Ձմեռային Օլիմպական խաղեր -2014

ԱՐՄԱՆ Տ.ՍՏԵՓԱՆԵԱՆ

 

Արդէն երկար տարիներ է, ինչ Օլիմպիական խաղերին զուգընթաց, նաեւ տեղի են ունենում Ձմեռային օլիմպիական մրցութիւնները: Այս տարի այդ մրցութիւնները տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնութեան Սոչի քաղաքում փետրւարի 7-ից մինչեւ 23-ը: Սոչին գտնւում է Սեւ ծովի ափին եւ շատ մեծ ռազմավարական նշանակութիւն ունի Ռուսաստանի համար, քանի որ  նա Վրաստանի եւ Աբխազիայի սահմաններին մօտ ամենամեծ քաղաքն է համարւում: Հարկ է նշել, որ քաղաքի բնակչութիւնը բաղկացած է հիմնականում ռուսներից եւ հայերից: Խաղերին մասնակցում էին 88 երկրներից ժամանած 2800-ից աւելի մարզիկներ: Մարզիկները մրցում էին միմեանց հետ 15 տարբեր մարզաճիւղերում: Իրանը այս խաղերին ներկայացել էր 5 մարզկիներով, իսկ Հայաստանը 4: Պէտք է նշել, որ սա երկրորդ անգամ է,որ այս կարգի բարձրորակ խաղերը տեղի էին ունենում Ռուսաստանում: Առաջին անգամ 1980 թւականի Ամառային օլիմպիական խաղերն էին: Հետաքրքիրն այն է, որ թէ‘ նախկին եւ թէ‘ այս անգամ մրցութիւններն ինչ-որ չափով քաղաքական բնոյթ ստացան: 1980 թւականին մի շարք իսլամկան երկրներ բոյկոտեցին Օլիմպիական խաղերը: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Խորհրդային Միութիւնը պատերազմում էր Աֆղանստանում: Բայց  այս անգամ միանգամայն ուրիշ էին քաղաքական շարժառիթները:   Դրա հիմնական պատճառներից կարելի է նշել Սիրիայի հակամարտութեան լուծման հարցում Ռուսաստանի ստանձնած դերը, որն այսպէս ասած դուր չեկաւ մի շարք արեւմըտեան երկրներին: Իսկ եթէ սրան աւելացնենք նաեւ Ուկրայինայում ընթացող դէպքերը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, Ամերիկայի գաղտնի ծառայութիւնների նախկին գործակալ Էդւարդ Սնոդէնին ապաստան տալու պատճառով առաջացած սկանդալը եւ սեռական փոքրամասնութիւնների  նկատամամբ Ռուսաստանի կիրառած կոշտ քաղաքականութիւնը, արդէն շատ պարզ երեւում է Սոչիի խաղերի քաղաքական բնոյթը: Այս բոլոր նշւած դէպքերին յաջորդեց նաեւ անվտանգութեան եւ ապահովութեան միջոցներ կիրառելու փաստը: Դրա հիմնական պատճառը Կովկասում գտնւող ջիհադիստ խմբերի ակտիւ ներկայութիւնն է: Պէտք է նշել, որ ընդամէնը մի քանի ժամանակ առաջ, ինչ-որ ահաբեկչական դէպք էր գրանցւել Վոլգոգըրադում, որի պատասխանատւութիւնն իր վրայ էր վերցրել ինչ-որ կովկասեան ջիհադիստ խմբաւորում:

Սակայն բոլոր դժւարութիւններով հանդերձ, համապատասխան մարմինները շատ լաւ կատարեցին իրենց պարտականութիւննրեը: Սկզբում գուշակում էին, որ մրցութիւնների ընդհանուր ծախսը կը կազմի  12 միլիարդ ԱՄՆ դոլար, բայց վերջում պարզւեց, որ այն կազմել է 51 միլիրադ դոլար, շրջանցելով 2008-ի Չինաստանի Օլիմպիական խաղերի բիւջէն: Ըստ շատ մասնագէտների, այս մրցութիւններով Ռուսաստանը ցանկացաւ աշխարհին ցուցադրել իր հզօրութիւնը: Դրա պարզ դրսեւորումը այն էր, որ խաղերի բացումը անձամբ կատարեց Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Յոյս» թիւ 165

22 Փետրւար 2014

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *