հարցեր կարէն Խանլարեանից «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները յառաջիկայ նախագահից» փաստաթղթի մասին

 
 
Իրանի նախագահական ընտրութիւնների նախօրեակին, ԻԻՀ խորհրդարանի պատգամաւոր` Կարէն Խանլարեանի նախաձեռնութեամբ կայացան իրանահայ թեմերի, երկրի խորհրդարանում հայ պատգամաւորների, լրատւամիջոցների եւ միութիւնների մասնակցութեամբ երկու խորհրդակցական հանդիպումներ (2013 թ. մայիսի 29-ին եւ յունիսի 6-ին), որոնց վերջում կազմւեց եւ ստորագրւեց «Իրանահայութեան ակնկալիքները եւ պահանջները յառաջիկայ նախագահից» խորագրով մի փաստաթուղթ: Այս փաստաթուղթը կարող էք կարդալ «Յոյս»-ի անցեալ եւ այս համարում: Դրան վերաբերող մի քանի հարցերով դիմեցինք պարոն Խանլարեանին: Ահա նրա պատասխանները:
 
Այս փաստաթուղթը պատրաստւելուց յետոյ  ու՞մ է ներկայցւել կամ ներկայացւելու:
Փաստաթուղթը ներկայացւել է նախագահութեան հինգ թեկնածուներին` պարոնայք. Ռոհանիին, Ղալիբաֆին, Ջալիլիին, Ռեզայիին եւ Վելայաթիին։ Պրն. Ղարազին, ըստ երեւոյթին, նախընտրական շտաբի պատասխանատու չունէր։
 
Արդեօք այս փաստաթուղթը երկրի լրատւամիջոցներին ուղարկւե՞լ է եւ դրանցում արձագանք ունեցե՞լ է:
Այո, ուղարկւել է, բայց դեռ արձագանքներ չկան։
 
Ձեր կարծիքով, արդեօք աւելի տրամաբանական չէր լինի, եթէ նման պահանջններ ներկայացւէին այն թեկնածուին, որը մտածում էիք աւելի հնարաւոր էր պատասխանի դրանց եւ դրա փոխարէն պաշտպանել նրան (այսինքն կոչ անել հայերին, որ նրան ձայն տան):
Նման դէպքերում, կարծում եմ, պէտք է հեռու մնալ կանխակալ մօտեցումներից` եւ պահանջները ներկայացնել բոլոր թեկնածուներին։ Իսկ ինչ վերաբերւում է կողմնորոշման հարցին, պէտք է ասել, որ համայնքի քաղաքական տարբեր հայեացքներ ունեցող հոսանքների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացած խորհրդակցական երկու հանդիպումներում  (2013 թ. մայիսի 29-ին եւ յունիսի 6-ին), բոլոր մասկակիցները յայտնեցին իրենց տեսակէտն առ այն, որ պէտք է միայն հանդէս գալ մասնակցութեան կոչով եւ չկողմնորոշել մեր հայրենակիցներին։ Երեք հիմնաւորմամբ, կարծում եմ սխալ է, որ նախընտրութիւնը պայմանաւորել մեր պահանջների պատասխանին։ Նախ այն հիմնաւորմամբ, որ կողմնորոշումը, համապետական հարցերի նկատմամբ մեր համայնքում քաղաքական տարբեր հայեայցքերի եւ զանազան մօտեցումների առկայութեան պայմաններում, կամքի ազատ արտայայտութեան սկզբունքն, ըստ էութեան, սահմանափակող եւ ճզմող քայլ է։ Ապա այն հիմնաւորմամբ, որ հայ համայնքի քաղաքական կողմնորոշումը, ոչ մի երաշխիք չի կարող ստեղծել նորընտիր նախագահի հետագայ քայլերի համար։ Եւ վերջապէս այն հիմնաւորմամբ, որ մեր պահանջներին տրւած պատասխանները, նախընտրական մթնոլորտին յատուկ օրինաչափութեամբ,հաւանաբար  համեմւած կը լինեն քարոզչական հնարքներով, որոնց հիման վրայ կողմորոշւելը, առնւազն, տրամաբանական չի կարող լինել
 
Ի՞նչ ծրագրեր ունէք այս պահանջները երկրի նախագահին ներկայացնելու եւ դրանք հետեւելու համար:
Ենթադրում եմ, որ նորընտիր նապագահի երդմնակալութեան արարողութիւնից յետոյ, մի պատեհ առիթով, եւս մէկ անգամ գրաւոր կերպով, պրն Ռոբերթ Բէգլարեանի ընկերակցութեամբ պաշտօնապէս կը ներկայացնենք այս պահանջները։ Իսկ հետապնըդման համար նախ պէտք է ստանալ նապագահի պաշտօնական, գրաւոր պատասխանը։
 
«Յոյս» թիւ 149
Յուլիս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *