Հայկական լաբին Ամերիկայում

 
 
Վերջին տարիներին արևմըտեան մամուլում հնչել եւ այլուր արձագանք է գտել այն յայտարարութիւնը, որ հայկական լաբին (lobby) Միացեալ նահանգների երկրորդ ուժեղ լաբին է: Այս յայտարարութիւնը ուրախացրել է հայերին, յատկապէս իսկական լաբիինգի խմբերի վարիչներին եւ համակիրներին, բայց նաեւ թրքական մամուլին, որը հայկական լաբիի ազդեցութեան մասին հաւաստացիութիւնները ծառայեցրել է, ուղղակի թէ անուղղակի ապացուցելու, որ մի էթնիկ փոքրամասնութիւն յաջողել է Ամերիկայի արտաքին քաղաքականութիւնը առաջնորդել այնպիսի ուղղութեամբ, որը վնասում է հէնց իր ազգային շահերին (տես էջ 11):
Որոնք են հայկական լաբիի հիմնական կազմակերպութիւնները:
1. Ամերիկայի Հայ դատի յանձնախումբ ( The Armenian National committee of America, ANCA)
2. Ամերիկայի Հայկական համագումար ( Armenian Assembly of America, AAA)
Առաջինը հիմնադրել եւ կառավարում է Դաշնակցութիւնը, երկրորդը Հայ բարեգործական ընդհանւոր միութեան լաբիինգի կազմակերպութիւնն է, որը հիմնադրւել է 1972 թւականին: Երկու կազմակերպութիւններն ունեն ընդհանուր բուն նպատակներ, իհարկէ զանազան շեշտադրումներով: Դրանք են ցեղասպանութեան ճանաչումը, Օգնութիւններ Ղարաբաղին եւ Հայաստանին, Ադրբեջանին օգնութիւնների արգելում եւ այլն: Սակայն իւրաքանչիւրն ունի իր կազմակերպութիւնները եւ մամուլը: Տարբեր են նաեւ նրանց երկարատեւ ծրագրերը, կամ, այսպէս ասած, ռազմավարութիւնը: երկարատեւ խորագրերը տարբերում են: (Տես աղիւսակը)
ANCA-ն եւ Assembly-ն իրենց աշխատանքները տանում են անգլերէնով: Հակառակ միջին արեւելքում  աշխատող հայկական կառոյցների, ոչ մի խնդիր օտար լեզւով գործելու հարցում: Նոյնիսկ «հայ դատ» բառերըը հանւել են «Ամերիկայի հայ դատի յանձնախմբի» անգլերէն անունից: Նըրանք լաւ գիտակցում են, որ աշխատում են ամերիկեան քաղաքական բեմի վրայ եւ պիտի խաղան այդ ասպարէզի մեխանիզմների եւ օրէնքների համաձայն:
Հայկական լաբիինգի խմբերի յաջողութեան մէջ կարեւոր դեր ունի հայկական հարցերով զբաղւող ամերիկացի պատգամաւորների երկկուսակցական խումբը (the bipartisan House Armenian Caucus), որն այժմ ունի 125 անդամներ:
Ի՞նչն է Ամերիկայի այնինչ նահանգի պատգամաւորին շահագրգռում զբաղւել Ղարաբաղի կամ ցեղասպանութեան հարցով: Զուտ մարդասիրական զգացումներն ու մարդու իրաւունքների համար մտահոգութիւ՞նը: Մի գուցէ նիւթական շահը (փող են ստանում): Կամ հայերի քւէները գալիք ընտրութիւններում: Այս պատասխաններից ոչ մէկը բաւարար չեն: Հայամէտ կոնգրեսականների ու սենատորների ոչ բոլորի ընտրական ճակատագիրը կախւած է հայերի ձայներից, ոչ էլ հայկական լաբիի ֆինանսական ռեսուրսներն են այնքան մեծ (գոնէ մրցակից լաբիինգի խմբերի հնարաւորութիւնների համեմատութեամբ): Ինչ որ է, ամէն մի հայ, երբ հրճւում է Ամերիկայի քաղաքականութեան միջանցքներում իր հայրենակիցների յաջողութիւններով, նաեւ պիտի ինքն իրենից հարցնի վերոյիշեալ հարցը. «ինչն է Ամերիկացի դիւանագէտին մղում պաշտպանելու հայերի շահերը եւ այդ ուղղութեամբ մինչեւ ուր է գնալու»:
 
Ռ.Ս.
 
 
«Յոյս» թիւ 150
20 Յուլիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *