Գաղթ եւ Օտարութիւն Վէպ` պատկերներով

 
 
Ի՞նչն է ստիպում այսքան մեծ թւով մարդկանց թողնել ամէմ բան իրենց ծանօթ ծննդավայրում եւ միայնակ, առանց ընտանիքի եւ ընկերների, ճամբորդել մի տարօրինակ երկիր, որտեղ ոչ մի բան անուն չունի եւ ապագան ամենեւին անորոշ է: Աւստրալացի-չինացի Շան Թանի Ժամանում ( Arrival ) կոչւող լուռ գրաֆիկ վէպը իւրաքանչիւր գաղթականի պատմութիւնն է, իւրաքանչիւր ապաստանեալի, տեղափոխւած անձնաւորութեան: Եւ յօրինւել է որպէս պարտք բոլոր նրանց, ովքեր ձեռնարկել են այսպիսի ճամբորդութիւն:
 
 
Պատկերներով վէպը Ինքնին հետաքրքիր երեւոյթ է: Գրքում ոչ մի բառ գոյութիւն չումի եւ ամէն բան պատմւել է պատկերներով: Օտար երկիրը պատկերւած իր տարօրինակ տնային կենդանիներով, անսովոր փոխադրամիջոցներով, եռանկիւնի շէնքերով եւ անհասկանալի գրութիւններով: Դա  մի յատուկ երկիր չէ, այլ մի ընդհանուր երկիր, որեւէ երկիր` դիտւած նորեկ գաղթականի հայյեացքից: Եւ իհարկէ, վերջում գաղթականը բերում է նաեւ իր ընտանիքին եւ տարօրինակ ամէն բան աստիճանաբար սկսում է նորմալ թւալ, յատկապէս երեխաների համար:
 
 
Ո՞վ է Թան Շաունը
 
Մանկական գրքերի պատկերազարդող եւ հեղինակ` Թան Շաունը ծնւել է 1974 թւականին Աւստրալիայի արեւմուտքում գտնւող Ֆրեմանթել քաղաքում եւ 2007 թւականից հաստատւել է Մելբոռնում: Կորած բանը (1999) եւ Կարմիր ծառը (2001) պատկերազարդ գրքերով նա հռչակ ձեռք բերեց Աւստրալիայում եւ աշխարհում, եւ Ժամանում (2006) գրքով ամրապնդեց իր հեղինակութիւնը: Նա պատրաստել է նաեւ անիմացիոն Կորած բանը ֆիլմը (2001), որի համար շահել է Օսկար մրցանակը:Նա իր մանկութեան շրջանի մասին գրել է. «Կէս-չինացի էի այն էլ այնպիսի տեղում ու ժամանակում, որ դա այնքան էլ ծանօթ երեւոյթ չէր եւ դա հարցը բարդացնում էր: Անընդհատ ինձանից հարցնում էին «որտեղացի ես», ու երբ պատասխանում էի հէնց էստեղացի, աւելի խորն հարցեր էին գալիս. «ծնողներս որտեղից են եկել»: Յամենայն դէպս, սա աւելի դրական տեսակի ուշադրութիւն էր, քան այն մեղմ ցեղապաշտական մօտեցումները, որ մանկութեան տարիներին ապրել էի, եւ մերթ ընդ մերթ ականատես էի եղել դրանց չինացի հորս նկատմամբ: Մեծանում էի եւ ունէի օտարութեան մի անորոշ զգացում, անպարզ պատկեր ինքնութեան ու արմատներից բաժանւած լինելու մասին, աւելացրած աւանդականօրէն վիճելի հարցին, թէ իրօք ինչ է նշանակում աւստրալացի լինել»:
 
 
«Յոյս» թիւ 162
11 Յունւար 2014
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *