«ՐԱՖՖԻ» Համալիրի Սկաուտները ղարաբաղի Շուշի քաղաքում

 
 
ՀՄՄ «ՐԱՖՖԻ» Համալիրի Սկաուտական բաժանմունքը Օգոստոսի 9-ից 18-ը մասնակցեց «Հայկի Սերունդ» Երիդասարտական կազմակերպութեան 5-րդ բանակումին ԼՂՀ-ի Շուշի քաղաքի Գագարինի անւան Պիոներների ճամբարում: Բանակումին մասնակցեցին թւով 30 սկաուտներ: Բանակումին մասնակցել էին Ղարաբաղի բոլոր շրժաններից՝ Երևանից և Թեհրանից սկաուտներ: Ընդհանուր բանակումի բացման արողութիւնը  տեղի ունեցաւ Օգոստոսի 10–ին  Ստեփանակերտի հրապարակում. փակման արողութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս-ի 17-ին բանակավտեղում, հիւրերի  և ծնողների ներկայութեամբ: Բանակումի ընթաքում եղան տարբեր ըսկաուտական աշխատանքներ: Երևանի և Թեհրանի Խմբերի կողմից կազմակերպւեց սկաուտական կապերի յատուկ դասընթացներ կրտսերների համար: ԼՂՀ-ի հրշէջ ծառայութեան կողմից կազմակերպւեց յատուկ դասընթացներ սկաուտների համար: Բանակատեղի  այցելեց ԼՂՀ-ի Մշակոյթի նախարարը և  բարի գալուստ մաղթելով բոլորին տեղեկութիւներ տւեց Ղարաբաղի մշակոյթի և կրթութեան մասին, ինչպէս նաև պատասխանեց սկաուտներին հետաքրքրող հարցերին: Գնահատագիրեր տրւեց բանակումի ընթացքում լաւագոյն սկաուտներին ու խմբակներին, այդ թւում   միութեանս Արի խմբակին , Ծնողական խորհուրդին և օժանդակ անդամներին :
Այցելութիւններ և շրգագայութիւններ:
*Բանակումի ընթացքում այցելութիւն ունեցանք Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցի և  Կապոյտ եկեղեցի:
* 14 տարեկանից վեր  ըսկաուտները այցելեցին հրաձգարան, հրաձգութիւն կատարելով նրանք  ծանօթացան  զինւորական միջավայրին:
* Մեկնեցին Գանձասարի Ս. Յովհաննէս Մկրտիչ  վանք և եղան Տայտանիկ հիւրանոցում:
* Շրջագայութիւն Ստեփանակերտ քաղաքում:
*   Այցելեցին «մենք ենք մեր սարերը» Ղարաբաղի Տատիկ  եւ պապիկ յուշարձան:
* Այցելեցինք ԼՂՀ-ի Անյայտ կորած ազատամարտիկների հարազատների միութեան կենտրոնատեղի և  միութեան նախագահի կողմից ստացանք բացատրութիւններ  Շուշիի  պատերազմի մասին:
* Եղանք նաեւ Շուշիի կերպարւեստի պետական թանգարանում:
Բանակումն իր հիանալի յուշերով  աւարտին հասաւ և  բոլորի  սրտերում նորից արթնացրեց կարօտը հայրենիքի, նոր ընկերների և սկաուտական մթնոլորտի նըկատմամբ: Յուսանք, որ դարձեալ առիթը կունենաք  հաջորդ տարիներում նորից այցելելու Լ.Ղարաբաղ՝ վայելելու նրա չքնաղ բնութիւնը, այցելելու ընկերներին և վայելելու այնտեղում եղած ամէն  մի պահը: Մեր պատանի-երիտասարդները առաջին անգամ Ղարաբաղ այցելելով մեծ երջանկութիւն ապրեցին ու հայրենիքում լինելով  վայելեցին ամէն մի պահը,  և հայրենիքը դեռ   չը թողած կրկին կարօտախտ  ունեցան:
 
ՀՄՄ «ՐԱՖՖԻ» Համալիրի Վարչութիւն
 
«Յոյս» թիւ 158
Նոյեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *