Կերէք առողջարար ուտելիքներ եւ յաղթէք քաղցկեղին

 
Փիթեր Ջարեթ (Peter Jaret)
Թարգմանեց՝ Լեւոն Ահարոնեանը
AARP ԱՄՆ-ում հրատարակւող ամսագրից
 
 
քաղցկեղով տառապող 3-ից մէկը կարող է պաշտպանւել մարզանքի միջոցով,  պահպանելով իր մարմնի կշիռն ու կազմւածքը եւ ներկայանալ որպէս առողջ անձնաւորութիւն:
Ստորեւ ներկայացնում ենք ամենաազդեցիկ Ու լաւորակ սննդամթերքներԸ ԵՒ ըմպելիքները
 
Խնձոր
Խնձորն առնւազն պարունակում է քաղցկեղն արգելակող  երկու տեսակ նիւթեր: Խընձորը հաճելի բուրմունքով ու համեմունքով միրգ է: Խնձորն իր մէջ պարունակում է  ֆոնիկ թթու, որը միւս բաղադրամասերի հիտ միասին կարողանում է մարդու մարմնի բջիջները պահպանել քաղցկեղից: Դրանք կարողանում  են չարորակ քաղցկեղային ուռուցքը տեխնիկապէս նւազեցնել, նոյնիսկ կանխել քաղցկեղով վարակւած բջիջների զարգացումը, բաժանումը, տարածումն ու  աճը:
Եթէ խնձորը ձեր սիրած միրգը չէ, կարող էք ցիտրուսային մրգերից կամ հատապտուղներից օգտւել:
 
 
Ընկոյզներ
Վերջին տարիներին Հարւարդ համալսարանում կատարւած  հետազօտութիւնների համաձայն, օրական մօտ մի բուռ ընկոյզի օգտագործումը ձեզ հեռու կը պահի հիւանդութիւններից եւ յատկապէս քաղցկեղից: «Այն մարդիկ, ովքեր շաբաթւայ  5 կամ աւելի օրեր ընկոյզ են գործածում, 11 տոկոսով նւազեցնում են քաղցկեղի դէմ կեանքի վտանգւածութիւնը»,-  ասում է դասախօս Եինգ Բաոն:Նա մի համաճարակաբան է եւ ինքն է ղեկավարում այդ ուսումնասիրութիւնները:
 
Հատիկներ (բակլայ, լոբի, ոսպ)
Այդ հատիկները պարունակում են մանրաթելեր(fiber), լոբին եւ ոսպն ունի հակաօքսիդանտներ, բուսաքիմիական մի նիւթ (folat), որը պահպանում է մեծ աղիքի բջիջները. այդ նիւթը խթանում է մեծ աղիքի ներքին մասի գործունէութիւնը: Սոյան պարունակում է գենիստէին քիմիական նիւթը. դա մի զօրեղ բաղադրիչ է, որ դեռեւս գիտնականներն այն ուսումնասիրում են եւ հաւանաբար, դա մի բուժիչ դեղ լինի տղամարդկանց պրոստատի, թոքերի եւ մեծ աղիքի քաղցկեղի համար:
 
Սխտոր եւ սոխ
Սոխն ու սխտորն իրենց տհաճ հոտով հանդերձ, յայտնի  են հակաքաղցկեղային  յատկութեամբ, որոնք կարողանում են չէզոքացնել սկզբնական վիճակում գտնւող քաղցկեղային ուռուցքը: Սխտորն ու սոխն ըստ էութեան արագացնում եւ նորոգում են վնասւած DNA-ն: Սխտորը յատկապէս մեծ ազդեցութիւն ունի  մարսողական  գործարանի՝ կերակրափողի եւ մեծ աղիքի քաղցկեղի վրայ:
 
Կաթ
կաթնամթերքի մէջ եղած կալցիումը  հնարաւոր  է չէզոքացնի քաղցկեղի առաջացումը, յատկապէս նրանք որ մսեղէնից շատ են օգտւում: Պիտի ասել, որ ոչ բոլոր հետազօտողներն են համաձայն այն մտքի հետ, որ կաթը նւազեցնում է քաղցկեղի վտանգը: Բայց ըստ վերջին զեկոյցների, յայտնի է դարձել, որ կաթ խմողներն աւելի քիչ են ենթակայ գէրանալու եւ ապացուցւած է, որ կաթը նոյն չափի  պահում է առողջ մարմնի կշիռն ու պաշտպանում  քաղցկեղից:
 
Բրոկոլի-Broccli (ծնեբեկային կաղամբ)
Բրոկոլին եւ ուրիշ խաչածաղկաւոր բանջարեղէնները մի փաթեթ են ծծմբախառն նիւթերով, որոնք օգտագործւում են քաղցկեղի դէմ: Դա այն աստիճանի զօրեղ եւ ազդեցիկ նիւթ է, որ հետազօտողներն այդ նիւթը օգտագործում են իբրեւ դեղ: «Այդ ծծմբախառն նիւթը, որ գտնւում է բրոկոլի մէջ, համարեա ներծծւում է մարմնի բոլոր հիւսւածքների մէջ», -ասում է պրոֆեսոր Թրիգ Օ. Թոլլեշոլը, որը Բիրմանգամ քաղաքի Ալաբամա համալսարանի կենսաբանութեան դասախօս է:
 
Սուրճ եւ թէյ
Թէյի եւ սուրճի բաղադրամասերը հաւանական է մարմինը պաշտպանեն տարբեր քաղցկեղների դիմաց: Սուրճի բաղկացած հակաօքսիդանտ յատկութիւնը մասնաւորապէս ազդեցիկ է ներարգանդային քաղցկեղի վրայ եւ պարզւել է, որ կանաչ թէյը կանխում է պրոստատի քաղցկեղը, միայն թէ  պիտի զգոյշ լինել տաք վիճակում չխմել. թողնել սառի, այնուհետեւ խմել. շատ տաք ըմպելիքները կարող են սաստկացնել կերակրափողային քաղցկեղը:
 
Կարի – Karry
Տարրալուծարանում կատարած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ հնդիկ քրքումը կամ դեղին կոճը պատճառ է դառնում կարիի դեղնութեան, որը եւ տաքութեան ազդեցութեան տակ կարող է դիմադրի եւ պայքարի քաղցկեղածին բջիջների դէմ: Դա կատարւում է առողջ բջիջների շրջանակում եւ նոյնիսկ պատճառ է դառնում վատորակ բջիջների զարգացմանը: Վարկածներ կան, որ իբրեւ թէ դեղին կոճը կարող է պահապան հանդիսանալ ուղեղային քաղցկեղին:
 
Լոլիկներ
Լոլիկն առատ է հակաօքսիդանտներով. հաւանական է կասեցնի քաղցկեղն ուրիշ նիւթերի հետ միասին. կարող է նաեւ ոչնչացնել չարորակ բջիջներին, որոնք բազմանում են եւ պատճառ են դառնում իրենք իրենց ոչնչացնելու, չնայած որ լոլիկների բոլոր տեսակները լեցուն են տարբեր սնուցիչներով:
Լիկոպենը(Lycopen) շատ հեշտութեամբ գտնւում է եփած լոլիկի մէջ եւ նրանից պատրաստւած սոուսներում:
 
Մուգ գոյնի տերեւներով կանաչիներ
Կանաչ տերեւներով բանջարեղէնները, ինպէս գանգրակաղամբը, սպանախը եւ այլն, պարունակում են մեծ քանակութեամբ  անթիօքսիդանտներ եւ ըստ տարրալուծարանային ստուգումների, դրանց մէջ եղած   կարոտինը արգելք է հանդիսանում տարբեր տեսակի քաղցկեղով վարակւած բջիջների աճին, ինչպէս մաշկի, թոքերի, եւ այլն:
Սպանախն ունակ է խափանելու քաղցկեղածին բջիջները, որոնք գոյանում են եփած մսից:
 
կարմիր խաղող
կարմիր խաղողն ու կարմիր գինին պարունակում են րեզւերատրոլ (Rezveratrol) նիւթեր, որոնք արգելք են հանդիսանում քաղցկեղով վարակւած բջիջների աճին եւ պատճառ են դառնում դրանց ինքնամաքրմանը:
Ըստ վերջին յայտնութիւնների, Rezveratrol-ը միշտ մնում է կայուն եւ նոյնիսկ մարմնում իւրացւելուց յետոյ աւելի ազդեցիկ նիւթ է դառնում:Այդ օգտաւէտ նիւթը նաեւ գտնւում է գետնանուշի եւ լորամրգի ընտանիքում եւ հապալասիում:
 
Բոլոր հացահատիկները
Տարիներ շարունակ գիտնականների վիճաբանութեան առարկան է եղել, թէ օրական քանի՞ պահ կարելի է հացահատիկներից պատրաստած սննդա-մթերք օգտագործել: Դա լաւ միջոց է իբրեւ կապակցող օղակ colosectal քաղցկեղի նւազեցման համար:
2013 թւականին դանիական առողջապահական հետազօտութեան մի կենտրոնում փորձարկում է կատարւել 108,000 մարդկանց սննդակարգի վրայ եւ գտել են, որ ենթականերն օգտւելով տարբեր տեսակի հացահատիկներից պաշտպանւել են տարբեր խրոնիկական հիւանդութիւններից, որոնց շարքում նաեւ սրտի հիւանդութիւններից:
 
«Յոյս» թիւ 184
20 Դեկտեմբեր 2014

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *