Ես էլ գնացական էլա

 
ԾԱՏՈՒՐՕՂԼԻ
 
 
Ես էլ գնացական էլա, բարեկամներ, մնաք բարով,
Իմ տեղիցը ջաքան էլա, բարեկամներ, մնաք բարով,
Տուն ու տեղս քամուն տվի, ինչի՞ համար, միք հարցնի,
Ետ, նորից գաղթական էլա, բարեկամներ, մնաք բարով:
 
Բոլ վախտ էր, օր ներս ինք տվի, վերջապես էկավ մեր թուղթը,
Համա ձենը դեռ չինք հանում, թաքուն ինք պահում մեր ուխտը,
Ու մեկ օր էլ մեր դռանը ծունկ չոքեց Հայազի ուղտը,
Հոգով ձեզ պարտական էլա, բարեկամներ, մնաք բարով:
 
Ազիզներիս մոտ եմ էրթում, համա ձեզանից հեռանում եմ,
Չեմ հասկանում, ավելի շատ տխրում, թե ուրախանում եմ,
Հազար տարի մե աչքս լաց, մեկը ծիծաղ դեռ գնում եմ,
Բաժանվելը դժվար է շատ, բայց anyway, մնաք բարով:
 
Ձեզնից մե քիչ, բայց աշխարհից հեռանալու դեռ միտք չունեմ,
Աշխարհը շատ է փոքրացել, ես էլ e-mail, Facebook ունեմ,
Թե ինձ add ու confirm անեք, ես էլ սիրով ձեզ կողջունեմ,
Փառք ասծու skype- ն էլ խո  կա, բարեկամներ մնաք բարով:
 
Աղաչում եմ, իմ սիրելիք, ետևիցս չբամբասեք,
Հանգիստ ձեր տաք տեղը նստած իզուր էվել պակաս չասեք,
Դավաճան, ուրացողների շարքերի մեջ ինձ չդասեք,
Մե քիչ քութա արիք, բաբա, բարեկամներ, մնաք բարով:
 
Էսքան տարի ես էլ ամեն գնացողի անիծեցի,
Ով Ամրիկու անուն տվեց, քացի տվի ու կծեցի,
Հիմի ես էլ էրթում եմ, օր դառնամ թամամ ամրիկացի,
Ում ծաղրեցի գլուխս էկավ, բարեկամներ մնաք բարով:
 
Մենք աղ ու հաց շատ ենք կերել, լավ ու վատը հալալ արեք,
Թե ձեզ դառը խոսք եմ ասել, ձեր քաղցրությամբ դուք շաքարեք,
Իմ նկատմամբ take it easy, ձեր մասին էլ take caer արեք ,
Ծատուրն ասավ.  See yoo later Գլենդելում, մնաք բարով:
 
30/ 01/2014
 
«Յոյս» թիւ 164
8 Փետրւար 2014
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *