Հայ մտաւորականների յղած նամակներն աշխարհի ղեկավարներին համառօտ զեկուցում

 
ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ
 
2014 թւականի նոյեմբերի 18-ին իմ կողմից մի հրաւէր հրատարակւեց «Ալիք» օրաթերթում և «Յոյս» երկշաբաթաթերթում, որով իրանահայ  մտաւորականները հրաւիրւում էին Հայ ակումբ Մեծ Եղեռնի 100-ամեակի կապակցութեամբ անձնական մտորումներս կիսելու համար:
Խօսակցութեան նիւթը երկրորդ աշխարհամարտին Խոր-հըրդային Հայաստանի կողմից 600,000 զինւոր պատերազմի դաշտ ուղարկելու մասին էր, որից 300,000-ը այլևս չվերադարձաւ ռազմադաշտից: Դա նշանակում է, որ 300,000 զինւորներ նահատակւել են Ռուսաստանին պաշտպանելու և ևրոպական շատ երկրներին օգնելու՝ Հիտլերեան նացիզմի լծից ազատագրւելու համար. դա նշանակում է փոքրիկ Հայաստանն իր ժողովրդի 10%-ը  ձեռքից տւել է, որպէսզի  ևրոպացին ազատագրւի ու ազատ ապրի, իսկ այդ ազատութեան ձեռքբերման համար հայերն էլ մասնակից ու օգտակար են եղել:Այլ կերպ ասած, մենք աշխարհին որևէ ձևով պարտք չենք, այլ աշխարհն է մեզ պարտական:
Միևնոյն մտայնութեամբ Հայաստանում էլ հրաւիրւեցին մի խումբ մտաւորականներ, որտեղ արծարծւեց նոյն գաղափարը և  համաձայնութիւն ձեռք բերւեց և գործնականի դիմելու համար կազմւեց  բարեմիտ  ու ազգային մտաւորականների մի խումբ: Այս ուղղութեամբ ամենալաւ նւէրը պարգևեց պր. Անդրանիկ Արշակեանը տրամադրելով մեզ իր հեղինակած  քառահատոր գիրքը, որի մէջ ընդգրկւած էր այդ 300,000 նահատակւած հայերի անուններն իրենց հասցէներով , որը և վերածւեց խտասալիկի( CD):
Բացի այդ, տէր եւ տիկին Վաչիկ ու Սեդա Գրիգորեանները  յանձնեցին 2 հատոր գրքեր, որտեղ նշւած էր բոլոր նահատակւած հայ մտաւորականների անունները. այդ գիրքը ևս վերածել էին CD-ի: Հայաստանի Եղեռնի թանգարանից խնդրեցինք եղեռնին պատկանող որոշ նկարներ մեզ տրամադրել: Թանգարանը մեզ տւեց Եղեռնին յատկացւած ամբողջական մի ալբոմ, որից գործադիր խումբն առանձնացրեց  մօտ 100 նկարներ, որոնց բացատըրութիւնները հայերէն լեզւով էր գրւած: Մի նախաբանով այդ բոլորը թարգմանւեց անգլերէն ու ֆրանսերէն լեզուների և ապա տպագրւեց մի գեղեցիկ ու  ներկայանալի ալբոմ:  Անգլերէն և ֆրանսերէն լեզուներով առանձին գրութեամբ  բացատրելով  300,000 հայ զինւորների նահատակութեան գաղափարը, ևրոպական երկրներից պահանջեցի, որպէս  մի երկիր, որ ձեր ազատութեան ու ժողովրդավարութեան համար իր երիտասարդների արիւնն է հեղել, ուստի  դուք էլ այժմ  միջազգային ատեաններում զօրավիգ եղէք մեր պետութեանը եւ Հայ դատի կազմակերպութիւններին: Այդ գրութիւնը  ապրիլի 24-ից առաջ Հայաստանից ուղարկւեց առաջին հերթին ԱՄՆ-ի նախագահ Օբամային, ԱՄՆ-ի Սենատին, Կոնգրեսին, Եւրոպայի խորհըրդարանին եւ ևրոպական տարբեր երկրների  ղեկավարներին:
Առաջին պատասխանն ստացւել է Եւրոպայի խորհրդից, որի թարգմանութիւնն ներկայացնում եմ: Նամակները հասցէագրւած են  հայ մտաւորականների կողմից: Դեռևս շարունակւում է այդ նամակների առաքումը աշխարհի մեծ ու ազդեցիկ երկրների համար:
Այս բոլոր աշխատանքների ծախսերը կատարել եմ անձամբ սիրայօժար: Այդ հարցում խորին շնորհակալութիւնս եմ յայտնում նաև պրն. Կարէն Նազարեանին, ՀՀ Արտաքին գործոց նախարարութեանը եւ պրն. Շահէն Աւագեանին իրենց ցուցաբերած աջակցութեան համար:
 
 
Եվրոխորհրդարանի արձագանքը
 
Եվրոխորհրդարանի բանաձեւի տեքստը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, թարգմանւած անգլերէնից
 
 
«Յոյս» թիւ 193
23 Մայիս 2015
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *