Բանաստեղծութիւն՝ Մեվլանա

 
Տոն օրվա պես նորից եկա, որ բանտի դռները ջարդեմ,
Այս մարդակեր տիեզերքի ժանիք-ճիրանները ջարդեմ,
 
Յոթը անջուր մոլորակի, որ խժռում են հողեղենին,
Թե ջուր լցնեմ թեժ կրակին, թե գիժ քամիները ջարդեմ:
 
Ինձ պես հարբած խելագարին, թե ընդունես քո հարկի տակ,
Ի՞նչ իմանաս, թե ոնց պիտի եղած-չեղածները ջարդեմ:
 
Դռնապանը թե արգիլի, գինի լցնեմ նրա գլխին,
Պահակը թե ձեռքս բռնի, նրա զույգ ձեռները ջարդեմ:
 
Չարխն իմ սրտով թե չդառնա, ես կպոկեմ նրան հիմքից,
Երկինքն եթե դավեր դնի, դավադիր թևերը ջարդեմ:
 
Առատաձեռն սեղան բացել, ինձ մոտիկ հյուր ես իմացել,
Սրտիս գավաթն ի՞նչ ես ջարդում, թե գինու գավերը ջարդեմ:
 
Չէ՞ որ ես եմ սուփրիդ վերը, հյուրերիդ գլուխն ու տերը,
Մի երկու թաս տամ հյուրերին, ամոթ-կապանքները ջարդեմ:
 
Թարգմ. Ազատ Մաթյան
 
 
«Յոյս» թիւ 150
20 Յուլիս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *