Յօդաբորբի (արտրիտ) եւ նրա բուժումնենրի 4 եղանակները

 
ԹՈՄ ՍԼԵՐ (Tom Slear)
Թարգմանեց ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ
 
 
Ստեփան Բարրին չի կարող յիշել, որ վերջին 10 տարիներում մի անգամ տառապած չլինի գօտկատեղի եւ մէջքի ցաւից, եւ երբեմն այդ անհանգստութիւնն այն աստիճանի ողորմելի էր դարձնում իրեն, որ չէր կարողանում իր տնից քայլել դէպի Դաւիդսոն նաւահանգիստ՝ Մարիլանդ քաղաքում, որպէսզի օգտւի իր նաւակից: Նա 64 տարեկան հանգստի կոչւած դաստիարակ էր: Նա ճիշտ ժամանակին ընդունում էր  որոշւած դեղերն ու ջերմեռանդօրէն մարզումներ անում, բայց ոչ մի արդիւնք չէր ստանում:
Բարրին տառապում էր արտրիտից  (osteoasthritis) եւ դա յաճախ էր տեղի ունենում, որն առաջ էր եկել ոսկրերի արանքի կռճիկների մաշւէլուց եւ ոսկրերի իրար քսւելուց:
Ներկայումս ԱՄն-ում 27 միլիոն մարդիկ տառապում են արտրիտից. դա աւելի շատ եւ տարածւած է, քան  որեւէ խրոնիկ հիւանդութիւն: Քաղցկեղից ու սրտի հիւանդութիւններից յետոյ, այն երրորդ տեղն է գրաւում երկրի տարածւած հիւանդութիւնների մէջ:
Միայն վերջին տարիներին էր, որ բժիշկները կարողացան մասամբ սանձահարել եւ բուժել: Նրանց բուժման առաջարկներից էր մարզանքը եւ հակաբորբոքիչ եւ հակագրգռիչ դեղորայքի օգտագործումը, ինչպէս եւ մարմնի ֆիզիոլոգիական բուժումները, իսկ  ամենացաւալին  այդ հատւածների վիրաբուժական տեղադրումն է: Ի վերջոյ Ստեփան Բարրին ընտրեց աւելի թեթեւ ձեւը, որի կարիքն  ունէր:
Այս վերջին տարիներին չնայած որ նոր բուժման միջոցներ է գտնւել, բայց շատ բժիշկներ ու հիւանդներ դեռեւս տեղեակ չեն:
Ցաւերի մեղմացում
2010 թւին ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի հաստատութիւնը (FDA) հաստատեց Սիմբալթա (Cymbalta) անունով մի դեղ, որ համատեղ կարելի էր օգտագործել արտրիտի  համար: Այդ դեղն առաջին անգամ հաստատւել էր 2004 թւականին: Այդ հաստատումից յետոյ սաստիկ ցաւերը մեղմացնելու նպատակով Սիմբալթան հարստացւեց սերոթոնինով (serotonine) եւ նոր եփինեփրինի միջոցով սրսկում կատարւեց ուղեղի մէջ:
Բայց այս ընթացքում պարզւեց, որ Սիմբալթան բոլոր հիւանդներին չի ազդում եւ օգտակար չի լինում, եւ դա պատճառ դարձաւ, որ հետազօտողները մի նոր ելք գտնեն բջիջներին պրոտէին հասցնելով նեարդների ազդակները զարգացնելու, եւ դա հետեւողականօրէն կատարւում էր այն հիւանդների դէպքում, որոնք խրոնիկ ցաւերի փորձ ունէին: Որոշ բժիշկներ մեծ հաւատք ունեն նոր դեղամիջոցների հանդէպ, մանաւանդ դրանցից մէկը, որ կոչւում է Թենեզումաբ, որի փորձը ցոյց է տալիս, թէ դա արգելք է հանդիսանում նեարդների ազդակների զարգացման վրայ: 2010 թւականին  ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի հաստատութիւնը (FDA) արգելեց ընդհանրապէս Թենեզումաբի (tene-zumab) գործածութիւնը, որը որոշ հիւանդների վիճակի վատթարացման պատճառ էր դարձել, եւ բոլոր ստուգումները վերաքննելուց  յետոյ միանգամայն արգելեց բժիշկներն օգտագործեն:
Սրսկումներ
Մեր յօդերի մէջ լողում են սինովեալ (synovial) անունով ժելատինէ մի  հեղուկ  հիալուրոնիկ թթւի (hyaluronice) հետ միախառն: Մասնագէտների միջոցով  արհեստական կերպով պատրաստւում է հիալուրոնիկ թթուն հիւանդների յօդացաւերը մեղմացնելու համար:
Բժիշկներն ասում են, թէ այդպիսով իրենց հիւանդների 70% -ը աւելի լաւ է զգում իրեն: Դա ասում է բժիշկ Ֆրէդ Ռեդֆերը  (Fred Redfar), ով ոսկրաբուժութեան մասնագէտ է Նեւադա նահանգի Հենդելսոն քաղաքում: Նա մօտաւորապէս տարեկան հարիւրաւոր հիւանդների այս կարգի սրսկումներով է բուժում: Այս տեսակ բուժումը կատարւում է  շատ կարճ ժամանակում եւ շատ քիչ չափով կողմնակի հետեւանքներով՝ արեան խցաբջիջներով հարուստ աւշահիւթի (PRP) սրսկումներով, որը պարունակում է ենթակայ հիւանդից վերցրած արիւն եւ արեան խցաբջհջներով հարուստ հեղուկի խառնուրդ: Այնուհետեւ այդ թանձրացած արեան խցաբըջիջը  սրսկում են հիւանդի ոսկրայօդի հատւածին: Նոյնիսկ այդ կապակցութեամբ մեծ խոստումներ կան մի նոր ուսումասիրութեան վերաբերեալ, որ արդէն հրատարակւել է 2013 թւականին: 15 հիւանդներ արդէն ենթարկւել են այդ կարգի բուժման եւ PRP են սրսկել նրանց ծնկներին, եւ յօդամասերը ղեկավարող սարքերով 12 ամիս նրանց հսկողութեան տակ են առել հմուտ մասնագէտների միջոցով: Արդիւնքը դրական էր եւ տւեալները փաստում են, որ ցաւերը բավականաչափ նւազել են. մինչեւ անգամ այս վերջին տարիներում այդ կարգի սրսկումներ կատարւել են վիրաւորւած ծնկների պարագայում, յատկապէս արհեստավարժ մարզիկների վերաբերեալ:
Յունւար ամսին Ոսկրի եւ յօդերի վիրահատման ամսագրում լոյս տեսած մի ուսումնասիրութեան համաձայն, արտրիտով տառապող մի խումբ հիւանդների PRP սրսկումներ են կատարել, որոնց մօտ զգալիօրէն նւազել է յօդացաւերը:
Խանգարող հանգամանք
Ըստ այս վերնագրի, ենթադրւում է, որ այդ գործողութիւնը մի անհանգստացնող հանգամանք ունի, հոգեկան ճնշումներ  յօդերի վիրահատման բերումով:
Այդ վիրահատութեան հետեւանքով ոսկորների վերջոյթները սկսում են փափկել եւ արեան շրջանառութիւնը բարելաւում ու աւելի ուժեղանում է եւ այդ կերպով խթան է հանդիսանում այդ տեղադրած կազմին:
Ըստ այդ ուսումնասիրութեան, որն անցեալ տարի հրատարակւել էր արտրիտի վերաբերեալ, ընդհանուր 23 հիւանդներից 15-ը, որոնք եւրոպացիներ էին եւ տառապում էին զարգացած արտրիտով, բուժումից  յետոյ հիմնականում  նրանց ցաւերը նկատելի կերպով պակասել էր եւ նոյնիսկ ենթակաների մարմնի շարժումներն անցած երկու տարւայ ընթացքում աւելի բարելաււել: Նըրանց ստուգումների արդիւնքը, մանաւանդ հիւանդների ծնկներն էր: Նրանք երկու տարի շարունակ բժշկական հսկողութեան են ենթարկւել ու իրենց առողջութիւնը ձեռք բերել: Այդ կարգի վիրահատումներ շատ տարածւած չէ ԱՄՆ-ում: Տեղադրւած շրջանակը երկար ժամանակ մնում է հիւանդների ծնկների մէջ եւ այդ բուժման վերականգնման շրջանը երկարատեւ է: Կան ուրիշ բուժման եղանակներ, որ բուժման ընդհանուր շրջանը աւելի կարճատեւ է: Նշելի է, որ  Աննուզիաթօ Անենդոլան (Annuziato Anendolan), Այովա համալսարանի մարզաբժշկական կենտրոնի տնօրէնն է, հաստատում է, որ մտային խանգարում ունեցող նրա հիւանդներն  անգամ իրենց լաւ են զգում:
Կռճիկների փոխարինում
Կռճիկների մաշւածութեան պատճառով առաջանում է ուժեղ ցաւոտ արտրիտ. այդ կապակցութեամբ հետազօտողներն իրենց ուշադրութիւնը կենտրոնացնում են մի ելք գտնելու, որ փոխարինեն այդ շարակցական հիւսւածքի, որ կոչւում է autologous՝  առանձնակի  վերցրւած կռճիկների (chondrolyte) փոխապատւաստում: Կայ մի ուրիշ բուժման եղանակ էլ, որ կոչւում է ACI: Այդ բուժման մեթոդում բժիշկը մի փոքր մաս հիւանդի մարմնի կռճիկից վերցնում է եւ դրա բջիջները մշակում ու աճեցնում է, այնուհետեւ միացնում մաշւած մասին եւ աճեցնող դեղորայք սրսկում այդ կռճիկին: «Բայց այս ամենից յետոյ ACI գործողութիւնը շատ սահմանափակ է. այդ մեթոդը օգտակար է լինում շատ փոքր  աւերւած տարածքներում:
 Մասնագէտ բժիշկների ոգեւորութեան աղբիւր է հանդիսացել վերջին հետազօտողների հրատարակած յօդւածը: Դա վերաբերում է ազգային ակադեմիայի արձանագրած գիտական յաջող ձեռքբերմանը, որով գիտնականներին յաջողել է ձեռք բերել ոսկրածուծ, որ դրանից օգտւելով կարողանան ուղղակի կռճիկների պակասը լրացնել եւ այդպիսով վերականգնել իսկական կռճիկներ, եւ դա նշանակում է, որ այդ գիտնականները ձեռք են բերել Յիսուս Քրիստոսի օգտագործած վերջին ընթրիքի գաւաթը», – ասում է Շիքագոյի Բժշկական հիւսիսարեւմըտեան համալսարանի պրոֆեսոր բժիշկ Էրիկ Ռոդերմանը  (Eric Ruderman):  
 
Քաղւած է Ամերիկայում հրատարակւող AARP բժշկական եւ առողջապահական ամսագրից:
 
 
«Յոյս» թիւ 187
7 Փետրւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *