Դինքի մօտեցումը ցեղասպանութեան հարցին տարբեր է

 
Հայոց Մեծ Եղեռնի 94-ամեակի սեմին, երբ աշխարհի հայերը աչքներն յառել են Միացեալ Նահանգների նախագահի բերանին եւ սպասում են, թէ արդեօք նա գործ է ածելու «ցեղասպանութիւնե բառը թէ՝ ոչ, կրկին արծարծւում են ցեղասպանութեան ճանաչման արշաւին վերաբերող զանազան հարցեր: Արդեօ՞ք դա միակ հնարաւոր ռազմավարութիւնն է հայ ժողովրդի նկատմամբ կատարւած անարդարութիւնը, գոնէ մի քիչ, փոխարինելու, փոխհատուցելու համար: Որո՞նք են այդ ռազմավարութեան յառաջիկայ փուլերը. ենթադրենք վաղը Ամերիկայի կոնգրէսը Հայոց Եղեռը ճանաչեց որպէս ցեղասպանութիւն, ենթադրենք նոյնիսկ Թուրքիայի պետութիւնը միջազգային ճնշման ներքոյ ճանաչեց ցեղասպանութիւնը, ի՞նչ է լինելու այդպիսի պարտադրական ճանաչման արդիւնքը կամ հետեւանքը:
Երբ մտածում ենք այսպիսի հարցերի մասին, ակամայ մտաբերում ենք թուրքահայ մտաւորական, «Ակօսե թերթի խմբագիր Հրանտ Դինքի մօտեցումները: Դինքը ահաբեկւեց 2007-ի Յունւարի 22-ին, Թուրք մի ցեղապաշտ երիտասարդի միջոցով: Հազարաւոր մարդիկ՝ թուրք եւ հայ, դատապարտեցին նրա ահաբեկումը: Հայերի մօտ նա դարձաւ ցեղասպանութեան 1500001-րդ նահատակը: Եւ այս աղմուկի մէջ մոռացւեց, որ նրա մօտեցումները անցեալի վէրքերը բուժելու համար բոլորովին տարբեր էին: Նրա դիտանկիւնից հիմնականը ոչ թէ արեւմտեան երկրների կողմից ցեղասպանութեան ճանաչումն էր, այլ՝ Թուրքիայում ժողովըրդավարական կարգերի հաստատումը: Նրան համակրում էին մեծ թւով թուրք մտաւորականներ: Նա մտածում էր, որ երկու պետութիւնները եւ երկու ժողովրդները իրենց հարցերը պիտի լուծեն հէնց իրենք: Դրա պատճառը, բացի նրա գաղափարախօսական հակումներից, նաեւ բխում էր թուրքահայ համայնքի յատուկ պայմաններից: Հարցերի ծայրայեղութեան գնալու դէպքում, նրանք են կրելու հաւանական հալածանքներն ու այլ անախորժ հետեւանքները: Նրանք աւելի լաւ են ճանաչում Թուրքիայի ներքին քաղաքական-հասարակական զարգացումները եւ Թուրքիայի ներքին դրութիւնը ժամանակակից աշխարհում: Այս բոլոր պատճառներով Դինքը յոյս էր կապել իր երկրի ներքին զարգացումներին: Նրա մօտեցումները պարզ եւ յստակ են նրա գրութիւններում, ուր նա դատապարտում է ամէն կարգի անարդարութիւն, բայց եւ միաժամանակ յոյս է յայտնում, որ Թուրքիայի խաւարամիտ ուժերին յաղթահարելով՝ Թուրքիան կը դառնայ աւելի բնակելի երկիր:
Ստորեւ ներկայացնում ենք անգլերէնից հայերէնի թարգմանւած նրա գրութիւններից երկուսը, ու նաեւ ամերիկահայ գիտնական Ռոլանդ Սիւնիի մահախօսականը («Նէյշընե թերթից), որոնց օգնութեամբ, ընթերցողը թերեւս կարողանայ մասամբ գաղափար կազմել այս բոլորի մասին:
 
Ռոբերթ Սաֆարեան
 
 
«Յոյս» թիւ 48
22 Ապրիլ 2009
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *