«հայազ»-ը կրկին դիմումներ է ընդունում արտագաղթել է նախկին Պատգամաւորականի ատենապետը

 
Ինչպէս արդէն յայտնի էր բոլոր իրանահայերին` արդէն երկար ժամանակ էր, ինչ Իրանի փոքրամասնութիւնների, այդ թւում հայերի, արտագաղթը դէպի Ամերիկա կարգաւորող Հայազ կազմակերպութիւնը նոր դիմումներ չէր ընդունում: Դրա համար զանազան պատճառների մասին էր խօսւում. ոմանք դա վերագրում էին Սիրիայի փախստականների առաջնահերթութեանը, իսկ ուրիշները Ամերիկայի կոնգրեսի կողմից յատկացւող բիւջէյի կրճատմանը: Յամենայն դէպս, այժմ վերսկսւել է նոր դիմումների ընդունումը, որը իր հերթին պիտի աշխուժացնի առանց այն էլ աշխոյժ արտագաղթը: Ի հարկէ, դոլարի արժէքի աճը իրանական ռիալի համեմատութեամբ գործում է ի շահ գաղթականների թւի նւազմանը: Այժմ ռիալով եկամուտների արժէքը մի տարւայ ընթացքում երէք անգամ իջել է եւ դրանից բացի լուրջ դժւարութիւններ գոյութիւն ունեն դրանք արտասահման փոխադրելու համար: Այս հանգամանքը մեծ թւով մարդկանց տատանման մէջ է գցել գաղթելու թէ՞ մնալու վերաբերեալ:
Մի այլ առիթով եւս արտագաղթը ժողովրդի բանաւոր լրատւութեան եւ «Համայնք» կայքի ուշադըրութեանն է արժանացել: Թեհրանի պարգամաւորական ժողովի նախկին շրջանի ատենապետ, առաջնորդարանում պատասխանատու դիրքեր զբաղեցնող եւ հայերէն ռադիոժամի աշխատակից է Ռոբերտ Մարգարեանը արդէն իր ընտանիքի հետ անցել է Վիեննա, այնտեղից Գլենդել փոխադրւելու նպատակով: «Հայմայնք»-ը ընդունելով հանդերձ, որ ուր ապրելը ամէն մարդու իրաւունքն է, գրում է. « Պրն. Ռոբերտ Մարգարեանը ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի աջ ձեռքն էր ու նրա խորհուրդներով էր դաստիարակւել եւ կողմնորոշւում հայկական հարցերի շուրջ: Սրբազան հօր աջակցութեամբ վերջերս նա նշանակւել էր Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի հարցերով զբաղւող Թեհրանի յանձնախմբի փոխնախագահ: Սրբազան հօր աջակցութեամբ նա նաեւ առաջադրւել էր Թեմական խորհրդի թեկնածու»: «Համայնք»-ն աւելացնում է. «Սրբազան հոր վստահելի անձի արտագաղթը, ով վերջերս նոր յանձնարարություններ էր ստացել, անբնական է եւ այստեղ գոնէ Սրբազան հայրը նման որոշումներ չպետք է կայացնէր ու նման յանձնարարութիւններ արտագաղթող մարդուն չպէտք է տար: Եթե տեղեակ չի եղել աւելի վատ, որ չի ճանաչել իր շուրջը գտնւող մարդկանց»:
 
«Յոյս» թիւ 145
4 Մայիս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *