Բախտիար Յովակիմեան` Հայ թատրոնի անխոնջ հետազոտող

 
Բախտիար Յովակիմեանը Հայ թատրոնի ամենահետեւողական հետազօտողն է: Նա իր Ամբողջ կեանքը նւիրել է հայ թատրոնի զանազան ժամանակաշրջանների եւ հին ու նոր դէմքերի մասին տեղեկութիւններ հաւաքելու, յօդւածներ գրելու եւ գրքեր կազմելու դժւարին աշխատանքին: 
 
 
 
1887 թւականին Թիֆլիսում լոյս է տեսել «Շեքսպիր եւ իւր Համլեթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները» գիրքը Պետրոս Ադամեանի հեղինակութեամբ: Այդ գիրքը, ըստ Բախտիար Յովակիմեանի, հայերէնով լուրջ շեքսպիրագիտութեան սկիզբն է: Ուստի նա մի փոքրիկ գիրք է գրել այդ գրքի մասին, ուր ուսումնասիրում է Համլետ ողբերգութեան արձագանքներն ու գնահատականները եւ այդ առնչութեամբ այլ հարցեր, «որոնք կարող են օգտակար լինել Շեքսպիրի, Ադամեանի եւ հայ գրական-թատերական կեանքի պատմութեամբ հետաքրքրւողներին»: «Պետրոս Ադամեանի «Շեքսպիր եւ իւր Համլեթ …» գրքի ստեղծման պատմութիւնը» լոյս է տեսել 2002 թւականին Երեւանում:
Մի ուրիշ գրքոյկով Բախտիար Յովակիմեանը անդրադարձել է Պուշկինի «Բորիս Գոդունով» թատերգութեան եւ այլ գործերի հայերէն թարգմանութիւնների եւ բեմադրութիւնների պատմութեանը, սկսած 1830 թւականներից մինչեւ օրս: Գիրքը կոչւում է «Պուշկինը հայ թատրոնում» (Երեւան, 2002):
Յովհաննէս Աբէլեանը (1865-1936) հայ թատրոնի պատմութեան փայլուն դէմքերից է: Նա իւրացնելով նախախորհրդային ռուս եւ հայ թատրոնների լաւագոյն աւանդները, իր թատերական աշխատանքը շարունակել է Խոր-հրդային Հայաստանում: Բախտիար Յովակիմեանը հրատարակել է նրա մասին գրւած յօդւածների մի հա-ւաքածու, որը լոյս է տեսել 2005 թւականին, Երեւանում:
Գաբրիէլ Սունդուկեանի «Պէպոյի» բեմադրութիւնների եւ ֆիլմի ժամանակագրութեանն է նւիրւած Յովակիմեանի մի այլ գիրքը (Երեւան, 2008): Նրա հրատարակած վերջին գործերից է 2010 թւականի «Թատերական օրացոյց»-ը:
 
«Յոյս» թիւ 123
30 Մայիս 2012
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *