«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման բեմադրիչ-դերասանուհի` Նարինէ Գրիգորեան

 
 
Իրանի «Ֆաջր» թատրոնի փառատոնի շրջանակներում Հայաստանից մասնակցում էր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որում ցուցադրւում էր մի կոյր կնոջ պայծառ եւ գունագեղ երեւակայութիւնները: Թատերգութիւնը բեմադրւեց յունւարի 24-ին եւ 25-ին, Թեհրանի «Թէաթրէ շահր» դահլիճում: Ներկայացումը բեմադրել էր Նարինէ Գրիգորեանը, որը կատարում էր նաեւ գլխաւոր դէրը:
Յիշատակելի է, որ Նարինէ Գրիգորեանը եւ նրա ամուսինը, որ հեղինակել է թատերգութիւնը, այս գործով մասնակցել են բազմաթիւ միջազգային փառատօների, եւ ինչպէս ասել են մի լրագրողի  «Թռիչք  քաղաքի   վրայով»-ը
նրանց համար դարձել է թռիչք փառատօների վրայով:
Յունւարի 26-ին Նարինէ Գրիգորեանը եւ Սէրգէյ Թովմասեանը Համալսարանականների միութիւնում ներկայացրեցին Դարիո Ֆո-ի «Ազատ Զոյգ» թատերգութիւնը, որը արժանացաւ հանդիսատեսների բարձր գնահատանքին:
 
 
«Յոյս» թիւ 187
7 Փետրւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *