Շաքարախտի առաջիկայ ամենայաջող բուժման միջոցը

 
 Ալեքսանդր Սիֆֆերլի
Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի  2015 թւականի փետրւարի 9-ի համարից
Թարգմանեց Լեւոն Ահարոնեանը
 
 
Նա  առաջին անգամ  24 ժամով հեռացել էր իր ծնողներից մի ամառային ճամբարի մասնակցելու,մի բան, որ բոլոր պատանիների համար ուրախալի և հաճելի ուղևորութիւն է: Բայց Դաւիթն առհասարակ զուրկ էր այդպիսի հաճոյքից, քանի որ նա էլ  առաջին կարգի շաքարախտից տառապող 1.250.000 ամերիկացիների նման պէտք է շարունակ իրենք իրենց շաքարը չափեն և հսկողութեան տակ առնեն:
Եթէ արեան շաքարի չափը շատ է բարձրանում, ենթական սրտխառնոց է ունենում եւ անհրաժեշտ է ինքն իրեն ինսուլին սրսկի, իսկ եթէ արեան շաքարի չափը ցածր է լինում, այդ դէպքում նա ցնորւած վիճակ է ունենում եւ հարկաւոր է շատ արագ ածխաջրով հարուստ ուտելիքներ ընդունի:
Եթէ հիւանդը չի զգում իր հիւանդութեան նախանշանները, նա միշտ պէտք է իր հետ ինսուլին ունենայ, որպէսզի կարողանայ իր արեան շաքարը հակակշռել, քանի որ նրանց մօտ շարունակ տատանւում է շաքարի չափը:Պատահում է այնպէս, որ այդ կարգի հիւանդները դիմում են շտապ օգնութեան կենտրոններ:Ախտանշանների յաճախակի կրկնութեան դէպքում առաջ են գալիս աչքերի կուրութիւն,երիկամների աշխատանքի խանգարում եւ  սեռային անկարողութիւն: Իսկ շատ հիւանդների պարագայում բժշկութիւնն իր դրական արդիւնքներն ունի: Յատուկ սարք են միացնում ենթաստամոքսային գեղձի վրայ, որն ինքնաշխատ կերպով կարգաւորում է շաքարը: Բայց Դաւիթը դեռևս չի օգտագործել այն:
Դաւիթը ճամբարի առաջին օրը 3.200 մետր քայլեց:Նա մոռացել էր իր հետ վերցնել իրեն անհրաժեշտպիտոյքներն ու մի քանի պատառ սնունդ, դրա համար էլ այդ միջոցին նրա արեան շաքարը բարձրացաւ եւ նա չկարողացաւ դիմադրել:Նա ասում է՝ երբ իրեն հանգիստ վիճակում է գտնում, միանգամայն մոռանում է, որ շաքարի հիւանդութիւն ունի եւ իրեն զգում է որպէս մի առողջ պատանի: Մի քանի գիշեր յետոյ նա քնից արթնացաւ սաստիկ ջղային տրամադրութեամբ: Հիւանդութիւնը խաղում էր նրա հորմոնային համակարգի հետ և շատ անգամներ ստամոքսի ցաւեր էր առաջացնում:Նրա արեան շաքարը բարձրացել էր և ինսուլինի սրսկման սարքն էլ չէր աշխատում:Նա վաղ առաւօտեան ժամը 1.30-ին մտամոլոր հեռախօսեց իր հօրը. հայրը նրան ցուցմունքներ տւեց, թէ ինչ պիտի անի: Ինչևէ, նա թէև միանգամայն չի հրաժարւել  ճամբարներին մասնակցելուց, բայց ներկայումս ցանկութիւն էլ չունի մասնակցելու:
Փորձը  ցոյց է տւել, որ Դաւթի ու նրա նման հիւանդները մի այնպիսի սարքի կարիք ունեն, որ ինքնաշխատ կերպով պէտք եղած ժամանակ պահանջւած չափով դեղի սրսկում կատարի և հիւանդը կարողանայ իր կեանքից հաճոյք ստանալ, և դա ամէն մի ծնողի ցանկութիւնն է, որ իր զաւակին ապահով ու անհոգ տեսնել: Այս հարցում Դաւիթը պատճառ դարձաւ նման մի սարքի ըստեղծմանը:
Դաւթի մայրը՝ Թոբի Միլգրոմը մի մանկաբոյժ է:Նա էր, որ առաջին անգամ շաքարախտի նշաններ յայտնաբերեց նրա արեան մէջ:Այդ ժամանակ Դաւիթը միայն 11 ամսական էր: Նրա հայրը՝ Էդ Դամիանոն Բոստոնի համալսարանի կենսաբանական ճարտարագիտութեան բաժնում դասախօս էր:Նա մեծ ջանքեր գործ դրեց այնպիսի մի շարժական սարք հնարելու, որպէսզի հնարաւոր լինի միանալուենթաստամոքսային գեղձին: Այդ գիւտը մինչև հիմա  իր փորձառական շրջանն անց է կացնում յաջողութեամբ ևենթադրւում է, թէ 2017 թւականին այդ սարքը մուտք կը գործի բժշկական մասնագիտական շուկայ:
Տասնեակ տարիներ է, ինչ մասնագէտները  խոստանում են, թէ շաքարախտը մինչև 5 տարի վերջնական բուժում կը ստանայ, բայց իրականութիւնն ուրիշ բան է և յուսադրելի որևէ բան չկայ դրա ժամկէտային բուժման համար: Սակայն վերոյիշեալ սարքի գոյութիւնը յոյս է ներշնչում շաքարի բարձրացումը կարգաւորելու համար:
«Դա մի սարք է, որ կարող  է հետագայում շաքարախտով տառապող հիւանդների կեանքը բաւականի փոփոխութեան ենթարկել»,- ասում էԴամիանոն, որոնք տարեկան 5 բիլիոն դոլար ԱՄՆ-ի Առողջապահական կազմակերպութեան համար ծախս է գրանցում:
Այս կապակցութեամբ մի խումբ ուրիշ հետազօտողներ էլ աշխատում են իրենց յատուկ գիտական ուղղութեամբ: Բայց առայժմ Դամիանոն աշխատում է առաջին կարգի շաքարախտի վրայ, որը սովորաբար փոքր տարիքում է առաջանում:
Ընդհակառակը, երկրորդ կարգի շաքարախտն աւելի տարածւած է և դա առաջանում է մարդկանց ապրելակերպից:
Դամիանոն համոզւած է, որ իր ստեղծած պանկրէասի կարգաւորման սարքը 2017 թւականին մուտք կը գործի շուկայ:
Ներկայումս տեղի է ունենում մի փորձաշրջան, որին մասնակցում են  շաքարախտով տառապող 210 հիւանդներ, որոնք փորձարկում են տւեալ սարքը և ըստ կլինիկական հետազօտութիւնների, այն պէտք է չնչին փոփոխութեան ենթարկել:
Վերջին փորձարկութեան ժամանակ մի 11 տարեկան տղայ հազիւ համոզւեց սարքը նրա մարմնից անջատելու:Ի վերջոյ հետազօտողները կարողացան մէկ ժամում այդ սարքն անջատել երեխայի մարմնից:
35-ամեայ Մաթ Դիփադոան աշխատում է հիւանդանոցում:Նա այդ սարքը 22 օր օգտագործեց: Նա ասում է, թէ դա անհոգութեան մի շրջան էր իր համար և շատ  տխուր է, որ պիտի վերադարձնի այդ սարքը: Դիփադոան եւ միլիոնաւոր իր նման շաքարախտ ունեցող մարդիկ նորից կունենան եւ կը  վայելեն իրենց անցեալի առողջ կեանքը:
 
Կեանքի  փոփոխութիւն
Շաքարախտով տառապողը աստիճանաբար չի ենթարկւում  հիւանդութեան, իսկ Դաւթի պարագան միանգամայն տարբեր էր: նա երբ 11 ամսական էր, բաւականի աշխոյժ էր և արդէն մէկ շաբաթ էր, ինչ մայրը նրան քայլել էր սովորեցնում, որ միանգամից նա դարձաւ թմրած ու քնկոտ և արտաքնապէս այլայլւած, որ նման չէր ուրիշ երեխաների. ապշած տեսք էր ստացել. երբեմն տխրութիւն և ընկճւածութիւն էր տիրում, քաշը թեթևանում էր, շուտ-շուտ միզելու պահանջ զգում:  Մայրը նկատելով, որ դա նորմալ երևոյթ չէ, Դաւթին տարաւ հիւանդանոց տարրալուծարանային ստուգումների:
Արդիւնքում պարզւեց, որ նրա արեան շաքարը 800 մգ դեսիլիտր է, միչդեռ նորմալը պէտք է լինի 70-120:
Դաւթին անմիջապէս  հոսպիտալացրին: Ընտանիքի անդամները կարծում էին երեխան մի քանի օր աւել չի ապրի, մինչդեռ բժիշկները յուսադրում էին, որ   նա չի մահանայ, բայց նրա կեանքը տարբեր կը լինի ուրիշներից:
Մէկ ամսւայ ընթացքում Դաւիթը 2000 ախտաճանաչման ենթարկւեց:
Դամիանոն հասկացաւ, որ արդէն ժամանակն է իր աշխատելու ձևը փոխելու: նախ Իլինոյզի համալսարանի  ընդունակ, գործին ծանօթ ուսանողներից մէկին աշխատանքի վերցրեց, որը մարդու մարմնի   թւաբանական համակարգին կապւող մասնագիտութիւն ունէր, իսկ միւս կողմից էլ ընթացաւարտ Ֆիրասէլ Խաթիբին յանձնարարեց իր դասախօսին օգնելու ինսուլինի և շաքարախտի հիմնական դեղը՝ գլուքագոն կոչւած հորմոնի սրսկման  համադրման  կանոնակարգ մշակելու հարցում:
Տարբեր ժամանակներում ստեղծւած սարքերը  մշակել և այժմ մի նոր սարք էր պատրաստւել, որը մի բջջայինի չափ էր:
CGM-ը  մի գործիք էր,  որ տեղադրւում էր  հիւանդի մաշկի վրայ և 5 րոպէ մէկ  ստուգապէս ցոյց էր տալիս արեան շաքարի քանակը: Երբ շաքարի քանակը բարձրանում էր,պոմպի միջոցով ինսուլին էր սրսկւում և այսպիսով հսկողութեան տակ էր առնւում այն:
 Մօտ 110 մասնագէտներ  Դամիանոյի մշակած սարքը այժմ փորձարկում են իրենց կլինիկաներում, որի արդիւնքում այժմ յաջող կերպով հակակշռի տակ է առնւում  դիաբետիկ հիւանդների ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
Փորձարկումների արդիւնքները տպագրւեցին «Նիու Ինգլանդ» բժշկական հետազօտական ամսագրում, որի ընթացքում քննութեան են ենթարկւել 81%  դիաբետիկ հիւանդբերի ենթաստամոքսային գեղձերը:
Արդիւնքները տպաւորիչ են եղել նախկին սարքերով կատարւած հսկողութիւնների համեմատ:
 
Վերջին փորձարկումներ
Դամիանոն ծրագրել է վերջին փորձարկումները կատարել: Դա կը տևի մի քանի ամիսներ հարիւրաւոր դիաբետիկ հիւանդների մասնակցութեամբ:
Այդ ուսումնասիրութիւնը տեղի կունենայ ամենաբարձր մակարդակով, որի  արդիւնքում  մինչ այդ եղած սարքերը կատարելագործւած ու համատեղ կը լինի ընդամէնը մի արմաւի  կամ աւելի փոքր չափի, որն աւելի արդիւնաւէտ կը լինի և որը պէտք է հաստատում գտնի  ԱՄՆ-ի  Սննդի ու դեղորայքի կազմակերպութեան կողմից:
Դամիանոն մտադիր է նաև հիմնել մի ընկերութիւն, նորաստեղծ սարքը շուկայ հանելու համար: Այս վերաբերեալ շատ հետաքրքրւած է  Ֆրեդ Խանհան, որի 7 տարեկան  աղջիկը՝ Էլիզը հէնց մէկ տարեկան հասակից  ենթակայ է եղել այդ հիւանդութեան: Նախատեսւում է, որ 2017 թւին  ամբողջապէս կատարելագործւած սարքը պարտադիր կը գործարկւի  կլինիկաներում:
Դամիանոն համոզւած է,որ դա կիրականանայ իր հետ համագործակցող  մասնագէտների  և նիւթապէս օժանդակող մարդկանց շնորհիւ, որոնք  ներկայում էլ աջակցում են ինսուլին ընդունող հիւանդներին, որը հանդիսանում է ոչ միայն բարոյական ակտ, այլ մեծ օգնութիւն նման կարգի հիւանդների նկատմամբ:
Դամիանոն նշում է նաև, թէ այդ ակտը  մեծապէս գնահատւում է դիաբետիկ հիւանդների կողմից: Իսկ յիշեալ սարքի արտադրութեան ծախսը նախահաշւարկել է մի քանի հազար ԱՄՆ-ի դոլար, որ անհրաժեշտ է հայթայթւի  ապահովագրական հաստատութիւնների կողմից, հակառակ դէպքում  այն չի կարող արդիւնաւորւել, որի պատճառով էլ, ըստ վիճակագրական տւեալների, դիաբետիկ հիւանդների 63%-ը  տեսողութեան, 54%-ը երիկամների , 60%-ը ջղերի քայքայման վտանգի առաջ են կանգնած:
Վերջին տարիներին, ըստ հաշւարկումների,  դիաբետիկ հիւանդութեան համար ծախսերը կազմել են տարեկան  բիլիոնաւոր դոլարներ:
Այդ ծախսերի կրճատումը միայն հնարաւոր է մասնագէտների ու գիտնականների գործունէութեան շնորհիւ:
Մասաչուսետսի համալսարանի հետազօտական  բաժնի վարիչ բժիշկ Դաւիթ Հառլանը  համոզւած է, որ բժշկութիւնը դեղորայքին ու ներքին բուժումներին է կապւած, իսկ  Դամիանոյի սարքի մասին այն կարծիքն ունի, թէ դեռ երկար ճանապարհ պիտի անցնելու վերջնական արդիւնքի հասնելու համար:
Դամիանոն ևս միևնոյն կարծիքն ունի բիոմիկ պանկրէասի  վերաբերեալ և համարում է մի կամուրջ, որ գիտնական բժիշկները հետազօտութիւնների ընդլայնումով կը հասնեն ամբողջական բուժման:
Նա ներկայումս աշխատում է կատարելագործելու իր պատրաստած սարքը, իսկ վերջնական փորձարկումը  հարկադրաբար պէտք է կատարի  իր տղայի՝ Դաւթի վրայ, որից յետոյ արդիւնքը դրական լինելու դէպքում պաշտօնական հաստատում գտնելուց յետոյ կարողանայ թողարկել շուկայ:
Դաւիթը հաւատում է իր հօր անցնող ճանապարհին և ուրախ է, որ շուտ է յայտնաբերւել իր հիւանդութիւնը և հաւատացած է, որ իր հայրը կը կարողանայ այդ աշխատանքը յաջողութեամբ պսակել և միլիոնաւոր մարդկանց ուրախութիւն պարգևել:
 
 
«Յոյս» թիւ 194
13 Յունիս 2015

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *