Սամւէլ Խաչիկեանի մեծարումը «Թեհրանի Արդի արւեստների թանգարան»-ում

 
 
Շաբաթ հոկտեմբերի 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտեմբերի 31-ը Թեհրանի արդի արւեստների թանգարանի (Մուզէյէ հոնարհայէ մոասերէ Թեհրան) Սինեմաթեքում կայացաւ իրանահայ անւանի կինոռեժիսոր` Սամւէլ Խաչիկեանի մեծարումի շաբաթ, որի ընթացքին ցուցադրւեցին նրա կարեւորագոյն ֆիլմերը, այդ թւում`  Մի քայլ մինչեւ մահ, Սարսափ, Հարւած  եւ Ցտեսութիւն Թեհրան -ը:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցաւ փակման երեկոն, որին ներկայ էին Իրանի սինեմայի մեծ թւով դերասաններ, ռեժիսորներ եւ ֆիլմ-քննադատներ: Ելոյթ ունեցան կինոռեժիսոր եւ քննադատ` Ֆերէյդուն Ջէյրանին, ֆիլմ-քննադատ` Ջաւադ Թուսին, Խաչիկեանի հին գործակիցներից ֆիլմերի հնչիւնային ձեւաւորման պատասխանատու` Նեզամ Քիային եւ ուրիշները: Նըրանք բարձր գնահատեցին Խաչիկեանի դերը իր ժամանակի իրանական սինեմայի մակարդակը բարձրացնելու գործում:
Վերջում երգեց «Անահիտ» կանանց միութեան «Զւարթնոց» երգչախումբը:
Սամւէլ Խաչիկեանը ծնւել է 1923 թւականին Թաւրիզում: Նախքան կինոյի ասպարէզում իր աշխատանքն սկսելը, զբաղւում էր երաժշտութեամբ ու թատրոնով եւ գրում էր բանաստեղծութիւններ: Նրա որոշ ֆիլմերը Իրանի կինոյի պատմութեան ամենաբարձր վաճառքն են ունեցել:
 
 
«Յոյս» թիւ 158
Նոյեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *