Բրթել են ու…

 
 
Բարաջողում բարեկամներ թանկագին, how are you
Խնամի ու սանահեր ու քավորկին, how are you
Հաստատ գիտեմ, որ կարոտով ասծի օր,
Սպասում եք Ծատուրօղլուս նամակին:
 
Թե ցանկանաք, որ իմանաք մեր հալը,
Կամ հարցնեք ձեր գալը, թե չգալը,
Մեր կյանքն ըստի թամամ ծափ ու ծիծաղ է,
Ջաներսուն սաղ, դամաղներըսուն չաղ է:
 
Նոր ենք էկի, հալա գրին կարդ չունենք,
 Ըտուց բացի ոչ մե ղամ ու դարդ չունենք,
Փափուկ բարձ են դրի մեր գլխի տակը,
Ամսագլխին ստանում ենք թոշակը:
 
Էլ հելթ քեր, էլ մեդի քեր, (health care, medicare)
Էլ ինշորենս, էլ վելֆեր, (insurance, welfare)
Դոկտոռ ունես ամիսը մեկ քեզ կկանչի չեքափի (check up)
Կտկլորի, ամեն բանդ ոտից գլուխ կչափի:
Քոլեստրոլ ու պրեշեր,
Էլ արուն ու ք.. ու շ..,
Ինչ օր ունես, լրիվ կանեն անալիզ,
Թեկուզ մատտ մե փուշ մտնի, փառքում թախտա խաղալիս:
Ծախսը իրանք ինշորենսին(insurance) եռապատիկ չարջ (charge ) կանեն,
Մատիտ փշով ինշորենսի հերը գոռից կհանեն:
 
Էրեխեքը տեղ են ընգի, աշխատում են մարքեթում, market
Գլենդելի  առ ու տուրը մերոնցով է պտտում,
Էլ Մեյսիզ ու էլ Մարշալ,
Էլ Թրեդ Ջոզ, էլ Սենթրալ,
Էլ Քինգզ մարքեթ, էլ Հելթ ֆուդ,
Բըրբանք, ֆութիլ ու Նորթ վուդ
Դիլիվըր ու քաշիեր ու դիշ վաշեր,
(Delivery ու  cashier ու dishwasher)
 Բեբի սիթեր, հայոս քիփեր ու դագ ուաքեր:
(Babysitter, housekeeper ու dog walker)
 
Սիրանուշը ավարտել է քալեջը, (college)-ը
Հայ լէվըլ է անգլերենի նալեջը,(knowledge)-ը
Ըստուր-ընդուր անգլերեն է բամբասում,
Լավ, օր ոչով չի հասկանում ինչ ասում:
Խանութպանի հետ խոսում է հայերեն,
Ախեր թամամ բաղղալները հայեր են:
 
Էրեխեքը վերջի մոդել մաշին ունեն ոտի տակ,
Տունը ծախեք, փողը բերեք, մաշինների պարտքը տանք:
Ջահելները զույգըվել են, էնի հա ու էնիվեյ,
(Any how ու any way)
Պսակված են, թե անպսակ, դազընթ մաթըր, այ դոնթ քեյր:
(Doesn’t matter, I don’t care)
 
Խնամիքս գասոր օխտը ազգութուն ու ցեղից են,
Չեմ գիտի ո՞ր երկըրի ո՞ր քաղաքից ու գեղից են,
Միտներդ է, մենք հարևան գեղին աղջիկ չինք տալիս,
Մեր թոռները հիմի ըստի անգլերենով են լալիս:
 
Թոռներս էլ խառը հոր ու մորից են,
Դեռ չեմ ջոգում կարգին, որը որից են:
Ֆերնանդո ու Գոնզալես,
Գառսիա ու Պերսիդես
Հայ զի չու ու Մաո Չեն ու Չուն Յունգ Չի…
Ինչ նայում եմ, ոչ մեկը իմ նման չի:
Կինս ասում է.-Սալվադորը քու քնթից է վեր ընգի,
Չորագլուխ, կողավեր ու եքքախոս ու շառանգի:
 
Տոն օրերին հավաքվում են մեր տունը,
Էլ տիրոջը չի ճանչնում իր շունը:
Թանքս գիվինգ ու Հալոին ու Քրիսմիս,
Էլ Նովրուզ, էլՎալենթին ու Սուրբ Սարգիս,
Նոր տարին ու, Ջրօխնեքն ու Զատիը,
Թուքը թռավ Ծատուրօղլու կատիկը:
 
Էրեխեքը աշխար չեկած եքքա շավըր ենք անում,
Ղոնխների նվերներով ծախսը քավր (cover) ենք անում:
 
Կատարում ենք ընդոնց ու մեր թամամ ազիզ օրերը,
Տեսակ-տեսակ ուտելիքով լցնում ենք մեր փորերը:
Սաշիմի ու բոչիտո,
Էնչիլադա, թաքիտո,
Սուշի- մուշի, չա սուի ու քալմարի,
Հնդկաստանի բադալա ու բահարի:
 
Չենք մոռանում ավանդական մեր քուքուն ու փլավը,
Դասպիճի հետ վայելում ենք սի ֆուդն (sea food) ու հնդկահավը:
Մակդոնալդ ու Բերյունի ու Ֆեսենջուն,
Չիզբերգեր ու վրեն քաշկե բադենջուն:
Խառը տոլմա, աշէ քաշկ ու չուքյուֆտա,
Խեղդեք ձեզի, վելֆերի (welfare) հացը մուֆտ ա:
 
Թոռներս էլ ինչ հասնում են, լցնում են իմ պնագը,
Ձեռս են տալիս գդալն ու չանգալն ու դանագը,
-Գրանդ փա, յու լայք իթ:-Ես, վերի,
(Grand pa, you like it, yes, very,)
Կյանքումս ըտենց գյանդա բաներ չեմ կերի:
 
Հուփ եմ տալիս, կուլ եմ տալիս, ի՞նչ արած,
Դուս եմ էրթում, ետ եմ գալիս, ի՞նչ արած,
Դու մի ասի, իմ կերածը «Սի ֆուդ» է, (sea food)
Քառաճանգի  ոտներ ու գորդի բուդ է:
 
Խնամիքիս մեկն էլ հայաստանցի է,
Քշեր-ցերեկ գործը կեր ու կոնձի է:
Վերդուգոյի փարքում ամեն կիրակի
Շամփուրները շարում է թեժ կրակին,
 
Խորովածն ու Չալաղաջն, ու խաշլամեն,
Զակուսկին էլ սուջուխըն ու բաստուրմեն.
-Խնամի, էս խաշն էլ փորձի, համով ա-,
Էդ խաշն էլ խո պնակով չի, ջամով ա:
 
Մե խոսքով, ի՞նչ ասեմ,
Էս է, ախպեր, մեր ըստեղի «ռեժիմը»,
Աստված պիտի ալուրն աղա գժինը,
Լավ մտածեք, տեսեք գլխի ձեր ճարը,
Միշտ ասել են. «Բանջար կուտի անճարը»:
 
Ուզում եք գաք, ղաբըլ չունի, դուռը բաց է, համմեցեք,
Ծատուրօղլու կիսատն եկեք, աչքով տեսեք, թամմեցեք,
Ի՞նչ եք նստի, արագացրեք ներս տալը,
Բրթել են ու մեջը տնգել գդալը:
 
Գլենդել
2/19/2015
 
Հ Գ. Սիրելի կարթցողներ, մեռնեմ ձեր ջանին, թե անգլերեն չեք իմանում, իսկի չմտածեք, հենց էս բառերն որ նամակիս մեջ գրել եմ լավ գոց արեք ու արիք, ըտուց ավելն էլ անգլերենի պետկը չունեք: Ղուրբան ձեզի.
 
 
«Յոյս» թիւ 190
4 Ապրիլ 2015

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *