Հայ ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի նոր հաջողությունը

 

Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է այս տարվա Credit Suisse Young Artist Award-ի մրցանակին: Հայտարարությունն այս շաբաթավերջին արվել է Վիեննայում ժյուրիի կողմից, որը գլխավորում է Լյուցերնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերը այն բանից հետո, երբ Վիեննայի երաժշտական ընկերությունում հանդես են եկել բոլոր մասնակիցները, հաղորդել է Art Journal հանդեսը:

Մրցանակը կազմում է 75 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 82.300 դոլար ), որն այդ ոլորտում ամենաբարձր պարգևներից մեկն է, և համերգ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Գուստավո Դուդամել), որը կայանալու է այս տարվա սեպտեմբերի 13-ին:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ 2000 թ. Ս. Խաչատրյանը արժանացել է Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում առաջին մրցանակի և 2005 թ. Բրյուսելում թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում առաջին՝ Թագուհու մրցանակին: Նա հանդես է եկել այնպիսի համաշխարհային նշանավոր նվագախմբերի և դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Orchestre de Paris-ը՝ Անդրի Նելսոնսի գլխավորությամբ, Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ջոնաթան Նոթի գլխավորությամբ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Նա հաճախ է հանդես գալիս մասնավորապես ֆիլհարմոնիկ նվագախմբերի ուղեկցությամբ: Ընթացիկ համերգաշրջանում նրա ծրագրերը ներառում են համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկի հետ՝ Յանիկ Նեզեթ-Սեգուինի գլխավորությամբ, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Մարկուս Ստենցի գլխավորությամբ: 2013-ի հունիսին թողարկվել էր նրա վերջին խտասկավառակը՝ Բրամսի ջութակի սոնատները, «Նաիվ» վերնագրով:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երեւանում: 1993 թվականից հաստատվել է Գերմանիաուն, ուր առաջին անգամ նվագեց Ֆիլարմոնիք նվագախմբի հետ, երբ միայն իննը տարեկան էր:

 

«Յոյս» թիւ 165

22 Փետրւար 2014

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *