Երկար ապրել, նաեւ լաւ ապրել

 
Թերթիս անցեալ համարում ներկայացրել էինք ամերիկացի մտաւորական Էզկիէլ Ջէյ Մանուէլի տեսակէտի այն մասին, թէ ինչու՞ 75-ից աւել ապրելը խելացի բան չէ: Սակայն այս հարցում եւս, կան զանազան տեսակէտներ: ՙԹայմ՚ շաբաթաթերթը իր համարներից 10-ից աւելի էջեր է յատկացրել այս հարցի վերաբերեալ յօդւածների, որոնցից մէկը ներկայացնում ենք ստորեւ: Յօդւածագիրը ներկայացնում է բժշկական գիտութիւնների ջանքերը մարդու կեանքը երկարացնելու համար ձեւեր գտնելու ուղղութեամբ, սակայն նա էլ համաձայն է, որ բուն մարտահրաւէրը ոչ թէ երկար ապրելն է, այլ երկար եւ միաժամանակ լաւ ապրելը:
 
 
Երկարակեցութիւն
 
 
Լաորա Լ. Քարսթենսէն
Թարգմանեց Լեւոն Ահարոնեանը
Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի 2015 թւականի մարտ ամսի համարից
 
Մենք ապրում ենք մի իւրայատուկ ժամանակաշրջանում եւ պիտի շնորհակալ լինենք բժշկութեան եւ գիտութեան առաջադիմութիւններին, քանի որ մեր նախկին սերնդի համար ա‘յն միտքը, թէ կարելի է  մարդկանց կեանքը երկարաձգել, նման էր մի գեղարւեստական արձակի:
Այսօր մի ամերիկացի երեխայի կեանքը ծրագրւած է այնպէս,  որ նրա կեանքի ժամանակաշրջանը քսան տարով աւելի երկարատեւ լինի համեմատ այն երեխայի, որ ծնւել է 1925 թւականին: Ներկայումս ամերիկացի ժողովրդի կեանքի տևողութիւնը 15 տարով երկարաձգւել է:
Երկարակեցութիւնը հիանալի յաջողութիւն է, և ԱՄՆ-ի տարեցներն այն համոզումն ունեն, թէ դա տեղի է ունեցել որոշ տւեալների բերումով,  օրինակի համար եղանակի փոփոխութեան եւ համաշխարհայնացման: Եթէ մենք ուշադիր լինենք երկարակեցութեան հիմնական ազդակներին, այն ժամանակ մենք կը խուսափենք ճգնաժամային հանգամանքներից  եւ կը բարելաւենք մեր ապրելակերպը ամէն մի տարիքում:
Մենք ապագայ կեանքի երկար տարիները նկատի ունենալով պէտք է գիտակցենք, որ երկարակեցութեան հետ միաժամանակ գոյութիւն են ունենալու նաև որոշ տագնապներ եւ անհանգստութիւններ:
Գիտնականների փորձը ցոյց է տալիս, թէ տարիքի խնդիրը մէկ տարւայ ընթացքում որքան արագ և մեծ ուշադրութեան է արժանացել ժողովրդի կողմից, որի պատճառով վերջին ժամանակներում անցեալի համեմատ մարդկանց կեանքի տևողութիւնը բաւականի երկարել է:  Գիտութեան ու տեխնոլոգիայի զարգացումը անցնող 100 տարիների համեմատ պատճառ է եղել աշխարհը միանգամայն վերափոխւի, յատկապէս մարդկութեան վերաբերմունքն ու մտածելակերպը շրջապատի  նկատմամբ և դա քիչ առաջընթաց չէ, օրինակ փոխադրական ու հաղորդակցական համակարգերը, բազմաբնակարայնութիւնը, արդի հիւանդանոցները, որոնք ձեռք են բերւել դրանց իրականացնողների տոկունութեան ու ճիգերի շնորհիւ:
Քաղաքի տարբեր մասերում տարբեր բնոյթի սարքեր են կառուցւել ծնողների և նրանց երեխայի  օգտագործման համար և ոչ միայն անհատին ծառայելու, այլ ծննդաբերողների և տարեց մարդկանց համար, ովքեր  մինչևիսկ մեքենավարելու կարողութիւն չունեն:
Մեր կրթական  համակարգը ծառայում է  երեխաների, երիտասարդների և ծերերի պահանջներին, նաև մասամբ ծառայութիւն է մատուցում  հանգստի կոչւած ու մասնագէտ անձանց:
Իրականութեան մէջ 1960-ական թւականներին երկարակեցութեան միտքը նման էր հիւանդ ու տկար մարդու, որն անցանկալի երևոյթ էր և տարեցներն ու երիտասարդները որևէ իրարհասկացութեան եզր չունէին: Տարեցները երիտասարդներին որևէ կերպ չէին գնահատում և պարզապէս անարգում էին բացէիբաց բոլորի ներկայութեամբ:
Այդ մարդիկ, որոնք բաւականի կեանքի փորձառութիւն ունէին, միանգամայն տարբեր կերպ էին մտածում: Գիտութեան ու տեխնոլոգիայի զարգացմամբ մարդու կեանքի տևողութիւնը երկարել է, միայն թէ  պէտք է նկատի ունենալ, թէ ուր ենք ուզում հասնել, որը և շարժառիթ է անդրադառնալու երկարակեցութեան  պատճառներին:
Տնտեսագիտութեան մրցանակ շահած Ռոբերտ Ֆոգէլը և իր գործակից Դորա Կոստան նշում են, թէ՝ «Technophysio evolution» կոչւած մի գիտական սարք պատճառ է դարձել կենսաբանական  զարգացումների: դա մի տեխնիկա է, որն ապահովում է ուտելիքների դիմացկանութիւնը, պահպանումը և բարեմասնութիւնը: Սակայն դա միայն գիւղատնտեսական  արդիւնաբերութեան և էլեկտրական  զարգացումներին չի վերաբերվում, որոնց արդիւնքում ստեղծւեց սառնարաններ, որոնցով պահպանւեցին սննդամթերքները, պաստորիզացւեցին ուտելիքները և զտւեցին ջրերը, պատւաստումների շնորհիւ կանխարգելւեց վաղահաս հիւանդութիւնները և կասեցւեց մահացութիւնները մանուկների և երեխաների մէջ, նւազեցին վիրուսային վարակիչ հիւանդութիւնները,  որոնք և նպաստեցին մարդկանց առողջութեանը:
Կարելի է ասել, որ ընդհանրապէս մարդկութիւնը գէնետիկօրէն ձեւափոխւեց իր կերպարանքով. օրինակի համար, 10,000 տարի առաջւայ համեմատ մեր մարմնի աշխատող մասերը աչքառու կերպով զարգացել են: Մարդու միջին մարմնի չափն աւելացել և ներկայումս դարձել է աւելի բարձրահասակ եւ նոյնիսկ ուղեղի գործողութիւնն աւելի է կատարելագործւել:
Երկարակեցութիւնը կապ ունի նաև ընտանեկան պարագաներին: Ներկայումս ծնողները  չեն ցանկանում բազմաթիւ զաւակներ ունենալ, որի արդիւնքում մարդկային վիճակագրութիւնն ստանում է բրգաձև պատկեր, որի յատակամասում գտնւում են բազմանդամ ընտանիքներ, իսկ գագաթում դառնում են սակաւաթիւ:  Այսպիսով երեխաները ծնւում և մեծանում են ընտանեկան աւելի լաւ պայմաններում, ապրելով աւելի զարգացած աշխարհում, օգտւում են ամէն հնարաւորութիւններից ու յարմարութիւններից մինչև խոր ծերութիւն:
Քանի որ մենք կարող ենք գեղեցիկ, զարդարուն ու ազատամիտ լինել, ուստի երկարակեցութիւնը մի դժւար կացութիւն է ստեղծում այս ճանապարհին, որին հասնելը   կարօտում է պայքարի,  եւ քանի որ դա արդար ու անկեղծ մի պայքար է, մարդ ինքն էլ գտնում է դրա մշակութային ձևերը:
Այսօր մշակոյթն է, որ մարդուն թելադրում է, երբ ուսում ստանայ, երբ ամուսնանայ, ունենայ զաւակներ, իր կեցութեան համար բնակարան ապահովի, աշխատի եւ դրանից յետոյ հանգստի անցնի, որը եւ հակասում է երկարակեցութեանը, այն կեանքին, որ մենք ենք ապրում: Այսօրւայ մշակոյթը մեզ առաջարկում է մի քիչ  ուշադրութիւն դարձնել առողջութեան խնդրին, բուժւել երկարատեւ հիւանդութիւններից, որոնք տանջում են տարեց մարդկանց, իսկ միւս կողմից էլ  երկարակեցութիւնը բնականաբար ֆինանսական ծախսեր են պահանջում, որը ահ ու սարսափ է բերում տարեցներին՝ կորցնելու համար իրենց նիւթական ապահովութիւնը: 
Մենք կարիք ունենք  կենսաբանութեան և հասարարական ոլորտներում որոշ փոփոխութիւններ մտցնելու, հիւադութիւնների յարուցիչները թուլացնելով ու չեզոքացնելով և մարմնական տկարութիւններն ու թուլութիւններն ուժեղացնելով:
 Գիտութեան առաջադիմութիւնը հնարաւութիւն է տալիս մարդկանց կեանքի տևողութիւնը երկարաձգել: Կենսաբաններն անդրադարձել  են, որ մոլեկուլային գործընթացներն են, որոնք նպաստում են մարդկանց ապրելու տարիքն աւելանայ, հետևաբար բանը նրանում է, թէ ինպէս կարելի է հակակշռել այդ երևոյթը և դանդաղեցնել, կասեցնել հիւանդութիւների զարգացումը:
Ի դէպ, տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացումները պատճառ դարձան, որ նոր տեսակի սարքեր ստեղծւեն եւ դրանց միջոցով փոխարինել և հըզօրացնել տկարացած անդամները, և այլ նորարարութիւնների շնորհիւ նպաստել մարդկանց երկարակեցութեանը: Այդ բոլորը տեղի ունեցաւ յաւուր պատշաճի:  Տարիքի բերումով լսողութեան թուլութիւնը,  շարժունակութեան և հաւասարակշռութեան կորուստը այն երևոյթներից էին, որ բժշկական ճարտարագիտութիւնը օգնութեան հասաւ տարիքաւորներին և այդ կարգի թուլութիւն ունեցողներին, և վերականգնեց նրանց կենսունակութիւնը:
Եթէ գիտութեան ասպարէզում ներդրումներ կատարւի ժողովրդի սոցիալ-ապահովութեան ուղղութեամբ, դա օգտակար կը լինի ժողովրդի համար: Ի հարկէ, անհրաժեշտ է, որ մարդիկ իրենց առօրեայ կեանքում իրենց ֆիզիկական մարզավիճակը բարելաւեն, դա որոշ պարագաներում  արմատախիլ կանի հիւանդութիւնները մարդկանց կեանքից:
Գիտնականների գիտելիքներից կարելի է օգտւել մեր շրջապատում ապրող երեխաններին առողջ և ուրախ կեանք պարգևելու համար:
Արդիւնաբերողների և գործարար մարկանց համագործակցութիւնը կարող է օգտակար հանդիսանալ ժողովրդի երկարակեցութեանը: Օրինակ մեքենավարելիս արկածի չենթարկւելու համար պէտք է  մեքենան արգելակի, բնակարանների անվտանգութեան համար անհրաժեշտ է դրանք վթարային վիճակից դուրս բերել և նորոգել, բջջային հեռախօսները վնասազերծ դարձնել, որ ֆինանսական լաւ միջոցներ ունեցողները կարող են ներդրումներ կատարելով աջակցել այս գործին:
ժողովուրդն այն հնարաւորութիւնն ունի, որ առեւտրական միջոցներով աշխատաւորների հանգստի կոչւելու տարիքի եւ յարակից խնդիրների շուրջ նոր բանակցութիւններ վարի պատկան մարմինների հետ և նոյնիսկ ձեւափոխութեան ենթարկի օրէնքները, որպէսզի  հնարաւոր լինի աւելի երկար տարիներ աշխատել և նոր միջոցներ ստեղծել, որպէսզի ծնողները կարողանան աւելի շատ ժամանակ տրամադրեն իրենց զաւակներին, և այդպիսով ստեղծագործական արձակուրդները կը դառնան սովորական առիթներ: Պատկերացրէք, որ աշխատաւորներն անց են կացնում  փորձնական մի շրջան և ծերութեան տարիքի հասնելուց առաջ ազատ ժամանակ են ունենում:
30 կամ աւելի շատ աշխատանքի տարիներ, նշանակում է մենք կարող ենք բարելաւել մեր ապրելակերպը եւ նոյնիսկ աւելի երկարացնելով կը կարողանանք ստեղծել մի աշխարհ, որի մարդիկ հակառակ ծերացած տարիքի, ունենան մտային աշխուժութիւն և ֆիզիկական լաւ մարզավիճակ,  նիւթական ապահովութիւն և նրանց ապրելու միակ խնդիրը կը լինի այն, որ կեանքի աւելի բարձր տարիքում են գտնւում:
Եւ ի վերջոյ, մեր այս զրոյցը կարող է լինել միայն մի տակնապի մասին՝ երկար կեանքի ու նոր պատեհութիւնների և հնարաւորութիւնների վերաբերեալ»:
Ֆոգէլը դասախօս է եւ Սթանֆորդ համալսարանի երկարակեցութեան կենտրոնի տնօրէն: Նա գրել է տարբեր գրքեր երկարակեցութեան մասին :
Երկարակեցութիւնը կարելի է հետևեալ կերպով պատկերացնել՝ ուրախ, առողջ և ֆինանսական ապահով ապրելակերպ:
Լաուրա Լ. Քարսթենսէն 61-ամեայ կին է և Ստանֆորդ համալսարանի երկարակեցութեան կենտրոնի տնօրէն: 
«Ես շատ չեմ մտածում  տարիքի վերաբերեալ, բայց մտածում եմ նաև մարմնի ֆիզիկական վիճակի եւ հոգեբանական առողջութեան մասին, ես ուզում եմ նախապատւութիւնը տալ մարզանքի եւ տեւականօրէն ճգնում եմ  յաղթահարել մեծ դժւարութիւնները, որոնք մարդկանց պահում են զգօն, ուշիմ և հոգեպէս բարձր տրամադրութեամբ»:
 
 
«Յոյս» թիւ 193
23 Մայիս 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *