պակասում է:
 
 
«Յոյս» թիւ 195
27 Յունիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *