Իրանահայ համայքի պահանջները եւ ակնկալիքները յառաջիկայ նախագահից

 
 
Իրանահայ համայնքը որպէս երկրի ամենամեծ կրօնական փոքրամասնութիւն, սիրելի Իրանի պատմութեամ ելեւէջներում միշտ իր մահմեդական, զրադաշտական, հրեայ եւ ասորի եղբայրների կողքին պաշտպանել է այս երկրի սահմանները եւ երկրի յառաջադիմութեան համար ոչ մի ջանք չի խնայել:
Իրանահայութիւնը բոլոր ասպարէզներում իր ակտիւ մասնակցութեամբ, կատարելով իր քաղաքացիական պարտքը, հիմնւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադըրական օրէնքի վրայ, եւ հոգեւոր առաջնորդի խօսքերով ոգեշընչւած` թէ «Մի մօռացէք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կողմնակից է զրկւած ազգերի եւ դիմադրում  ու  պայքարում է նրանց դէմ եւ ողջ էութեամբ դիմակայում նրանց զօրբայութեանն ու առաւելատենչութեանը». Երկրի  ընդհանուր զարգացման եւ վերելքի կապակցութեամբ իրանահայ համայնքը  հետեւեալ պահանջներն ու ակնկալիքներն ունի երկրի ապագայ նախագահից:
 
Ազգային եւ միջազգային մակարդակում
1. Տնսեսական եւ հասարակական ոլորտում  իրանահայ համայնքը յառաջիկայ նախագահից պահանջում է, որ ի դէմ համակողմանի պատժամիջոցների քաղաքականութեան, պահպանելով դիմադրական տնտեսութեան հիմունքները, ազդեցիկ քայլեր առնել երկրի տնտեսութեան եւ արդիւնաբերութեան  ենթակառոյցները   բարելաւելու եւ ներկայիս անբաւարար եւ սակաւ տնտեսական  աճի ու անհաւասարակշըռւած զարգացման արդիւնքում ծագած հասարակական յարաբերութիւնների բարեփոխման ուղղութեամբ:
2. Արտաքին քաղաքականութեան բնագաւառում իրանահայութիւնը յառաջիկայ նախագահից պահանջում է պահպանելով երկրի անկախութեան սկզբունքները, հանրապետականութիւնն ու հողային ամբողջականութիւնը, դէմ կանգնի բռնի քաղաքականութիւններին  եւ ամրապնդի մեր երկրի պատշաճ տեղը միջազգային եւ տարածաշրջանային յարաբերութիւններում:
3. Գիտութեան եւ տեխնոլոգիայի ոլորտում  իրանահայութիւնը յառաջիկայ նախագահից պահանջում է, որ կրթադաստիարակչութեան եւ բարձրագոյն կրթութեան բնագաւառում առկայ դժւարութիւնները աստիճանաբար վերացնել եւ աւելի մեծ կարեւորութիւն տալ հետազօտութիւններին ու տեխնոլոգիային:
4. երկրի զարգացման եւ ռազմավարական առաջադիմութեան մէջ կանանց մասնակցութեան բնագաւառում, իրանահայութիւնը երկրի յառաջիկայ նախագահից պահանջում է, որ նկատի առնելով կանանց բարձրագոյն եւ լրացուցիչ կրթութեան  աննախընթաց աճը, վարձման քաղաքականութիւնները բարեկարգելու եւ տարբեր ոլորտներում նրանց մասնագիտական ներոյժը լաւագոյնս օգտագործելու ուղղութեամբ քայլեր վերցնել:
 
Իրանահայ համայնքի մակարդակում
1. Հայոց ցեղասպանութիւնը օսմանական կայսրութեան միջոցով տեղի ունեցաւ 1915 թւականին, որի հետեւանքով մէկ ու կէս միլիոն անմեղ զոհեր մահւան ճիրաններում յայտնւեցին  եւ որը մարդկութեան դէմ ոճրագործութեան ամենամեծ օրինակներից է եւ աշխարհի հայութեան ամենացաւալի վէրքը: Իրանահայութիւնը երկրի յառաջիկայ նախագահից պահանջում է, որ այս ահռելի ոճրագործութեան եւ նման ոճրագործութիւնների դատապարտման  ուղղութեամբ  անհրաժեշտ միջոցառումների դիմել: 
2. Իրանահայութիւնը երկրի յառաջիկայ նախագահից պահանջում է, որ ցուցաբերելով կրօնական փոքրամասնութիւնների կրթական, մշակութային եւ մարզական հաստատութիւններին նիւթական եւ բարոյական հովանաւորութիւն, այս համայնքներին օգնել:
3. Վերջին տարիներին կրօնական փոքրամասնութիւնների զբաղւածութիւնը պետական հաստատութիւններում նւազել է: երկրի յառաջիկայ նախագահից պահանջւում է, որ յարմար միջոցներով վերացնել այս թերութիւնը:
4. Կրօնական փոքրամասնութիւններից նախարարների օգնականի կամ խորհրդականի պաշտօնում նշանակելը կարող է ներքին եւ արտաքին դրական հետեւանքներ ունենալ:
5. Իրանահայութիւնը նաեւ երկրի յառաջիկայ նախագահից պահանջում է ժառանգական խնդիրների հարցը երկրի քաղաքացիական օրէնքի կրկնւող 881-րդ  յօդւածի պատճառած խոչընդոտներն ու դժւարութիւնները նւազեցնելու համար, իրաւական եւ գարծնական աջակցութիւն ցուցաբերել:
6. երկրի գործադիր մարմնի իշխանութեան եւ կրօնական փոքրամասնութիւնների միջեւ կապ հաստատելու ազդեցիկ մեխանիզմներից մէկը կարող է հանդիսանալ նախագահութիւնում, նախարարաութիւններում եւ մարզպետարաններում  իրանահայութեան հարցերով օգնական-խորhրդակցական կառոյցի ստեղծումը:  Իրանահայութիւնը նաեւ երկրի յառաջիկայ նախագահից պահանջում է այս ուղղութեամբ ջանք գործադրել:
 
Թեհրանի, Սպահանի եւ Թաւրիզի Թեմական խորհուրդներ
ներկայիս եւ անցեալ շրջանների  Իրանի Իսլամական խորհրդարանի հայութեան պատգամաւորներ
հայատառ «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմ եւ գրական միութիւն
«Արաքս», «Պայման», եւ «Յոյս» հրատարակութիւններ
«Համայնք» եւ «Հայելի» լրատւական ու հասարակական կայքեր
«Արարատ», «Սիփան», «Րաֆֆի», հայ ճարտարապետների եւ Ճարտարագէտների, գրողների, ուսուցիչների, «Ազգային-Մշակութային», «Նայիրի», «Սարդարապատ», «Չարմահալ», Փերիոյ, հայ  բժիշկների, հայ ուսանողների, կանանց բարեգործական, մշակութային, մարզական եւ հասարակական միութիւններ
նաեւ հայ մշակութային, մարզական եւ հասարակական միութիւններ Թեհրանում, Սպահանում, Թաւրիզում, Ուրմիայում, Շահին Շահրում, Արաքում, Ռաշտում, Անզալիում, Շիրազում, Ահւազում, Գորգանում, Սալմաստում, Սարիում, Մաշհադում, Ղազւինում, Աբադանում, Գիարդաբադում, Զարնէում, եւ Ղորողում
 
18 խորդադ 1392 / 8 Յունիս 2013
 
 
«Յոյս» թիւ 148
15 Յունիս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *