Ինչ ասացին ժողովականները

 
 
 
Մանկապարտէզների թոշակի շուրջ խորհրդակցութիւնների
ընթացքում.
Սրբազան Հայր.
Այս օրերերի տնտեսական տագնապին մէջ, որքան ալ առաջնորդարանը տնտեսական դժւարութեան մէջ լինի, քանի որ մեր դպրոցները սրբութիւն սրբոց են, մենք պիտի մեր մանկապարտէզը լաւ վիճակի մէջ պահենք:Մանկապարտէզը առանցքն է մեր հայեցի դաստիարակութեան: … Տնտեսական տագնապին դիմաց մեր ժողովուրդին արտագաղթն է: Այս օրերուն դժբախտաբար նորից արտագաղթը թափ է ստացել: Ես օրական 15-20 հատ վկայագիր կը ստորագրեմ: Դրանք իհարկէ մասամբ նախկին տարիների վկայագրերի վերանորոգումներն են: Չենք գիտեր կերթան կամ ոչ: Բայց երեւոյթ է ասիկա: Սա բոլորիս տագնապն է: Եւ բոլորս ձեռք ձեռքի տւած պիտի պայքարինք: Բարի պատերազմ մը պիտի առաջ տանինք:
 
Հաշւեքննիչ մարմնի զեկուցաբեր Իսիկ Ստեփանեանի զեկոյցից յետոյ.
Ռոզիկ Տէր Յովհաննիսեան.
Մի փոքր հարց. ինչքան, որ ընկերին ճանաչում եմ, կամ այն կողմն է նստած եղել, կամ այս կողմը. այսինքն սիստեմի մէջ է եղել: Այն ժամանակ, որ այն կողմն է եղել, այդ բաները չի՞ նկատել:
Գէորգ Աբուլեան.
Դա փոքր հարց էլ չէ. շատ մեծ հարց է:
Իսիկ (Իսրայէլ) Ստեփանեան.
Հաշւեքննութիւնը եւ հաշւապահութիւնը լրիւ տարբեր բաներ են: … Սա ինչ կապ ունի իմ այն կողմը լինելուն: Յետոյ՝ մենք 11 հոգի ենք եղել: …
 
Հաշւեքննիչ մարմնի զեկուցաբեր Իսիկ Ստեփանեանի զեկոյցի մասին.
Էդւարդ
Բաբախանեան.
Ողջունելի է հաշւեքննիչ մարմնի մօտեցումը: Մենք ուզում ենք ժողովից հարցնենք, որ ի՞նչ անենք: Որոշ հա-շիւներ, օրինակ Հաջ Հասանինը, Սահակեանինը, մի բաներ արել ենք եւ կարող ենք փակել: Մերի Օհանեանի հաշւի դէպքում, մի հատ թղթածրար ունենք. այնտեղ կան ստացականներ, որոնք հաշւելով ստացւում է 80 մլն թուման: 28 մլն պակաս կայ: Դեռ ստացականների մէջ էլ հարցեր կան: Ասէք ի՞նչ անենք: Ուղղութիւն ցոյց տւէք եւ Թեմական Խորհուրդը դրան կը հետեւի: Տնօրինումներ եղել է 7-8 այթեմների: Ինչ, որ մնացել է հիմնականում շինարարականին է կապւում: …
 
Իսիկ
Ստեփանեան.
Ցաւում եմ, որ առաջնորդարանը հաշւեքննութեան մասին կէտ չունի, մինչդեռ ասենք «Արարատ» միութիւնը քանի էջ այդ ամսին կէտ առ կէտ բացատրութիւններ ունի:
 
Հաշւապահութիւնից հարցրէք, որ Վահիկ Շահնազարեանին (նախկին նիւթականի պատասխանատուին) ինչո՞ւ չի ներկայացւել Մերի Օհանեանի կալւածի հաշիւները: Մենք հաշւապահութիւնից չենք ուզում հարցնել, որովհետեւ զգում ենք մեզ չի ուզում պատասխանել: …
 
էլիպս
Մասեհեան.
Թափանցիկութիւնը որպէս մի ռազմավարութիւն ենք ընդունել այս Պատգամաւորական ժողովում, եւ համայնքը կարիք ունի դրան։ Ցաւօք համայնքը այնքան էլ դրական մօտեցում չունի մեր սիստեմին: Մտածում են՝ սրանք գնում են, գալիս են, ուտում են. Այսպիսի բաներ շատ ենք լսում: Եւ մենք ուզում ենք ասել, որ՝ ոչ էսպէս չի: Եւ դրա համար էլ ես կածում եմ որ հետեւենք, նոյնիսկ դատական հայցով, թող իմանան, որ մենք հետեւում ենք, ոչ ոք չի կարող էստեղից մի ռիալ ուտել: Նման բաներ շինարարական հարցերում է պատահում, պիտի զգոյշ լինենք: ՊԺ-ը պիտի յանձնարարի, որ հաշ-ւեքննւի, եւ ամէն բան պարզւի:
Մարդիկ կան, որ չքաւոր են, եւ միայն ասում ենք չունենք, որ նրանց օգնենք. ինչպէ՞ս կարող ենք շրջանցել այդպիսի մեծ գումարներ:
 
Ռոբերտ
Մարգարեան.
Կրթական խորհուրդը զեկոյց է ներկայացնում օրաթերթով եւ յատարարում, որ՝ մենք հարիւր կամ իննսուն տոկոսով աշակերտներ ունենեք համալսարան ընդունւած, ուրեմն ուսուցման մակարդակը լաւ է, եւ ոչ մի ուսումնական ծրագրի բարձրացման հարց էլ չունենք: Հետեւաբար այս ծրագրի մէջ ոչ մի կէտ չկայ ուսումնական մակարդակի բարձրացման կապակցութեամբ: Բայց այդ խնդիրը գոյութիւն ունի: Վկան մեր միջնակարգ դպրոցների դատարկ նստարաններն են, իսկ յաջորդ տարիներում երեւի մեր ուղեցոյցի օղակի դատարկ նստարանները կը գան վկայելու, որ մենք խնդիր ունենք մեր կրթութեան մակարդակում:
 
«Սահակեան» դպրոցը ծերանոցի վերածելու մասին.
Արմէն Բէգլարեան.
Վերջին 4-5 տարիներում մի սխալ մտայնութիւն է առաջացել մեր մէջ: Մենք իրականութիւնից փախչում ենք: Մեր 120 հազարանոց համայնքը դատարկւել է, դարձել՝ 40 հազար, մենք եկեղեցու շուրջի շէնքերն առնում ենք,որ պարսիկների ձայնը կտրենք: Դպրոցը դատարկում ենք, տալիս ենք դեսպանատանը, ուրիշ դպրոց է դատարկւում, եւ չենք իմանում՝ ինչ անենք, ասում ենք՝ ծերանոց սարքենք: Միւս դպրոցը, որ դատարկւեց չենք իմանում ինչ պիտի անենք: Քանի որ արդէն դեսպանատուն ունենք, ծերանոց սարքել ենք, եկեղեցու շուրջի շէնքերն էլ առել ենք: Ո՞ւմ համար եւ ինչի՞ համար: Եթէ կարելի է «Սօսէ Մայրիկ»-ը ընդարձակել, ինչո՞ւ այն չենք անում: Հսկայ դպրոցի շէնքը 10-15 հոգու համար: Մենք կարծես առաջին բանը, որ մտքներովս անցնում է, այն ենք անում:
 
«Յոյս» թիւ 127
25 Յուլիս 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *